Տեխնեցիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
43 ՄոլիբդենՏեխնեցիումՌութենիում
Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
43Tc
Hexagonal.svg
Electron shell 043 Technetium.svg
Արծաթափայլ ռադիոակտիվ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Տեխնեցիում / Technetium (Tc), 43
Խումբ, պարբերություն, բլոկ 7, 5,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
97,9072 զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Kr] 4d5 5s2
Ատոմի շառավիղ 136 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 127 պմ
Իոնի շառավիղ (+7e)56 պմ
Էլեկտրաբացասականություն 1,9 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ 0
Օքսիդացման աստիճաններ −1-ց մինչև +7, հանդիպում են նաև +7
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 702,2 (7,28) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) 11,5[1] գ/սմ³
Հալման ջերմաստիճան 2430 K (2157 °C, 3915 °F)
Եռման ջերմաստիճան 4538 K (4265 °C (7709 °F)
Մոլյար ջերմունակություն 24[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 8,5 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք Վեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներ a=2,737 c=4,391
Դեբայի ջերմաստիճան 653 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 50,6 Վտ/(մ·Կ)
43
Տեխնեցիում
Tc
97,907
4d65s1


Տեխնեցիում (լատ.՝ Technetium), քիմիական նշանը՝ Тс, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 7-րդ խմբի ռադիոակտիվ տարր։ Կարգահամարը 43, ատոմական զանգվածը՝ 98,9062։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d55s2։ К, L, M թաղանթները լրացված են։ Տարրը քիչ է ուսումնասիրված, քանի որ տարբեր պատճառներով կայուն իզոտոպներ չունի։ Հայտնի իզոտոպներից համեմատաբար կայունն է Tc98-ը։ Արծաթամոխրագույն մետաղ է, առաջին սինթեզված քիմիական տարրը։

Պատմություն[խմբագրել]

Տարրի գոյությունը կանխատեսել էր Դ․ Մենդելեևը։ Այն առաջինը ստացել են իտալացի ֆիզիկոսներ Կ․ Պեռյեն և Է․ Սեգրեն (1937), մոլիբդենը արագ դեյտրոններով ռմբակոծելով։

Անվանում[խմբագրել]

Անվանվել է հին հուն․՝ τεχνητός - «արհեստական» բառով։ Տեխնեցիումը կուտակվում է ատոմային ռեակտորների թափոններում։

Բնության մեջ[խմբագրել]

Տեխնեցիւմ պարունակող ուրանի հանքաքար

Բնության մեջ հանդիպում է աննշան քանակներով, ուրանի հանքերում, որպես 235Ս-ի քայքայման արդյունք (1 տ ուրանում՝ 10-10 գ․ տեխնեցիում)։

Ստացում[խմբագրել]

Տեխնեցիումի ստացման հիմնական աղբյուրը ատոմական արդյունաբերության թափոններն են։ 99Tc անջատում են ուրանի և պլուտոնիումի քայքայման արդյունքներից։ Մետաղական տեխնեցիումը անջատում են վերականգնելով ջրածնով կամ էլեկտրոլիզով։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Տեխնեցիումի օրգանական կոմպլեքսը

Արծաթամոխրագույն մետաղ է, հալման ջերմաստիճանը 2200±l0 °C, եռմանը՝ մոտ 4600 °C, խտությունը 11487 կգ/մ3։ Պարամագնիսական է, -265,5 °C-ից ցածր ջերմաստիճաններում՝ գերհաղորդիչ։ Քիմիական հատկություններով նման է ռենիումին։ Քիմիապես կայուն է, սովորական պայմաններում օդում չի օքսիդանում։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից հետո։ Միացություններում ցուցաբերում է -1-ից +7 օքսիդացման աստիճաններ (առավել կայուն է +7-ը)։

Քիմիական հատկություններ[խմբագրել]

Տաքացնելիս միանում է թթվածնի (առաջանում են օքսիդները՝ Тс2O7, ТсO2), ֆտորի, քլորի (TcX6, ТсХ5, TcX4), ծծմբի (Tc2S7, TcS2) հետ։

\mathsf{4Tc + 7O_2 \rightarrow 2Tc_2O_7\uparrow}

Տեխնեցիումի (VII) օքսիդը բաց դեղին, պինդ նյութ է, լուծվում է շրում, առաջացնելով տեխնեցիումական թթու՝ НТсО4։

Գերտեխնեցիումատները ուժեղ հակաօքսիդիչներ են․ օրինակ KTcO4-ի լուծույթով (0,001%) նախօրոք թրջած պողպատը տարիների ընթացքում չի ժանգոտվում։ Տեխնեցիումի համաձուլվածքներ է առաջացնում մի շարք մետաղների (Mo, Zr, Nb, Ti, Se, Hg, V, Та, Cr, W, Mn, Fe, Al, Zn) հետ։

Ստացվել են տեխնեցիումի կարբոնիլները, կոմպլեքսային և մետաղօրգանական միացությունները։ Տեխնեցիումը լուծվում է ազոտական և խիտ ծծմբական թթուներում, արքայաջրում, ջրածնի գերօքսիդում, բրոմաջրում։

Իզոտոպներ[խմբագրել]

Հայտնի են 92-108 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Կայուն իզոտոպներ չունի։ Առաջին արհեստական տարրն է։ Կարևոր են 99Tc (T1/2=2,12•105 տարի) և 99mTc(T1/2 =6,04 Ժամ) իզոտոպները[3]։

Զանգվածային թիվ Տրոհման ժամանակը Տրոհման տեսակ
92 4,3 րոպե β+, էլեկտրոնային բռնկում
93 43,5 րոպե էլեկտրոնային բռնկում(18%), իզոմերային անցում (82%)
93 2,7 ժամ էլեկտրոնային բռնկում (85%), β+ (15%)
94 52,5 րոպե էլեկտրոնային բռնկում (21%), իզոմերային անցում (24%), β+ (55%)
94 4,9 ч β+ (7%), էլեկտրոնային բռնկում (93%)
95 60 օր էլեկտրոնային բռնկում, իզոմերային անցում (4%), β+
95 20 час էլեկտրոնային բռնկում
96 52 րոպե իզոմերային անցում
96 4,3 օր էլեկտրոնային բռնկում
97 90,5 օր էլեկտրոնային բռնկում
97 2,6×106 տարի էլեկտրոնային բռնկում
98 1,5×106 տարի β
99 6,04 ժամ իզոմերային անցում
99 2,12×105 տարի β
100 15,8 վրկ β
101 14,3 րոպե β
102 4,5 րոպե / 5 վրկ β / γ/β
103 50 վրկ β
104 18 րոպե β
105 7,8 րոպե β
106 37 վրկ β
107 29 վրկ β

Նշանակություն[խմբագրել]

99Tc իզոտոպն օգտագործվում է բժշկության մեջ, որպես γ ճառագայթման աղբյուր։ տեխնեցիումը հեռանկարային մետաղ է․ կարող է օգտագործվել որպես կատալիզատոր և գերհաղորդիչ մագնիսներ պատրաստելու համար, իսկ միացությունները՝ որպես հակակոռոզային ինհիբիտորներ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Technetium: physical properties»։ WebElements։ http://www.webelements.com/technetium/։ Վերցված է 2013-08-16։ 
  2. Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 560. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5—85270—039—8
  3. «Изотопы технеция»։ nucleardata։ Արխիվացված օրիգինալից 2013-08-17-ին։ http://www.webcitation.org/6IvX0WNqQ։ Վերցված է 2013-08-16։ 

Մատենագիտություն[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]