Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արվեստի պատմության թանգարան
KHM Logo neu.svg
Wien Kunsthistorisches Museum.jpg
Տեսակպատկերասրահ[1] և թանգարանի շենք
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[2][1]
ՏեղագրությունՆերքին Քաղաք[2][1]
Կազմված էամրոց Ամբրաս
Մասն էQ1006417?
ՀասցեMuseumsplatz 2[2]Burgring?
Հիմնադրված է1889
ՊատվիրողՖրանց Յոզեֆ I
Այցելուներմոտ. 1 400 000
ՏնօրենSabine Haag?
Կոորդինատներ: 48°12′13″ հս․ լ. 16°21′42″ ավ. ե. / 48.20361° հս․. լ. 16.36167° ավ. ե. / 48.20361; 16.36167
Կայքkhm.at

Վիեննայի Արվեստի պատմության թանգարան (գերմ.՝ Kunsthistorisches Museum, կրճատ՝ KHM), հայտնի գեղարվեստի թանգարան Վիեննայում։ Բացվել է 1891 թվականին՝ գրեթե նույնական Բնագիտական թանգարանի հետ միասին, որը գտնվում է հարևանությամբ։ Կառուցման հրամանը տրվել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր կողմից՝ 1858 թվականին՝ քաղաքն ընդարձակելու ծրագրի շրջանակներում։ Երկու թանգարանները կառուցված են իտալական ռենեսանսի ոճով՝ Գոթֆրիդ Զեմփերի և բարոն Կարլ ֆոն Հազենաուերի նախագծով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը պաշտոնապես հիմնադրվել է 1889 թվականին։ XIX դարի երկրորդ կեսին թանգարանը հարստացվեց ավստրիական կայսերական պալատի հարուստ հավաքածուով։ Այս ժամանակաշրջանում արդեն գոյություն ունեին նմանատիպ թանգարաններ, որոնք ստեղծվել էին արքայական հավաքածուների հիման վրա։ Դրեզդենում սաքսոնական կուրֆյուրստի հավաքածուի հիման վրա, Բեռլինում՝ Պրուսիայի արքայի, Պետերբուրգում՝ ռուս կայսրերի հավաքածուների հիման վրա բացվեց Էրմիտաժը։

Վիեննայում որոշեցին մեկի փոխարեն 2 թանգարան ստեղծել՝ բնագիտական և գեղարվեստական հավաքածուներով։ Այսպես, Վիեննայում բացվեցին Պատմաբնագիտական թանգարանը և Պատմագեղարվեստական թանգարանը։

Դրանք տեղակայված էին իրար մոտ՝ ստեղծելով ճարտարապետական զգալի անսամբլ։

Նկարչությունը Մաներիզմի դարաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաներիզմը անցումային էտապ հանդիսացավ Վերածննդի և բարոկկո արվեստների միջև և որոշ ժամանակ գոյատևեց միաժամանակ երկու ոճային ուղղությունների հետ, չնայած բարոկկոն զգալիորեն երկար տիրեց։ Մաներիզմի հայտնությունը արվեստի քննադատները կապում էին Վերածննդի գաղափարներից հիասթափության և, որ ամենահավանականն է, XVI դարի ճգնաժամի հետ։ Վիեննայի թագավորական պալատը ուրախությամբ ողջունեց այս նոր ստեղծագործական ուղղվածությունը, որտեղից էլ որ նրանք եկած լինեին։ Ավստրիայի թագավորական պալատը շուտով դարձավ Արևմտյան Եվրոպայում մաներիզմի ամենահզոր կենտրոններից մեկը։ Ոճական ելակետ ընդունելով Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ մաներիստները խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում աշխարհի վաղանցիկության և իռացիոնալ ուժերին հլու մարդկային ճակատագրի երերունության մասին պատկերացումները։ XVI դարի վերջում մաներիզմի հայտնի կենտրոն դարձավ Պրագան, որտեղ ստեղծագործում էին.

Հետագայում նրանց աշխատանքները տեղափախվեցին Վիեննա, կազմելով տվյալ գեղարվեստական ոճի զգալի հավաքածու:

Արչիբալդոյի նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]