Վոթիվկիրխե
Վոթիվկիրխե Votivkirche | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ավստրիա, Վիեննա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Վիեննայի թեմ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1] |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Հենրիխ ֆոն Ֆերշթել |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկ ճարտարապետություն |
Հիմնադրված | 1853 |
Բարձրություն | 99 մետր |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Վոթիվկիրխե (գերմ.՝ Votivkirche, հայտնի է նաև, որպես՝ Ուխտի եկեղեցի), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Գտնվում է Վիեննայի պետական համալսարանի հարևանությամբ՝ Վիեննայի Ալցելգրուդի շրջանում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու ստեղծման նախագիծը ներկայացվել է 1854 թվականի ապրիլին: Համաձայն այդ նախագծի՝ Ավստրո-Հունգարիայի կայսրության տարածքում պետք է կառուցվեին ազգային տաճարներ բոլոր հպատակ ժողովուրդների համար:
Բավարար միջոցների բացակայության պատճառով այս նախագիծը չեղարկվեց, սակայն որոշում ընդունվեց Վիեննայի համալսարանի հարևանությամբ կառուցել կաթոլիկ եկեղեցի: Վոթիվկիրխեի կառուցման հարցերով զբաղվող հանձնաժողովը ընտրեց ավստրիացի ճարտարապետ Հենրիխ ֆոն Ֆերշթելի ներկայացրած պլանը:
Շինարարական աշխատանքները սկսվել են 1856 թվականին և տևել քսանվեց տարի: Օծման արարողությունը տեղի է ունեցել 1879 թվականի ապրիլի 24-ին՝ Ֆրանց Յոզեֆ կայսեր արծաթե հարսանիքի օրը:
Վոթիվկիրխեն Ռինգշտրասե փողոցի վրա գտնվող առաջին շենքերից էր: Սկզբնական շրջանում այն ծառայել է, որպես զինվորների համար նախատեսված կայազորային եկեղեցի:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եկեղեցին լուրջ վնասվել է, սակայն պատերազմից անմիջապես հետո հիմնանորոգվել է:
Իր ճարտարապետական ոճով չափազանց նման է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարին:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոթիվկիրխեն կառուցված է նեոգոթիկ ճարտարապետական ոճով: Եկեղեցու ընդհանուր բարձրությունը կազմում է 99 մետր:
Համարվում է Ավստրիայի երկրորդ ամենաբարձր վիեննական եկեղեցին: Կրոնական կառույցը նախագծել է ավստրիացի ճարտարապետ Հենրիխ ֆոն Ֆերշթելը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kassal-Mikula, Renata / Erben, Tino: Heinrich von Ferstel (1828–1883). Bauten und Projekte für Wien, Wien 1983.
- Pfarrgemeinderat der Votivkirche: Ein Jahrhundert Votivkirche: 1879–1979. Wien 1979.
- Pichler, Anton Maria: Die Votivkirche in Wien „Zum Göttlichen Heiland“. Beschreibung der Geschichte, Bedeutung und Kunstwerke, Wien o.J.
- Seidl, Waltraud: Das ganze Reich ein Dom. Die Votivkirche in Wien, Diplomarbeit, Universität Salzburg 1996.
- Thausing, Moritz: Die Votivkirche in Wien. Denkschrift des Baucomités veröffentlicht zur Feier der Einweihung am 24.
|
- ↑ Monuments database — 2017.