Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան
Изображение логотипа
Տեսակպետական համալսարան
Հիմնադրված է1898
Հիմնադրիր1898 թվական
ՌեկտորԷդելտրաուդ Հանապի-Էգեր
Ուսանողներ23,584 (2012)
ԱնդամակցությունՀամացանցի կոնսորցիում[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], Տնտեսական և սոցիալական գիտությունների եվրոպական առաջատար համալսարանների դաշինք[3], ORCID[4] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[5]
ԵրկիրԱվստրիա Ավստրիա, Վիեննա
ՏեղագրությունՎիեննա
Կայքwu.ac.at
Ավստրիա Ավստրիա, Վիեննա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Ավստրիա Ավստրիա, Վիեննա|տեղորոշման քարտեզներ]].
 Vienna University of Economics and Business Վիքիպահեստում

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան (գերմ.՝ Wirtschaftsuniversität Wien), պետական, տնտեսագիտական համալսարան Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Հիմնադրվել է 1898 թվականին և 2012 թվականի տվյալներով ունի 23,584 ուսանողներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանը՝ որպես միջնակարգ ուսումնական հաստատություն հիմնադրվել է 1898 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն ստեղծվել է ապագա գործարարներ նախապատրաստելու, ինչպես նաև Ավստրո-Հունգարիայի (Դաշնային պետություն կազմված երկու ինքնիշխան երկրներից) տնտեսությունը զարգացման գագաթնակետին հասցնելու համար։

Ժամանակի ընթացքում այս կառույցը դարձել է կարևոր ուսումնական հաստատություն և արժանացել է պետական համալսարանի կարգավիճակի։ Բացի տնտեսագիտության հիմունքներից, մաթեմատիկայից, փողի պատմությունից և ֆինանսների կառավարումից, համալսարանում ուսումնասիրում են նաև տարբեր ոչ մասնագիտական առարկաներ։

1900-ականներին առավել զարգանալով այս համալսարանը մասնագիտացավ որոշակի բնագավառներում և այդ իսկ պատճառով որոշ առարկաներ զիջեցին իրենց տեղերը նորերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանը սկսեց նոր հետազոտություններ՝ այս անգամ Գերմանիայի կազմից դուրս։ Ավստրիայի շատ նշանավոր պաշտոնյաներ իրենց կրթությունը ստացել են այս համալսարանում։

1983 թվականին համալսարանի շենքը փոխարինվեց նորով (9-րդ թաղամաս)։ 2013 թվականին համալսարանի կողքին բացվել է արդարադատության և իրավագիտական կառույց, որը հովանավորել է պետական համալսարանի գործունեությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան» հոդվածին։