Հիմարների աշտարակ (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմարների աշտարակ
Տեսակհիվանդանոց, նախկին հիվանդանոց և թանգարան
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունԱլզերգրունդ[1]
ՀասցեSpitalgasse 2, 1090 Wien
Կայքnhm-wien.ac.at/forschung/anthropologie/pathologisch-anatomische_sammlung_im_narrenturm
Քարտեզ
Քարտեզ

Հիմարների աշտարակ (գերմ.՝ Narrenturm, գերմ.՝ Narr հիմար բառից, գերմ.՝ Turm` աշտարակ), Եվրոպայի ամենահին հոգեբուժարաններից մեկն է։ Այժմ Վիեննայի բնագիտական թանգարանի մասն է կազմում, աշտարակում է գտնվում պաթոլոգիայի և անատոմիայի թանգարանը։ Աշտարակը գտնվում է Վիեննայի համալսարանի մասնաշենքում, որը նախկինում եղել է Վիեննայի կենտրոնական հիվանդանոցը։ Իր գլանաձև կառուցվածքի պատճառով ժողովուրդն անվանում է «Խոհարար տատիկ» (Gugelhupf):

Մասնաշենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմարների աշտարակը հինգհարկանի կլոր շենք է։ Յուրաքանչյուր հարկում կան նեղ լուսամուտներով 28 նեղլիկ սենյակներ, որոնք նայում են բակ կամ փողոց։ Հիվանդանոցում կան ընդամենը 139 առանձին հիվանդասենյակներ։ Յուրաքանչյուր հիվանդասենյակի մակերեսը 13 քառ. կմ է և տանում է դեպի ամբողջ հարկով ձգված կենտրոնական միջանցք։ Միջանցքով քայլել են հիվանդանոցի բժիշկներն ու բուժծառայողները։ Սենյակները դասավորված էին այնպես, որ բուժանձնակազմին հեշտ լինի հսկել և նայել բոլոր հիվանդներին։ Իոսիֆ Երկրորդը ենթադրում էր, որ ջուրը վատացնում է հոգեկան հիվանդների վիճակը, այդ պատճառով էլ շենքը չէր միանում Վիեննայի ջրագծային ցանցին։

Հիվանդների մեջ գերակշռում էին զինվորները, որոնցից շատերը, ժամանակակիցների հաղորդմամբ, իրենց սենյակներում չէին նստում, այլ վազում կամ նստում էին միջանցքում։ Շատերը շղթայակապ պառկում էին իրենց խցերում։ Շատ զբոսաշրջիկների կարծիքով այդ հիվանդանոցն ավելի շատ բանտի էր նմանվում[2]։

Շանթարգելների մնացորդներ

Աշտարակում եղել են նաև շանթարգելներ, որոնցից ներքին բակում պահպանվել են երկուսը։ Հիմարների աշտարակի շանթարգելներն առաջիններից մեկն էին աշխարհում, և պարզ չէր` դրանք օգտագործվում էին հիվանդներին բուժելու՞, թե՞ կայծակի ուղղությունը փոխելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին բակը

1784 թվականին Իոսիֆ Երկրորդ կայսեր հրամանով Ալզերգրունդ շրջանի հաշմանդամների տունը վերակառուցվեց` վերածվելով Եվրոպայի մեծ և ժամանակակից հիվանդանոցի[3]։ Նոր հիվանդանոցի համար օրինակ էր հանդիսացել Փարիզի մանկատունը (ֆր.՝ Hôtel-Dieu de Paris): Հիվանդանոցը բաժանվում էր 3 հիմնական բաժինների` հոսպիտալ, ծննդատուն և հոգեբուժարան։ Շուտով հոգեբուժական բաժինը դառնում է կայսեր մասնավոր նախագիծը, որը ֆինանսավորվում էր նրա անձնական միջոցներից։

Այդ ժամանակ բժիշկները տարբերում էին երեք հիվանդություններ` մելանխոլիա, խելագարություն և հետամնացություն։ Բուժման համար օգտագործվում էին արյունառությունը, փսխեցուցիչ դեղամիջոցներ և օրգանիզմը կարգավորող այլ միջոցներ։

Իոսիֆի հետաքրքրությունը ալքիմիայի նկատմամբ և մասոններին պատկանելը իրենց արտացոլումը գտան հիմարների աշտարակի ճարտարապետության մեջ։ Աշտարակը հինգհարկանի կլոր շենք է` շրջապատված 66 վիեննական հողակտորներով, յուրաքանչյուր հարկում 28 սենյակ, իսկ տանիքին` փայտե ութանկյունը, որտեղ շաբաթը մեկ անգամ այցելում էր կայսրը։ Արաբական ավանդույթներում 66 թիվը Աստծո թիվն է, իսկ կաբբալիստական ավանդույթներով 28 թիվը նկարագրում է հիվանդներին բուժող Աստծուն, նաև լուսնային օրացույցով ամիսն ունի 28 օր[4]։

Իոսիֆի կենդանության օրոք հոգեբուժարանի հիվանդասենյակներում չկային դռներ և վանդակաճաղեր։ Հիվանդները հանգիստ քայլում էին աշտարակով։ Ակտիվ հիվանդները շղթայվում էին։ Ավելի ուշ սկսեցին օգտագործել զսպաշապիկներ և գոտիներ։ Կայսեր մահից հետո աշտարակի շուրջ կառուցեցին հիվանդների պաշտպանության պատ։ Բժիշկները սկսեցին ախտորոշել հիվանդներին` դեպրեսիա, խելացնորություն, իսկ ամենատարածված ախտորոշումը սպիտակ տենդն էր` Delirium tremens:

1852 թվականին Բրյունլֆելդում բացվեց նոր հոգեբուժարան, որից հետո Հիմարների աշտարակ էին բերում միայն անբուժելի հիվանդներին։ 1869 թվականին հիմնարկությունը փակվեց։ Երկար ժամանակ աշտարակը դատարկ էր, մինչև 1920 թվականին այնտեղ տեղափոխեցին Վիեննայի կենտրոնական հիվանդանոցում աշխատող բուժքույրերի հանրակացարանը։ Երկար ժամանակ աշտարակը ծառայում էր որպես պահեստ, բժիշկների հանգստի վայր։ 1971 թվականից այնտեղ սկսեց գործել Պաթոլոգիայի և անատոմիայի թանգարանը։ 2012 թվականի հունվարի 1-ից հավաքածուն մտավ Վիեննայի Բնագիտական թանգարանի կազմի մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alfred Stohl, Der Narrenturm oder Die dunkle Seite der Wissenschaft. Böhlau Verlag, Wien 2000
  • Beatrix Patzak, «Faszination und Ekel» Das Pathologisch-anatomische Bundesmuseum im Wiener Narrenturm. Stocker-Verlag, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմարների աշտարակ (Վիեննա)» հոդվածին։