Ուրան-238
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրան
Ուրան-238 կամ 238U, կամ U-238 (անգլ.՝ uranium-238), պատմական անունը Ուրան առաջին (լատ.՝ Uranium I, պայմանական նշանակումը UI), Մենդելեևի պարբերական աղյուսակի ուրան ռադիոակտիվ քիմիական տարրի բնության մեջ ամենատարածված ռադիոակտիվ իզոտոպ, ատոմական համարը 92 ատոմային զանգվածը 238: Չի ճեղքվում, սակայն միջուկային վառելիք է ծառայում բարդ ռեակտորների համար։ Այն կարող է կլանել դանդաղ նեյտրոնները և երկու բետա-տրոհումից հետո փոխարկվել ճեղքվող Պլուտոնիում-239-ի։ 238U-ը արագ նեյտրոնների ազդեցությամբ ճեղքվող է, բայց չի կարող նպաստել շղթայական ռեակցիային, քանի որ ոչառաձգական ցրումը փոքրացնում է նեյտրոնների էներգիան նվազագույն սահմանից ներքև, որտեղ հնարավոր է մեկ կամ մի քանի ակտիվ կենտրոնների ճեղքումը։ Բնության մեջ Ուրան-238-ի իզոտոպային տարածվածությունը 99,2745(106) % է[1]: Ռադիումի շարք կոչվող 4n+2 զանգվածային թվերով իզոտոպներից բաղկացած ռադիոակտիվ շարքի առաջին տարրն է (նախամայրը)։ Այդ նուկլիդի մեկ գրամի ակտիվությունը կազմում է մոտ 12,5 կԲք:
Տրոհում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրան-238 -ը առաջանում է հետևյալ ռադիոակտիվ տրոհումների արդյունքում.
- 238Pa նուկլիդի β− տրոհում (կիսատրոհման պարբերությունը՝ 2,27(9) րոպե[1]).
- 242Pu նուկլիդի α-տրոհում (կիսատրոհման պարբերությունը՝ 3,75(2)·105[1] տարի).
Ուրան-238 -ի տրոհումը իրականանում է հետևյալ ուղղություններով.
- Ալֆա-տրոհում թորիումի 234Th իզոտոպի (հավանականությունը՝ 100 %, տրոհման էներգիան՝ 4 269,7(29) կԷՎ)։
անջատվող α-տարրերի էներգիան՝ 4 151 կԷՎ (21 % դեպքերում) և 4 198 կԷՎ (79 % դեպքերում)[2].
- ինքնակամ տրոհում (հավանականությունը՝ 5,45(7)·10×10−5 %)
- կրկնակի β−-տրոհում 238Pu -ի (հավանականությունը՝ 2,2(7)·10×10−10 %, տրոհման էներգիան՝ 1 144,2(12) կԷՎ)
Նուկլիդներ (%-ով) | Իզոտոպներ |
---|---|
100,044 % | 206Pb[3] |
1,89 x 10-6 % | 205Tl |
2,6 x 10-9 % | 208Pb |
1,7 x 10-28 % | 160Dy |
1,1 x 10-32 % | 140Ce |
Անհայտ % | 172Yb, 176Hf, 152Sm, 180Hf, 156Gd, 168Er, 164Dy |
Իզոմերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է միայն 238Um իզոմերը հետևյալ բնութագիրներով.
- ավելցուկային զանգվածը 49 866,8(20) կԷՎ
- գրգռման էներգիա՝ 2 557,9(5) կԷՎ
- կիսա-տրոհման պարբերությունը՝ 280(6) նվրկ
- սպին և միջուկի զույգությունը՝ 0+
Իզոմերային տրոհումը կատարվում է հետևյալ ճանապարհով.
- իզոմերային անցում հիմնական վիճակի
- ինքնակամ տրոհում (հավանականությունը՝ 2,6(4) %)
- α-տրոհում (հավանականությունը 0,5 %-ից ցածր)։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրան-238 -ը կիրառվում է որպես ռեակտոր-բազմապատկիչների վառելիք, օրինակ, արագ նեյտրոնների БН-600 ռեակտորներում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Введение в использование методологии ИНПРО для оценки ядерно-энергетических систем. Технические доклады. Серия изданий МАГАТЭ по ядерной энергии.
- Опыт и перспективы использования высокоточной скважинной термометрии. ПЕРИОДИЧЕСКИЙ НАУЧНО-ТЕХНИЧЕСКИЙ ЖУРНАЛ НАЦИОНАЛЬНОГО ЯДЕРНОГО ЦЕНТРА РЕСПУБЛИКИ КАЗАХСТАН ВЫПУСК 1(45), МАРТ 2011
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 G. Audi, O. Bersillon, J. Blachot and A. H. Wapstra (2003). «The NUBASE evaluation of nuclear and decay properties». Nuclear Physics A 729: 3–128. DOI:10.1016/j.nuclphysa.2003.11.001. Bibcode: 2003NuPhA.729....3A.
- ↑ Свойства 238U на сайте IAEA (International Atomic Energy Agency)
- ↑ Atomic weights of the elements. Review 2000 (IUPAC Technical Report). Pure Appl. Chem. Vol. 75, No. 6, pp. 683-800, (2003).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Uranium, Radioactive NLM Hazardous Substances Databank.
|