Բաբելոնի աշտարակը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Բաբելոնի աշտարակը
Pieter Bruegel the Elder - The Tower of Babel (Vienna) - Google Art Project - edited.jpg
Pieter Bruegel the Elder - The Tower of Babel (Rotterdam) - Google Art Project.jpg
տեսակ Q18573970?
նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագ
նյութ յուղաներկ
հատվածն է Բաբելոնյան աշտարակ և Բաբելոնյան աշտարակ
The Tower of Babel by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Բաբելոնի աշտարակը, ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1563 թվականի նկարն է: Հայտնի են նրա վրձնին պատկանող առնվազն երկու նկար այս սյուժեով:

Ստեղծագործության նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի հիմքում Հին կտակարանից Մովսեսի առաջին գրքի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն է, որը մարդիկ որոշել էին կառուցել երկինք հասնելու համար: Հակադրվելով մարդկային հպարտությանը, Աստված խառնեց նրանց լեզուները, այնպես, որ նրանք այլևս իրար չհասկանալով, ցրվեցին ողջ աշխարհով մեկ և աշտարակի շինարարությունը մնաց անավարտ: Այս պատմության իմաստն այն է, որ ամեն երկրային ցանկություն սին է և անիմաստ է մահկանացուների՝ Աստծո հետ համեմատվելու ցանկությունը:

Բաբելոնի աշտարակը (Վիեննա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի Կոլիզեյը

Բրեյգելի Բաբելոնի աշտարակը պատկերում է ավետարանում նկարագրված խոշոր շինարարությունը, բազմաթիվ մարդկանցով և շինարարական սարքավորումներով: Հայտնի է, որ Բրեյգելը 1553 թվականին այցելել է Հռոմ: «Բաբելոնյան աշտարակում» հեշտությամբ ճանաչվում են Կոլիզեյի ուրվագծերը, տիպիկ Հռոմեական ճարտարապետությանը առանձնահատուկ դուրս ցցված սյուներով, հորիզոնական հարթակներով և կրկնակի կամարներով: Աշտարակի յոթ հարկերը արդեն կառուցված են և ութերորդն է բարձրացվում: Աշտարակը շրջապատված է շինարարական հեծաններով, աստիճաններով և ամբարձիչներով: Աշտարակի ստորոտում նավահանգստով քաղաք է: Տարածքը հիշեցնում է Նիդեռլանդները:

Բազմաթիվ մարդիկ շատ փոքր են և մրջյուններ են հիշեցնում: Չափերով առանձնանում են Բաբելոնի առասպելական գրավող Նեմրութի և նրա շքախումբը:

Ըստ Բրեյգելի շինությունը քանդվելու է ոչ թե լեզվային անջրպետի պատճառով, այլ շինարարական թերությունների: Առաջին հայացքից շինությունը բավականին ամուր է, բայց ուշադիր զննման արդյունքում պարզվում է, որ ամեն ինչ սարքված է շատ անորակ, ցածր հարկերը չեն վերջացված և արդեն քանդվում են: Աշտարակը թեքված է քաղաքի կողմը:

Բաբելոնի աշտարակը (Ռոտերդամ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Picto infobox artiste.png
Բաբելոնի աշտարակը
De Toren van Babel
Pieter Bruegel the Elder - The Tower of Babel (Vienna) - Google Art Project - edited.jpg
Pieter Bruegel the Elder - The Tower of Babel (Rotterdam) - Google Art Project.jpg
տեսակ Q18573970?
նկարիչ Պիտեր ԲրեյգելԱվագ
տարի 1563
բարձրություն 60 սմ
լայնություն 74.5 սմ
նյութ յուղաներկ տախտակիվրա
հատվածն է Բաբելոնյան աշտարակ և Բաբելոնյան աշտարակ
The Tower of Babel by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

Ենթադրվում է, որ նույն 1563 թվականին է նկարվել Ռոտերդամի Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում գտնվող, այսպես կոչված՝ «Փոքր Բաբելոնի աշտարակը»: Այս նկարում շինարարությունը կանգնեցված է, մարդիկ ընդհանրապես չեն երևում: Երփնագիրը մուգ տոներով է և բավականին մռայլ է դիտվում:

Երրորդ տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի երրորդ ավելի փոքր տարբերակը գտնվում է Դրեզդենի պատկերասրահում: Ամենայն հավանականությամբ Բրեյգելը նկարել է էլի տարբերակներ, որոնք մինչ մեր օրերը չեն հասել: Օրինակ՝ անտվերպենյան վաճառական Նիկլաէս Յոնգհեպիգի երաշխավորագրերից մեկում հիշատակվում է ևս մեկ «Բաբելոնի աշտարակի» տարբերակ, որը թվագրված է եղել 1565 թվականով:

Դրվագներ նկարից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]