Ֆտորաջրածնական թթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆտորաջրածնական թթու
Քիմիական բանաձև HF
Եռման ջերմաստիճան 85,8 °C °C
Քիմիական հատկություններ
pKa 3,17
Դասակարգում
CAS համար 7664-39-3
RTECS MW7875000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆտորաջրածնական թթու, ֆտորաջրածնի (HF) ջրային լուծույթը այլ անվանումը` պլավիկյան թթու[1]։

Համեմատաբար թույլ թթու է։ Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ, որը պարունակում է 38,26% HF։ Եռման ջերմաստիճանը՝ 112.5°C, խտությունը՝ 1138 կգ/մ3։ Օքսիդների, հիմքերի, կարբոնատների և այլ նյութերի հետ առաջացնում է ֆտորիդներ։

Օգտագործվում է որպես լուծիչ, ապակու կետագծման, մետաղյա ձուլվածքից ավազի հեռացման համար, ինչպես նաև մի շարք մետաղների կորզման տեխնոլոգիայում, մասնավորապես ալյումինի արտադրությունում։

Ֆտորաջրածնական թթուն դասվում է թունավոր նյութերի դասին, ունի թույլ թմրամիջոցային ներգործություն, օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող է առաջացնել արյան, նյութափոխանակության օրգանների թունավորում, նաև կարող է վնասել թոքերը։ Դասվում է շրջակա միջավայրի համար երկրորդ կարգի վտանգավոր նյութերի մեջ[2]։ Խիտ պլավիկյան թթուն (ավելի քան 60 % HF) կարող է պահպանվել և տեղափոխվել երկաթյա տարաների մեջ, ապակին կարող է քայքայել։ Լաբորատոր պայմաններում պահպանվում է թեֆլոնե, պոլիէթիլենային և այլ պլաստմասսե տարաներով։

Պլավիկյան թթուի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ).

Տեսակ ՍԹԿ-ի մաքսիմում արժեքը (ՍԹԿմ. պ.) ՍԹԿ միջին օրական (ՍԹԿմ. օր.)
ՍԹԿ-ն աշխատանքային միջավայրի օդում, մգ/մ³ (ֆտորի հաշվարկով) 0,5 0,1
ՍԹԿ-ն մթնոլորտում, մգ/մ³ (ֆտորի հաշվարկով) 0,02 0,005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 697 CC-BY-SA-icon-80x15.png