Ազնիվ մետաղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազնիվ մետաղների նմուշների հավաքածու

Ազնիվ մետաղներ, թանկարժեք մետաղներ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում (սարքաշինություն, էլեկտրոնիկա, բժշկություն, գեղազարդիչ կիրառական արվեստում՝ հատկապես ոսկերչության մեջ (հաճախ՝ համաձուլվածքների ձևով), նաև՝ որպես արժութային մետաղ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում ազնիվ մետաղներն օգտագործել են հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերվել են մ․թ․ա․ II հազարամյակին վերագրվող ոսկե, արծաթե զարդեր և կենցաղային առարկաներ։ ՀՀ-ում ազնիվ մետաղներ հանդիպում են մետաղային (պղնձի, երկաթի, բազմամետաղային) հանքավայրերում՝ որպես ուղեկից մետաղներ։ Հայտնի են նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը, Մեղրաձորի ոսկու հանքավայրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png