Պլատոնյան ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
La scuola di Atene.jpg
AtheneOudheid.JPG

Պլատոնյան Ակադեմիա, Պլատոնի մ․ թ․ ա․ մոտ 387 թվականին հիմնադրած փիլիսոփական դպրոցը։ Գտնվում էր Աթենքի արվարձանում՝ առասպելական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում (այստեղից էլ ակադեմիա անվանումը)։

Պլատոնյան ակադեմիան հակադրվում էր անտիկ մատերիալիզմին։ Իր հազարամյա պատմության տարբեր փուլերում ենթարկվել է ուրիշ իդեալիստական դպրոցների ազդեցությանը։ Այսպես կոչված հին Ակադեմիայում (Սպևսիպոս և ուրիշներ մ.թ.ա. 4-3 դդ.), որը մեծ դեր է խաղացել մաթեմատիկայի և աստղագիտության զարգացման գործում, ուժեղացել էր պյութագորականության ազդեցությունը։ Պլատոնի հայացքներն այստեղ համակարգվում էին թվերի միստիկական տեսության հիման վրա։ Միջին Ակադեմիան (Արքեսիլայոս և ուրիշներ, մ.թ.ա. 3-րդ դ.) կրել է սկեպտիցիզմի ազդեցությունը։ Նոր Ակադեմիան (Կառնեադես և ուրիշներ, մ.թ.ա. 2-րդ — 1-ին դդ.) խորացնելով միջին ակադեմիայի սկեպտիցիզմը, հանդես է եկել ճշմարտության չափանիշի մասին ստոիկների ուսմունքի դեմ։ Հետագա շրջաններում Ակադեմիան էկլեկտիկորեն միավորում է պլատոնականությունը, ստոիցիզմը, արիստոտելիզմը և այլ դպրոցներ։ 4-5-րդ դդ. Ակադեմիան վերջնականապես անցնում է նեոպլատոնականության դիրքերը (Պլուտարքոս Աթենացի)։ 529 թ. փակվեց Հուստինիանոս կայսեր կողմից։ Վերածննդի դարաշրջանում Ֆլորենցիայում հիմնվեց այսպես կոչված «Ակադեմիան պլատոնյան» (1459-1521), որը պլատոնականության դիրքերից պայքարում էր սխոլաստիկացված Արիստոտելի դեմ, թարգմանում և մեկնաբանում էր Պլատոնի աշխատությունները (Մարսիլիո Ֆիչինո[1]

Հուստինիանոս կայսեր հրամանով 529 թվականին փակվել է՝ հեթանոսական գաղափարախոսության ղեմ պայքարի հետևանքով։ Մշտապես եղել է անտիկ գիտության և իդյալիստական փիլիսոփական խոշորագույն կենտրոն, մեծ տեղ էր հատկացվում մաթեմատիկայի, աստղաբաշխության և բնագիտության հետազոտմանը, բայց և պայքար էր մղվում մատերիալիզմի ու աթեիզմի դեմ։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնյան ակադեմիա ունեցել է զարգացման հինգ շրջան՝

  • Հին (1-ին) ակադեմիա (մ․ թ․ ա․ 387-265), որը գլխավորում էր Պլատոնը, ապա իր անմիջական աշակերտները,
  • Միջին (2-րդ) ակադեմիա (մ․ թ․ ա․ մոտ 265-180), երբ դպրոցն անցնում է սկեպտիցիզմի դիրքերին,
  • Նոր (3-րդ) ակադեմիա, որի հիմնադիրը Կարնեադես Կիրենացին էր (մ․ թ․ ա․ 214-129), նրա օրոք ուժեղանում է պայքարը ստոիցիզմի դեմ։
  • Փիլոն Լարիսացու (4-րդ ակադեմիա)
  • Անտիոքոս Ասկալոնացու (5-րդ ակադեմիա) ժամանակ (մ․ թ․ ա․ 110-68) դպրոցը հեռանում է սկեպտիցիզմից և ընկնում էկլեկտիզմի գիրկը, Պլատոնի ուսմունքը միացնելով Արիստոտելի, Պյութագորասի և ստոիցիզմի փիլյանր։

Իր գոյության վերջին շրջանում (4-6 դարեր) Պլատոնյան ակադեմիյան դառնում է նեոպլատոնականության կենտրոն։ Հայ փիլիսոփական գրականության մեջ Պլատոնյան ակադեմիայի հնագույն շրջանի, Պլատոնի և նրա հաջորդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ են պահպանվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրության» և «Մեկնության ստորոգութեանցն Արիստոտէլի» երկերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ., էջ 9:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 326 CC-BY-SA-icon-80x15.png