Ֆրանցիսկ I-ի աղաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artifact.svg
Ֆրանցիսկ I-ի աղաման
[[Պատկեր:Saliera.png|260px|]]
'
նյութփղոսկր, ոսկի, էմալ
բարձրություն26,3 սանտիմետր[1] սմ
21,5 սանտիմետր[1] սմ
խորություն21,5 սանտիմետր[1] սմ
ստեղծվել է1543
http://www.europeana.eu/portal/record/15502/KK_881.html կայք
Կոորդինատներ: 48°12′13.000000099606″ հս․ լ. 16°21′42.9800001004″ ավ. ե. / 48.20361111113877683° հս․. լ. 16.361938888916779° ավ. ե. / 48.20361111113877683; 16.361938888916779

Ֆրանցիսկ I-ի աղաման (իտալ.՝ Saliera di Francesco I di Francia), իտալացի քանդակագործ, ոսկերիչ Բենվենուտո Չելինիի Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի համար 1543 թվականին ստեղծած մասամբ արծնապատված սեղանի ոսկե արձանիկ, որը համարվում է մաներիզմի դեկորատիվ-կիրառական արվեստի լավագույն նմուշներից մեկը:

Գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղամանն ի սկզբանե պատվիրել է կարդինալ Իպոլիտո դ'Էստեն: Այնուհետև Չելինիի մոտ աղամանը որպես հողի (Սերեսի կերպար) և ծովի (Նեպտունի կերպար) այլաբանական միություն ստեղծելու միտք է հղացել, որի արդյունքում էլ ստեղծվել է աղամանը: Ֆրանսիական միապետի պատվերով Չելինին սկսել է աղամանի վրա աշխատել 1540 թվականի սկզբում:

Նեպտունը պատկերված է ծովային ձիերով, կողքին տեղադրված է նավը, որը նախատեսված է աղի համար: Սերեսը բազմել է փղին՝ կողքին հաղթակամարն է, որը բացվում է և նախատեսված է սև պղպեղի համար[2][3]: Սերերի ոտքերի մոտ սալամանդրերն են, որոնք համարվում են դրոշմանիշ կենդանիներ: Աղամանի պատվանդանը պատրաստված է եբենոսափայտից և զարդարված է չորս քերովբեներով, որոնք խորհրդանշում են քամին և աշխարհի 4 կողմերը, որոնց վրա աղամանը առանց բարձրացնելու կարելի է տեղափոխել:

Աղամանն անգին է այն պատճառով, որ այն Չելինիի միակ ոսկերչական աշխատանքն է[4]: Ֆրանսիայի Շառլ IX թագավորն այն նվիրել է Ավստրիայի դուքս Ֆերդինանտ II-ին, ով 1570 թվականին հանդես է եկել որպես ամուսնական հավատարմատար նրա և Ավստրիայի Էլիզաբեթ թագուհու նշանադրության ժամանակ[5]: Մինչև 19-րդ դար աղամանը համարվել է Ինսբրուքի ամրոցի զարդը: Վիեննայում արվեստի պատմության թանգարանի բացմամբ պայմանավորված՝ աղամանը տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք:

Կողոպուտ և վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մայիսի 11-ին աղամանը Վիեննայի արվեստի պատմության թանգարանից գողացել են. թանգարանն այդ ժամանակ գտնվել է վերանորոգման փուլում: Չնայած քանդակը գնահատվել էր ավելի քան 50 միլիոն եվրո[6], ավստրիական կառավարությունը վերադարձնողին խոստացել էր 70 000 եվրո պարգև[7]: Սա բացատրվում էր այն հանգամանքով, որ հեշտորեն չէին կարող աղամանը վաճառել[8]: 2006 թվականի հունվարի 21-ին աղամանը հայտնաբերվել է Ավստրիայի Ցվետլ քաղաքի անտառներից մեկում՝ թաղված կապարե արկղի մեջ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]