Ավստրիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրիայի ազգային գրադարան
State Hall of the Austrian National Library NightFall404 1.jpg
Երկիր Ավստրիա
Տեսակ ազգային գրադարան և թանգարան
Հիմնվել է 1368
Տեղադրություն Վիեննա
Հասցե Вена
Հավաքածուներ
Չափ 7 400 000
Այլ տվյալներ
Կայք onb.ac.at
Կոորդինատներ: 48°12′22.110012100003″ հս․ լ. 16°21′58.560012100006″ ավ. ե. / 48.20614167002777606° հս․. լ. 16.36626667002778035° ավ. ե. / 48.20614167002777606; 16.36626667002778035
Neue Burg Vienna June 2006 271.jpg

Ավստրիայի ազգային գրադարան (գերմ.՝ 'Österreichische Nationalbibliothek', կրճատ՝ ÖNB), Ավստրիայի ամենամեծ գրադարանն է, տարբեր հավաքածուներում ունի 7.4 միլիոն առարկա։ Գրադարանը տեղակայված է Վիեննայի Հոֆբուրգ պալատում։ 2005 թվականից հավաքածուների մի մասը գտնվում է բարոկկո ոճի Palais Mollard-Clary-ում։ Հիմնադրվել է Հաբսբուրգների կողմից, կոչվել է Hof-Bibliothek ("Արքայական գրադարան"), անվանափոխությունը տեղի է ունեցել 1920 թվականին[1]։ Գրադարանի կազմում ներառված են չորս թանգարան, մեծ թվով հավաքածուներ և արխիվներ։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի ազգային գրադարանը գտնվում է Հոֆսբուրգ պալատի տարածքում, որը նախկինում եղել է Հաբսբուրգների արքայական ընտանիքի նստավայրը։ Գրադարանում են պահվում ավստրիական բոլոր հրատարակված աշխատանքների, ավստրիացի հեղինակների, արտերկրում տպագրված գործերի, Ավստրիայի մասին նյութերի օրինակներ։ Հավաքածուն պարունակում է ավելի քան 7.5 միլիոն գիրք, 180 հազար պապիրուս, որոնցից ամենահինը թվագրվում է 15-րդ դար։ Այստեղ են պահվում նաև ձեռագրեր, հին ու հազվագյուտ գրքեր, քարտեզներ, գլոբուսներ, գեղանկարներ, լուսանկարներ, մակագրություններ, պլակատներ, հայտնի կոմպոզիտորների պարտիտուրներ։

Թանգարանում պահվում են նաև 8 հազար ինկունաբուլաներ։

Ավստրիայի ազգային գրադարանի հավաքածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ ֆորմատով թերթերի բաժին, պոստերներ և Ex Libris. 330,000 առարկա
  • Ձեռագրերի բաժին, Ինքնագիրներ և փակ հավաքածու. 4-րդ դարից մինչև այսօր։ Ուշ անտիկ, միջնադարյան, ժամանակակից ձեռագրեր բոլոր գրական մշակույթներից
  • Երաժշտության բաժին. մակագրությունների մեծ արխիվ
  • Ավստրիական գրական արխիվ
  • Նկարների արխիվ
  • Ինկունաբուլաների բաժին, հին և արժեքավոր գրքեր
  • Ավստրիական ժողովրդական երգի ինստիտուտի արխվից[2]
  • Ավստրիայի ազգային գրադարանի թանգարաններ
  • State Hall[3]
  • Globe Museum (Գլոբուսների թանգարան)։ 380 գլոբուսներ՝ ցամաքային և երկնային գլոբուսներ, որ ստեղծվել են մինչև 1850 թվականը[4]
  • Պապիրուս թանգարան[5]
    • Պապիրուսներ 137,864
    • Հնագիտական փաստաթղթեր (առանց պապիրուս) 50,769
    • Թանգարանային առարկաներ 5
    • Գրքեր և գրաշարքեր 14,049
    • Միկրոձևեր 555
    • Աուդիովիզուալ նյութեր 2,292
    • Նկարազարդ փաստաթղթեր 16,944
  • Պլանավորված լեզուների բաժին և Էսպերանտո թանգարան[4]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • գերմ.՝ Gabriele Mauthe et Christian Gastgeber, Die Direktion der Hofbibliothek zur Jahrhundertwende. Josef Ritter von Karabacek, Direktor der k.k. Hofbibliothek in Wien (1899—1917), catalogue de l’exposition de Papyrusmuseum, Böhlau, Vienne, 1999, 120 p. ISBN 3-01-000022-7
  • գերմ.՝ Murray G. Hall et Christina Köstner, «… allerlei für die Nationalbibliothek zu ergattern …»: Eine österreichische Institution in der NS-Zeit, Böhlau, Vienne, 2006, 617 p. ISBN 3-205-77504-X
  • Ackerl, Isabella [Red.]։ Die Österreichische Nationalbibliothek (անգլ.՝ Austrian National Library), Vienna, 1995.
  • Höfler, Ida Olga։ Portrait-Sammlung und Bildarchiv der Österreichischen Nationalbibliothek ehem. Familien-Fideikommiß-Bibliothek (անգլ.՝ Portrait-collection and image-archive of the Austrian National Library...), Vienna, 1994.
  • Hunger, Herbert։ Die Papyrussammlung der Österreichischen Nationalbibliothek (անգլ.՝ The Papyrus-collection of the Austrian National Library), Ausstellungskatalog, Vienna, 1962.
  • Jobst-Rieder, Marianne։ Filmplakate der Österreichischen Nationalbibliothek (1910–1955) (անգլ.՝ Films of the Austrian National Library 1910-1955), Vienna, 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "NB online – The National Library – History" (overview), Österreichische Nationalbibliothek, 2006, ONB.ac.at webpage: ONB-Lib-History.
  2. Österreichisches VolksLiedWerk
  3. Virtueller Prunksaal
  4. 4,0 4,1 Österreichische Nationalbibliothek
  5. Department of Papyri – Österreichische Nationalbibliothek

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]