Եվգենի Սավոյացի
| Եվգենի Սավոյացի | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 18, 1663[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
| Մահացել է | ապրիլի 21, 1736[1][3][3][…] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
| Գերեզման | Prince Eugene Chapel և Turin Cathedral |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | սպա, զորավար և բանակի սպա |
| Աշխատատու | Ավստրիայի դաշնային կառավարություն |
| Ծնողներ | հայր՝ Eugene Maurice, Count of Soissons?[6], մայր՝ Olympia Mancini?[6] |
| Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Austria to France? և Governor of Milan? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Եվգենի Սավոյացի (Eugen von Savoyen, հոկտեմբերի 18, 1663[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 21, 1736[1][3][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5]), արքայազն, ավստրիական զորավար, ռազմական և քաղաքական գործիչ։ Ֆելդմարշալ (1693), գեներալիսսիմուս (1697)։ Առաջին անգամ աչքի է ընկել 1683-ին թուրքերի դեմ մղված Վիեննայի ճակատամարտում։ 1689-ից գլխավորելով Իտալիայում գտնվող ավստրական զորքերը՝ հաղթանակներ է տարել ֆրանսիացիների դեմ։ 1697-ին Զենտայի մոտ ջախջախել է թուրքերին՝ ստիպելով կնքել Կարլովիցի հաշտությունը (1699)։ Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում (1701 -1714) հաղթել է ֆրանսիական, ֆրանս-բավարական զորքերին (1704, 1706, 1709), իսկ 1712-ին պարտություն է կրել։ 1716-1718-ի ավստրո-թուրքական պատերազմում հաղթել է թուրքերին ն գրավել Բելգրադը (1717)։ 1714-1724-ին եղել է Հարավային Նիդերլանդների փոխարքա, ճնշել հակահաբսբուրգյան շարժումը։ Հանդես է եկել Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաստանի համագործակցության օգտին՝ ընդդեմ Ֆրանսիայի և Թուրքիայի։ Նա մի շարք բարեփոխումներ է մտցրել բանակում։ Ստեղծել է եզակի գրադարան և արվեստի հուշարձանների հավաքածու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Евгений, принц Савойский и Кариньянский (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 9. — С. 274—275.
- 1 2 Lernet-Holenia A. M. N. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Евгений Савойский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 Wurzbach D. C. v. Savoyen, Eugen Prinz von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 28. — S. 296.
- 1 2 Lundy D. R. The Peerage
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Սավոյացի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 525)։ |
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1663 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 1736 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Գեներալիսիմուսներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ֆելդմարշալներ
- Անձինք մետաղադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Ավստրիայի նախարարներ
- Ավստրիացի դիվանագետներ
- Ռազմական գործիչներ