Հողալկալիական մետաղաներ, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրեր՝ բերիլիումը (Be), մագնիումը (Mg), կալցիումը (Ca), ստրոնցիումը (Sr), բարիումը (Ba) և ռադիումը (Ra)։ Անվանումը կապված է այն բանի հետ, որ Հողալկալիական մետաղաների օքսիդները (ալքիմիկոսների տերմինաբանությամբ՝ «հողերը») ջրին հաղորդում են ալկալիական ռեակցիա։ Հողալկալիական մետաղաների ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթը պարունակում է 2s էլեկտրոն, որին նախորդում է s2 և p6 էլեկտրոնների թաղանթը։ Միացություններում ունեն +2 օքսիդացման աստիճան։ Քիմիապես ակտիվ են, ակտիվությունը Ca-ից Ra աճում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 527)։