Ատոմական համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ատոմական համար, ատոմական կարգաթիվ, կարգահամար, քիմիական տարրի հերթական համարը տարրերի պարբերական համակարգում։ Ատոմական համարը հավասար է ատոմի միջուկում գտնվող պրոտոնների թվին և, հետևաբար, չեզոք ատոմում գտնվող էլեկտրոնների թվին։ Սովորաբար նշանակվում է Z-ով։ Ատոմական համար հասկացությունը մտցրել է շվեդացի Յոհանես Ռիդբերգը 1897 թվականին։ Ելնելով տարրերի ռենտգենյան սպեկտրների ուսումնասիրություններից՝ Հենրի Մոզլին ենթադրեց (1912), որ ատոմական համարը ցույց է տալիս ատոմի միջուկի լիցքը (1920 թվականին Ջեյմս Չեդվիկը փորձով ապացուցեց այդ)։ Ատոմական համարի այս նոր բացատրությունը վերացրեց տարրերի պարբերական համակարգում եղած թվացող հակասությունը (մի քանի տարրեր դասավորված են ոչ ըստ ատոմական զանգվածի աճի, օրինակ՝ արգոն և կալիում, կոբալտ և նիկել, տելուր և յոդ) և հնարավոր դարձրեց որոշել մինչև ուրանը տեղավորված տարրերի ճիշտ թիվը, թեև նրանցից մի քանիսը (հաֆնիում, ռենիում, տեխնիցիում, պրոմեթիում, աստատին, ֆրանսիում) դեռևս հայտնի չէին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 658 CC-BY-SA-icon-80x15.png