Էգոն Շիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Էգոն Շիլե
Egon Schiele
Egon Schiele photo.jpg
Ծնվել է հունիսի 12, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Դունայի Տուլն, Tulln District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[7]
Վախճանվել է հոկտեմբերի 31, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2][3][4][5][6] (28 տարեկանում)
Մահվան վայր Վիեննա, Ավստրո-Հունգարիա[7]
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Կրթություն Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ, փորագրիչ, նկարիչ և վիզուալ արտիստ
Ոճ էքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներ Վալիի դիմանկար, Մահը և աղջիկը և Մեռյալ քաղաք
Ուսուցիչ Գուստավ Կլիմտ
Ներշնչվել է Ժորժ Միննե[8]
Egon Schiele Վիքիպահեստում
Ինքնանկար (1914)

Էգոն Շիլե (գերմ.՝ Egon Schiele, հունիսի 12, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2][3][4][5][6], Դունայի Տուլն, Tulln District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[7] - հոկտեմբերի 31, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2][3][4][5][6], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[7]), ավստրիացի գեղանկարիչ և գրաֆիկ, ավստրիական էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգոն Շիլեի մայրը հարավային Բոհեմյայի Չեսկի Կրումլովում ծնված չեխ էր[9]։ Հայրը վիեննացի էր, երկաթուղային ծառայող՝ մահացել է սիֆիլիսից 1905 թվականին[9] և Էգոնը դաստիարակվել է քեռու՝ Լեոպոլդ Չիխանեկի ընտանիքում։ 1906 թվականին ընդունվում է Վիենայի Արվեստի և արհեստների դպրոց, իսկ հետո Վիեննայի կերպարվեստի ակադեմիա։ 1907 թվականից Գուստավ Կլիմտը սկսում է հովանավորել Էգոն Շիլեին։ 1908 թվականին Վիեննայի կից Կլոստերնոյբուրգ քաղաքում, որտեղ նա առաջ սովորել էր, բացվում է Էֆոնի առաջին ցուցահանդեսը։ 1909 թվականին Կլիմտը հրավիրում է Շիլեին մասնակցելու Վիեննայի պատկերասրահում, որտեղ նրա գործերը ցուցադրվում են Կլիմտի, Վան Գոգի, Էդվարդ Մունքի կողքին։ 1911 թվականին Էգոն Շիլեն Կլիմտի սիրեցյալի և մոդել Վալերի Նոյզելի հետ փախնում են Վիենայի բոհեմական կյանքից Չեխական Կրումլով, իսկ հետո տեղափոխվում են Նոյլենգբախ, որտեղ 1912 թվականին Շիլեին ձերբակալում են անչափահասի հետ կապի մեջ լինելու մեղադրանքով։ Խուզարկության ժամանակ ոստիկանությունը Շիլեի մոտ գծանկարներ գտավ, որոնք պոռնոգրաֆիկ բնույթի հայտարարվեցին։ Նկարչին դատապարտեցին կարճատև ազատազրկման։

1912-1916-ազկան թվականներին Շիլեն բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցում՝ Վիենայում, Բուդապեշտում, Մյունխենում, Պրահայում, Համբուրգում, Շտուտգարտում, Ցյուրիխում, Հագենում, Դրեզդենում, Բեռլինում, Հռոմում, Քյոլնում, Բրյուսելում, Փարիզում։ 1917 թվականին վերադառնում է Վիենա։ 1918 թվականին հղի կնոջ մահվանից երեք օր անց մահանում է և ինքը այդ տարի հազարավոր կյանքեր խլած իսպանական գրիպից։

Շիլեի մեկենասներից մեկը ավստրիացի հավաքորդ Հենրիխ Բենեշն էր, ապագա արվեստաբան Օտո Բենեշի հայրը։

Ժառանգություն և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգոն Շիլեն թողել է մոտ 300 երփնագիր նկար և մի քանի հազար գծանկար։ Մահվանից հետո նրա նկարները ցուցադրվել են և շարունակում են ցուցադրվել աշխարհի խոշոր պատկերասրահներում։ Շիլեի կյանքին անդրադարձել են Ջոան Սքոթը «Մեծամտություն» (1990) և Լյուիս Կրոֆտսը «Պոռնոգրաֆը Վիենայից» (2007)։ 1981 թվականին նկարահանվել է «Էգոն Շիլե-Կյանքը, որպես էքսցես» կինոնկարը։ Միլեն Ֆարմերը իր հայտնի երգերից մեկում՝ «Je te rends ton amour» (1999), հիշատակում է նկարչին՝ «Je te rends ton amour/Redeviens les contours/De mon seul maître: Egon Shiele et…» (Ես վերադարձնում եմ քո սերը/Նկարում նորից գիծ կդառնամ/Իմ միակ ուսուցչի՝ Էգոն Շիլեի և․․․)։ Ռաուլ Ռուիսի «Կլիմտ» կինոնկարում (2005) Էգոն Շիլեի դերը կատարում է Նիկոլայ Կինսկին։

Էգոն Շիլեն պատկերված է 1990 թվականի Ավստրիայի փոստային նամականիշի վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comini A. Egon Schiele’s portraits. Berkeley։ University of California Press, 1974. (անգլ.)
  • Sabarsky S. Egon Schiele. New York։ Rizzoli, 1985 (անգլ.)
  • Nebehay C.M. Egon Schiele sketchbooks. New York։ Rizzoli, 1989 (անգլ.)
  • Kallir J. Egon Schiele, the complete works. New York։ H.N. Abrams, 1990 (անգլ.)
  • Werkner P. Egon Schiele։ art, sexuality, and Viennese modernism. Palo Alto։ Society for the Promotion of Science and Scholarship, 1994. (անգլ.)
  • Leopold R. Egon Schiele։ landscapes. Munich; New York։ Prestel, 2004 (անգլ.)
  • Kuhl I. Egon Schiele. München։ Prestel, 2006 (գերմ.)
  • Die Tafelrunde։ Egon Schiele und sein Kreis/ Tobias G. Natter, Thomas Trummer (Hrsg). Köln։ DuMont, 2006 (գերմ.)
  • Иван Чечот. Эгон Шиле. Заметки в кабинете (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Egon Schiele
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Enciclopédia Itaú Cultural
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118607499 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. http://georgeminne.vlaamsekunstcollectie.be/en/biography
  9. 9,0 9,1 Sabarsky S (2000). Egon Schiele Art Centrum Český Krumlov. Egon Schiele Foundation. էջեր 31–38. ISBN 3-928844-32-6. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]