Ալբերտինա պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտինա
Albertina view from opera 20150112.jpg
Տեսակ պատկերասրահ և print room
Երկիր Ավստրիա
Տեղագրություն Ներքին Քաղաք
Վայր Վիեննա
Կազմված է Բաթլիների հավաքածու
Հիմնադրված է 1776
Հիմնադիր Albert Casimir, Duke of Teschen
Այցելուներ 610 000
Կոորդինատներ: 48°12′16″ հս․ լ. 16°22′4″ ավ. ե. / 48.20444° հս․. լ. 16.36778° ավ. ե. / 48.20444; 16.36778
Կայք albertina.at
Ալբերտինա պատկերասրահը գտնվում է Ավստրիաում
Ալբերտինա պատկերասրահ
Albertina, Vienna Վիքիպահեստում

Ալբերտինա (գերմ.՝ Albertina), գեղարվեստական թանգարան Վիեննայի կենտրոնում` էրցհերցոգ Ալբրեխտի պալատում։ Նրանում պահպանվում է գծանկարների` աշխարհում ամենից մեծ և հայտնի հավաքածուներից մեկը (մոտ 65.000 նկար և մեկ միլիոնից ավել տպագիր գծանկարներ)։ Հավաքածուում ներառված են ուշ գոթիկայից մինչև ժամանակակից գործեր։ «Ալբերտինա» անվանումը ծագում է հիմնադրի` հերցոգ Ալբերտ Կազիմիր Սաքսոնացու անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծանկարների հավաքածուի հիմքը դրել է հերցոգ Ալբերտը 18-րդ դարի 70-ական թվականներին Բրատիսլավայի արքայական ամրոցում, որ նրա նստավայրն է եղել 1765-1781 թվականներին։

Ալբերտինայի հիմնադրման փաստաթուղթը թվագրվում է 1776 թվականի հուլիսի 4-ին, ինչը համընկնում է ԱՄՆ-ում անկախության հռչակագրի հաստատմանը։

Էրցհերցոգ Ալբերտի կողմից պալատի ձեռքբերումից հետո (1795) այստեղ է տեղափոխվել նրա գեղարվեստական հավաքածուն։ Դրանից հետո պալատը վերակառուցվել է նոր նշանակությանը համապատասխան։ 1822 թվականին հավաքածուն հասանելի է դարձել հասարակության համար։ Ի տարբերություն ուրիշ հավաքածուների, որոնք բաց էին միայն ազնվականական խավի համար, Ալբերտինան բաց էր բոլորի համար միայն մի պայմանով. ներս մտնողը պետք է սեփական կոշիկ ունենար։ Չնայած Ալբերտինա այցելողների շրջանը մեծացավ, այնուամենայնիվ բնակչության մեծ մասի համար այն դեռևս անհասանելի էր։

Ալբերտի մահից հետո և' պալատը, և' գեղարվեստական հավաքածուն ժառանգության իրավունքով անցան էրցհերցոգ Կառլին, ապա` էրցհերցոգ Ֆրիդրիխ Ավստրիացուն։ Հենց այս շրջանին էլ վերաբերում է հավաքածուի ընդլայնումը։

1919 թվականի գարնանը պալատն ու հավաքածուն Հաբսբուրգներից անցնում են Ավստրիայի Հանրապետությանը: 1920 թվականին հավաքածուն միացվում է արքայական նախկին գրադարանի տպագիր գծանկարների ֆոնդին։ Այդ ժամանակ բոլոր ցուցանմուշները, որոնք մասնավոր սեփականություն էին, նախկին սեփականատերերի կողմից դուրս են բերվել պալատից։ 1921 թվականին շենքն ու հավաքածուն ստանում են «Ալբերտինա» անվանումը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2003 թվականներին վերանորոգման պատճառով Ալբերտինան փակվել է հասարակության համար։ Արդեն մեկ տարի անց` բացումից հետո, Ալբերտինան Ավստրիայի ամենամեծ թվով այցելություններ ունեցող ցուցահանդեսն էր։ Ներկայումս թանգարանում ցուցադրված են Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Ռուբենսի, Օսկար Կոկոշկայի, Ռեմբրանդտի, Ալբրեխտ Դյուրերի, Գուստավ Կլիմտի, Էգոն Շիլեի, Պոլ Սեզանի և Ռոբերտ Ռաուշենբերգի աշխատանքները։ Բացի մշտական ցուցադրությունից` կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, օրինակ` 2006 թվականին կազմակերպվել է ցուցադրություն` նվիրված Պիկասոյին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]