Ամբրաս ամրոց
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, շատո, ռազմական թանգարան և մշակութային արժեք |
Հասցե | Schloßstraße 20[1] |
Վարչական միավոր | Ինսբրուք |
Երկիր | ![]() |
Կազմված է մասերից | Schloss Ambras Innsbruck? |
Ճարտարապետական ոճ | Վերածննդի ճարտարապետություն |
Կայք | schlossambras-innsbruck.at(գերմ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Ամբրաս ամրոց (գերմ.՝ Schloss Ambras Innsbruck), ավստրիական Ինսբրուկ քաղաքի մերձակա բլուրների վրա Վերածննդի ոճով կառուցված ամրոց և պալատ (բարձրությունը ծովի մակերևույթից 587 մետր է)[3]։ Համարվում է ավստրիական Տիրոլ երկրամասի ամենաշատ այցելուներ գրավող, զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։
Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը կառուցվել է 16-րդ դարում՝ ավելի վաղ՝ 10-րդ դարում կառուցված բերդի տեղում, Ավստրիայի արքիդուքս, էրցհերցոգ Ֆերդինանդ Երկրորդի (1529–1595 թթ.) կողմից և 1567-ից 1595 թվականներին ծառայել է որպես նրա ու իր ընտանիքի անդամների նստավայր[4]։ Լինելով Հաբսբուրգների տոհմի ամենաառատաձեռն և ամենաարվեստասեր ներկայացուցիչներից մեկը՝ Ֆերդինանդ Առաջինի որդի Ֆերդինանդ Երկրորդը հին բերդը Վերածննդի ոճի ամրոցի է վերափոխել որպես ընծա իր տիկնոջը՝ Ֆիլիպե Վելզերին։ Տիրոլի իշխանը ամրոցում հավաքել է արվեստի գործերի՝ աշխարհով մեկ հռչակված հավաքածու, դրանց ցուցադրության նպատակով բացել թանգարան, որը համարվում է աշխարհի ամենահին թանգարանը։ Հավաքածուի մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում եվրոպական զինագործական արվեստի գլուխգործոցները, որոնք ժամանակային առումով ընդգրկում են Հռոմեական սրբազան կայսրության նշանավոր կայսրեր Մաքսիմիլիան Առաջինց մինչև Լեոպոլդ Առաջինի իշխանության տարիները։ Ինքը՝ ամրոցը ևս, որպես իր նախաստեղծ վայրում պահպանված միակ վերածննդյան Kunstkammer (արվեստների ու հրաշքների սրահ), առանձնահատուկ պատմամշակութային հուշարձանի նշանակություն ու արժեք է ձեռք բերել։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև ամրոցի Իսպանական սրահը (Spanischer Saal)՝ գերմանական վերածննդյան ճարտարապետության հոյակապ մի նմուշ՝ սքանչելի նախշերով զարդարուն առաստաղով, Տիրոլի իշխանների 27 մեծադիր դիմանկարներով զարդարված պատերով[5]։ Այսպես կոչված՝ Վերին ամրոցում էլ գտնվում է Հաբսբուգյան տոհմի և եվրոպական այլ արքայատոհմերի բազմաթիվ անդամների, այդ թվում՝ նաև երեխաների դիմանկարների մեծարժեք հավաքածուն[6]:Սրահներում ցուցադրված են նաև կերպարվեստի բարձրարժեք բազմաթիվ այլ գործեր, քանդակներ, սքանչելի զարդեր և այլ գեղեցիկ ու թանկարժեք ցուցանմուշներ։
Ամբրասին առանձնահատուկ գրավչություն է հաղորդում նաև այն, որ ամրոցը դարձել է հին ու հնագույն երաժշտության ինսբրուկյան հանրահայտ փառատոնի անցկացման հիմնական համերգային հարթակը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bousfield Jonathan, Humphreys Rob (2008)։ The Rough Guide to Austria (Fourth ed.)։ London: Rough Guides։ էջեր 471–473։ ISBN 978-1858280592
- Garber Joseph (1928)։ Schloß Ambras: Die Kunst in Tirol։ Vienna: Benno Filser
- Schneider Elisabeth (1981)։ Schloss Ambras und seine Sammlungen։ Regensburg: Schnell & Steiner
- Weller Franz (1880)։ Die kaiserlichen Burgen und Schlösser in Wort und Bild։ Vienna: Hof-Buchdruckerei։ ISBN 0-00-322171-7
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ամբրաս ամրոցը
-
Ամբրաս ամրոցը
-
Կորալներ
-
Մատհաուս Մերիանի փորագրանկարը, մոտ.1650
-
Կառլ Կանյոլայի նկարը, 1818
-
Անտոն Գրատիի լուսանկարը, 1898
-
20-րդ դարասկզբի փոստային բացիկ
-
Իսպանական սրահը
-
Զենք ու զրահի ցուցանմուշներ
-
Դրվագ ամրոցի ճակտոնից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Ambras Castle Elevation and Location»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին։ Վերցված է 2019-04-08
- ↑ «The History of Ambras Castle»։ Schloss Ambras։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2013-ին։ Վերցված է փետրվարի 3, 2013
- ↑ Bousfield 2008, p. 472.
- ↑ Bousfield 2008, pp. 472–473.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ամբրաս ամրոց Վիքիպահեստում |
---|
- Ambras Castle official website Archived 2019-03-29 at the Wayback Machine.
- Ambras Castle 360° fullscreen panoramas
- Официальный сайт
- «Амбраз»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|