Սարքաշինություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սարքաշինություն, մեքենաշինության ճյուղ, որը թողարկում է չափման, ինֆորմացիայի վերլուծման, մշակման ու հաղորդման միջոցներ, կարգավորող հարմարանքներ, կառավարման ավտոմատ և ավտոմատացված համակարգեր, գիտության ու տեխնիկայի բնագավառ, որը մշակում է ավտոմատացման միջոցներ և կառավարման համակարգեր։

ԽՍՀՄ-ում սարքաշինությանյան զարգացումը սկսվել է 1-ին հնգամյակի տարիներին, երբ ստեղծվեցին էլեկտրատեխնիկական (արտադրում է էլեկտրաչափիչ սարքեր, ավտոմատացման միջոցներ), ճշգրիտ ինդուստրիայի (ջերմաչափիչ սարքեր), օպտիկա-մեխանիկա, կշռաչափիչ արդյունաբերության համամիութենական միավորումները, մասնագիտացված այլ ձեռնարկություններ։ Հետագայում կառուցվեցին բազմաթիվ խոշոր գործարաններ (Կրասնոդարի չափիչ սարքերի, Կազանի «Տեպլոկոնտրոլ», Լենինգրադի «Գոսմետր», Իվանովոյի փորձարարական սարքերի, Կուրսկի «Սչյոտմաշ», Նալչիկի հեռուստամեխանիկական ապարատների ևալնն), կազմակերպվեցին ԳՀԻ-ներ ու կոնստրուկտորական բյուրոներ։

Սարքաշինությունը, որպես գիտատեխնիկական առաջընթացը որոշող ճյուղ, ԽՍՀՄ-ում զարգացել է բարձր տեմպերով․ 1982 թվականին, 1970 թվականի համեմատ, սարքաշինության արտադրանքի ծավալն աճել է 4,9 անգամ, նորացվել ու ընդլայնվել է թողարկվող արտադրանքի անվանացանկը։

Ժամանակակից սարքաշինության մեջ առաջատարը չափիչ տեխնիկայի թողարկումն է։ Ստեղծվել են մեխանիկական, էլեկտրական, մագնիսական, ջերմային և այլ մեծությունների չափման մեթոդներ ու սարքեր։ Վերջիններս, կարգավորող, հաշվիչ ու գործադիր սարքերի հետ, կազմում են տեխնոլոգիական պրոցեսների կառավարման ավտոմատացված համակարգերի տեխնիկական հիմքը։ Սարքաշինության մեջ ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում էլեկտրոնային տեխնիկայի արտադրությունը՝ կիսահաղորդչային ու մեկուսիչ նյութերի մշակման հոսքային ավտոմատացված գալվանական, էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական, ֆոտոքիմիական, դիֆուզիոն և այլ պրոցեսներով։ Սարքաշինությունն արտադրում է նաև նյութերի ու կոնստրուկցիաների ամրության փորձարկման սարքեր ու մեքենաներ, որոնց հիման վրա ստեղծվում են ավտոմատացված, ունիվերսալ փորձարարական հարմարանքներ, կայաններ։ Անալիտիկ սարքաշինությունը էլեկտրա-քիմիական, ուլտրաձայնային, օպտիկական, միջուկային և այլ տարրալուծիչ սարքեր ու բազմապարամետր անալիտիկ համակարգեր է պատրաստում նյութերի կազմի ու խտության որոշման համար, նաև ապահովում տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ վերահսկման ու կարգավորման համակարգերում անալիտիկ տեխնիկայի միջոցների համալիր կիրառման հնարավորությունը։ Հիմնակություններում անմիջաբար օգտագործելու և ԹՀՄ փոխանցելու համար սարքաշինության ձեռնարկություններում ստեղծվում են տվյալների մշակման և տեքստային ինֆորմացիայի ավտոմատ ձևավորման տարբեր միջոցներ։ Ճյուղում էական տեղ է գրավում մեծ տարածությունների վրա ինֆորմացիոն ազդանշանների ու կառավարող ազդակների հաղորդման միջոցների, գործադիր մեխանիզմների, ինչպես նաև հատուկ սարքերի, ժամացույցների, ոսկերչական իրերի թողարկումը։ Միկրոէլեկարոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, ոչ գծային օպտիկայի, միկրոմեխանիկայի զարգացումը հարստացնում է սարքաշինույունը, նպաստում ամփոփ, հուսալի ու խնայողական չափիչ, վերլուծական, հետախուզական և այլ սարքերի, կառավարող հաշվողական տեխնիկայի, հեռուստամեխանիկայի ու ավտոմատիկայի միջոցների ստեղծմանը։ Յուրահատուկ ֆիզիկական հատկություններով միաբյուրեղները, կիսահաղորդչային, էպիտաքսիալ և այլ թաղանթները, հեղուկ բյուրեղները, պինդմարմնային ինտեգրալ սխեմաները, մագնիսաստրիկցիոն տարրերը, որոնք կիրառվում են իբրև ընկալող, փոխակերպող և ինդիկատորային զգայուն միջոցներ, որակապես փոխում են շինվածքների բնույթը և սարքաշինության տեխնոլոգիան։ Սարքաշինության մեջ գլխավոր միտումը սարքերի տարրակառուցվածքային հիմքի միասնականացումն ու դրանց համակարգային կիրառումն է, որը ԽՍՀՄ-ում իրականացվում է արտադրողական սարքերի ու ավտոմատացման միջոցների պետական համակարգի շրջանակներում։ Սարքաշինության մեջ բազմազան են հավաքման պրոցեսները։ Սարքերի դետալների, հանգույցների, մոդուլների պատրաստման մեքենայացման ու ավաոմաւոացման բարձր մակարդակը հնա րավորություն է տալիս դրանց հավաքումն իրականացնել բարձրարտադրողական, մասնագիտացված և ունիվերսալ հարմարանքների, վահանակների ու կոնվեյերների վրա՝ օգտագործելով հավաքող, կարգավորող, հսկող և այլ ավտոմատներ։ Սարքաշինության կարևորագույն խնդիրներից է ժողտնտեսության մեջ կառավարման ավտոմատացված համակարգերի հետագա զարգացումը, որը կապված է ինֆորմացիայի ընտրման, հաղորդման, մշակման ու ներկայացման կատարելագործման հետ։

Սարքաշինությունը, որպես գիտության բնագավառ, կոչված է ժողտնտեսությունն ապահովելու կառավարման արդյունավետ միջոցներով ու համակարգերով։ Ուսումնասիրում է տարբեր արտադրությունների, նաև ռեսուրսների մատակարարման, սպասարկման, վարչատնտեսական գործունեության կառավարման պրոցեսները, բացահայտում համակարգերի ու միջոցների նկատմամբ օպտիմալ պահանջները, որոշում դրանց իրացման տնտեսապես ու տեխնիկապես նպատակահարմար ուղիները, մշակում կառավարման կոնկրետ խնդիրների տիպային լուծումներ։

Սարքաշինությունը ՀԽՍՀ-ում զարգանում է ավտոմատ կարգավորող և մագնիսաէլեկտրական մեխանիզմների հիման վրա գործող սարքերի արտադրության ուղղությամբ։ Ընդ որում, առավել արագ է աճում տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման, գրանցման և կառավարման նոր կոնստրուկցիայի սարքերի արտադրությունը։ Դրանց հետազոտություններով զբաղվում են սարքերի և ավտոմատիկայի տարրերի պետ․ համամիութենական կոնստրուկտորական բյուրոն (Երևան) և Ավտոմատիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոն (Կիրովական)։ Սարքաշինության ձեռնարկությունների զարգացումն ու խմբավորումը կատարվում է թողարկվող սարքերի տեխնիկական ընդհանրության սկզբունքով։ Տեխնոլոգիական պրոցեսների վերահսկման և կարգավորման սարքերի արտադրության մեջ մասնագիտացել էին Երևանի սարքաշինական, Կիրովականի «Ավտոմատիկա», Լենինականի անալիտիկ սարքերի, Սևանի գործադիր մեխանիզմների և Կամոյի սարքաշինական գործարանները, էլեկտրաչափիչ սարքերի արտադրության մեջ՝ Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի և Կիրովականի «Ավտոմատիկա» գործարանները, իսկ Սևանի և «Բյուրեղապակի» արտադրական միավորումներում թողարկվել են ժամանակի չափիչ սարքեր։ Ճյուղում միկրոէլեկտրոնիկայի տարրերի յայն կիրառումը հնարավորություն է տալիս էլեկտրաչափիչ սարքերի արտադրության մեջ զարգացնել հաստատուն հոսանքի բազմակետային թվային ավտոմատ համակցված սարքերի և նոր չափիչ սարքերի թողարկումը։ Նախատեսվում է զարգացնել նաև լուսային ցուցիչներով և փոխարինվող սեկցիաներով նեղպրոֆիլային հրաչափական ու փոքրածավալ միլիվոլտմետրային սարքերի արտադրությունը։ «էլեկտրասարք» արտադրական միավորման մասնաճյուղերում խորացվում է բարձր լարվածության ցուցիչների և հացահատիկային կուլտուրաների ջերմաստիճանի չափման սարքերի, ինչպես նաև ցածր լարվածության ցուցիչների և դպրոցական սարքերի արտադրության մասնագիտացումը։ Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի գործարանում նախատեսվում է միկրոէլեկտրոնիկայի կիրառման հիման վրա զարգացնել նոր տեսակի էլեկտրոնային ու հաստատուն հոսանքի թվային սարքերի՝ հատկապես արտադրական տարբեր էլեկտրաչափիչ, ինչպես նաև հաստատուն ու փոփոխական հոսանքի դեպքում կիրառվող փոքրածավալ ու մանրանուրբ աքցանների արտադրությունը։ Սարքաշինության մեջ նախատեսվել է նաև միկրոէլեկտրոնային տեխնիկայի հիման վրա ստեղծել նոր կոնստրուկցիայի և համակարգի ավտոմատ սարքեր, միջոցներ, որոնց կիրառումը, կապված մետաղահատ հաստոցների և դարբնոցամամլիչ սարքավորումների ավտոմատ կառավարման հետ, էապես կնպաստի աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ու մեքենաշինության արտադրանքի մետաղատարության կրճատմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 246 CC-BY-SA-icon-80x15.png