Ջուզեպպե Մարիա Կրեսպի
Ջուզեպպե Մարիա Կրեսպի իտալ.՝ Giuseppe Maria Crespi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1665[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Բոլոնյա, Պապական մարզ |
Վախճանվել է | հուլիսի 16, 1747[6] (82 տարեկանում) |
Մահվան վայր | Բոլոնյա, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q17582526?, The Immaculate Conception with St. Anselm and St. Martin? և Diana and her Nymphs? |
Մեկենասներ | Ferdinando de' Medici, Grand Prince of Tuscany? |
Giuseppe Maria Crespi Վիքիպահեստում |
Ջուզեպպե Մարիա Կրեսպի (իտալ.՝ Giuseppe Maria Crespi, մարտի 14, 1665[1][2][3][4][5], Բոլոնյա, Պապական մարզ - հուլիսի 16, 1747[6], Բոլոնյա, Պապական մարզ), իտալացի գեղանկարիչ, գծանկարիչ և փորագրիչ: Ջուզեպպեն հայտնի է նաև Spagnolo մականունով («Իսպանացի», քանի որ երիտասարդ ժամանակ իսպանական ոճի և հանդերձանքի մեծ սիրահար էր):
Բովանդակություն
Վաղ շրջան (1680-1700 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուզեպպե Մարիա Կրեսպին սովորել է գեղանկարչություն Բոլոնյայում Դոմենիկո Մարիա Կանուտիի, Կառլո Չինյանիի և Ջովանի Անտոնիո Բուրինիի մոտ: Այս ժամանակաշրջանում աշխատել է իտալական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բոլոնիայում, Պարմայում, Վենետիկում, Մոդենայում, Պիստոյայում, Ֆլորենցիայում (1700-1708 թվականներ): Հետազոտել է Կորեջիոյի, Ֆեդերիկո Բարոչիի, Ֆրանչեսկո Գվերչինոյի, Սեբաստիանո Մազոնիի արվեստներն ու Ռեմբրանդ վան Ռեյնի օֆորտները:
1689 թվականին Ջուզեպպե Մարիա Կրեսպին ընդունվում է Բոլոնյայի նկարչական դպրոց: Այստեղից նրան վտարել են, քանի որ նկարել էր Բոլոնյայի ակադեմիայի հոգաբարձու կոմս Մալվազիի ծաղրանկարը: Սովորելու ընթացքում նկարիչը ստեղծում է մի շարք հոգևոր թեմաներով նկարներ, որոնցից կարևորվում է «Տասը հազար մարտիրոսների սպանությունը». այն այսօր գտնվում է Բոլոնյայի Սանտո Սպիրիտո եկեղեցում: Բացի հոգևոր թեմաներից, այս ժամանակաշրջանում Ջուզեպպե Մարիա Կրեսպին վրձնում է նաև այլ նկարներ՝ «Տարվա եղանակներ», «Կենտավրոս Խիրոնը Աքիլլեսին սովորեցնում է կրակել նետուաղեղից», «Էնեասը, Սիբիլլան և Քարոնը» (1700-ական թվականներ), «Էրոսների քունը» (մոտավորապես 1712 թվական), «Էրոսներին զինաթափ արած Նիմփաները»:
1700-1747 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1700-ական թվականների սկզբին Ջուզեպպե Մարիա Կրեսպին դիցաբանական նկարներ ստեղծելուց անցում է կատարում գյուղական կյանք նկարելուն: Սկզբնական շրջանում այդ նկարները կրում էին պաստորալ ոճի ազդեցությունը, իսկ հետո նկարները դարձան առավել համոզիչ: Այդ շրջանի ստեղծագործություններիչ կարևորվում են՝ «Մայրն ու երեխան», «Մանածուհին», «Լու փնտրող կինը»: Այս պաստորալ ոճին փոխարինելու եկավ կարավաջոյականությունը՝ մութ լուսավորված ինտերիերով նկարները: Այդ ոճով Ջուզեպպեն վրձնեց ներքոհիշյալ կտավները՝ «Տեսարան մառանում», «Գյուղացիների ընտանիքը» և այլն[7]:
Կենցաղային գեղանկարչության մեջ Ջուզեպպե Մարիա Կրեսպին նույնպես մեծ հաջողություններ արձանագրեց: Այդ թեմայով նկարներից հատկապես կարևորվում են հետևյալները՝ «Պոջո ա Կայանոի տոնավաճառը» (1708 թվական), «Տոնավաճառ» (1709 թվական). այս նկարներում հիմնականում պատկերված էր բազմամարդ տեսարաններ: 1700-ից 1720-ական թվականներին նկարիչը վրձնեց սյուժետային նկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային տեսարաններ:
Դիմանկարներ պատկերելուց Ջուզեպպե Մարիա Կրեսպին կրում էր Ռեմբրանդի ազդեցությունը: Այս շրջանում նաև շատ ինքնադիմանկարներ ստեղծեց (1708 թվական, 1710 թվական): Դիմանկարների շարքից առանձնանում են «Որսորդը», «Լյուտնյահարուհին», «Գեներալ Պալդին», «Ոսկերիչ Զանոբիի ընտանիքը»:
Ջուզեպպե Մարիա Կրեսպին իր մահկանացուն կնքել է 1747 թվականի հուլիսի 16-ին Բոլոնյայում՝ ութսուներկու տարեկան հասակում: Նրա ստեղծագործությունները պահպանվում և ցուցադրվում են աշխարհի շատ թանգարաններում և անհատական հավաքածուներում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2,0 2,1 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani — 1960.
- ↑ 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 Giuseppe Maria Crespi — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ «Le Muse», De Agostini, Novara, 1965, Vol. III, pag.500
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jane Turner, The Dictionary of Art. 8, pp. 140—146. New York, Grove, 1996. ISBN 1-884446-00-0
- Hobbes James R. (1849)։ Picture collector's manual adapted to the professional man, and the amateur։ T&W Boone; Digitized by Googlebooks։ էջ 68
- Spike John T. (1986)։ Giuseppe Maria Crespi and the Emergence of Genre Painting in Italy։ Fort Worth: Kimball Museum of Art։ էջեր 14–35
- Luigi Lanzi (1847)։ Thomas Roscoe, ed.։ The History of Painting in Italy; from period of the revival of the arts to the eighteenth century։ Henry G. Bohn; Digitized by Googlebooks from Oxford University copy on June 31, 2007։ էջեր 162–165
- Domenico Sedini, Giuseppe Maria Crespi, online catalogue Artgate by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուզեպպե Մարիա Կրեսպի կատեգորիայում։ |