Jump to content

Բենվենուտո Չելինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենվենուտո Չելինի
իտալ.՝ Benvenuto Cellini
Ծնվել էնոյեմբերի 1, 1500[1][2][3]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][3][…]
Մահացել էփետրվարի 13, 1571[3][2] (70 տարեկան)
Վախճանի վայրըՖլորենցիա, Իտալիա[4][3][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունիտալացի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՈւսուցիչMichelangelo Brandini? և Lucagnolo da Jesi?
Ստեղծագործություն(ներ)Fontainebleau Nymph?, Perseus with the Head of Medusa?, Ֆրանցիսկ I-ի աղաման, Ganymede?, Ganymede with Eagle and Eaglet?, Head of Medusa?, Jupiter?, Minerva with Shield?, Minerva?, Narcissus?, Perseus and the Head of Medusa (plaster replica)?, Bronze sketch of Perseus with the Head of Medusa?, Pedestal of Perseus?, Wax sketch for Perseus? և Bust of Cosimo I?
Ոճմաներիզմ[7]
Ժանրդիցաբանական գեղանկարչություն[8] և կրոնական նկարչություն[8]
Մասնագիտությունքանդակագործ, գրող, մեդալագործ, ինքնակենսագիր, գծագրող, ոսկերիչ, արվեստագետ, արծաթագործ, երաժիշտ և ոսկերիչ
ԱմուսինPiera Parigi?
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
 Benvenuto Cellini Վիքիպահեստում

Բենվենուտո Չելլինի (իտալ.՝ Benvenuto Cellini, նոյեմբերի 1, 1500[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][3][…] - փետրվարի 13, 1571[3][2], Ֆլորենցիա, Իտալիա[4][3][6], իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ և երաժիշտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ոսկերիչ Բանդինելլիի մոտ, կրել Միքելանջելոյի ազդեցությունը։ Աշխատել է Ֆլորենցիայում, Պիզայում, Բոլոնիայում, Վենետիկում, Հռոմում (1532-1540), Փարիզում, Ֆոնտենբլոյում՝ Ֆրանցիսկ I-ի պալատում (1540-1545)։ Մաներիզմի նշանավոր ներկայացուցիչ։ Չելլինին իր քանդակագործական և ոսկերչական նրբակերտ գործերում պատկերել է բարդ շարժումներով, չափազանց վերձիգ մարմիններ («Խաչելություն», մարմար, 1562, էսկորիալի եկեղեցի, Իսպանիա, Ֆրանցիսկ I թագավորի աղամանը, ոսկի, արծն, թանկարժեք քարեր, 1539-1543, Պատմագեղարվեստական թանգարան, Վիեննա), լուծել բացարձակ բոլորաքանդակի խնդիրներ («Պերսևս», բրոնզ, 1545-1554, Լոջիա, դեի Լանցի, Ֆլորենցիա)։ Չելլինին, որպես գրողի համաշխարհային ճանաչում է բերել «Ֆլորենտացի մաեստրո Զովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում» գիրքը (1728, հայ․ հրտ․ 1974)։ Գիրքը թելադրել է ինքը 1558-1565 թվականների միջև, մնացել է անավարտ։ Դա ինքնակենսագրական վեպ է, աչքի է ընկնում պատումի անմիջականությամբ, գրական ոճի ավանդական նորմերի արհամարհումով։ Հանդես է եկել նաև որպես արվեստի տեսաբան («Երկու տրակտատ ոսկերչական արվեստի ու քանդակագործության մասին», 1568)։

Ֆրանցիսկ I-ի աղաման

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дживелегов А․ К․, Очерки итальянского Возрождения, Кастильоне, Аретино, Челлини, М․, 1929;
  • Виппер Б․ Р․, Бенвенуто Челлини, в его кн․։ Статьи об искусстве, [М․, 1970]․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 688
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենվենուտո Չելինի» հոդվածին։