Պրատեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Տեսակ | պուրակ և Հանգստի գոտի |
Կազմված է | Wurstelprater? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Լեոպոլդշտադտ |
Հիմնվել է | ապրիլի 7, 1766 |
Կարգավիճակը | գործում է |
![]() |
Պրատեր (գերմ.՝ Wiener Prater), հանրային զբոսայգի և հանգստի գոտի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Այն գտնվում էլեոպոլդստադտի հարավային մասում՝ մինչև Դանուբ գետ: Զբոսայգին ձգվում է 5 կմ ափագծի երկայնքով: Պուրակի անվանումը գալիս է լատիներեն պրատում (լատ.՝ pratum) բառից, որը թարգմանաբար նշանակում է «մարգագետին»:
Հանգստի գոտու մեծ մասը ընդգրկում է այսպես կոչված «Կանաչ Պրատերը» (գերմ.՝ Grüner Prater), որի մեջ ներառված է միջազգային տոնավաճառ, ձիարշավարան, մարզադաշտ, հեծանվահրապարակ և այլ սպորտային հրապարակներ:
Պրատերի հյուսիսում տեղակայված է «Վուրստելպրատերը» (գերմ.՝ Wurstelprater)` ատրակցիոնների գոտին, որը հաճախ կոչվում է պարզապես Պրատեր: Այգու այս հատվածում վեր է խոյանում մի մեծ անիվ, որը կառուցվել է 1896-1897 թվականներին անգլիացի ինժեներ Վալտեր Բազետի նախագծմամբ:
Անիվը կանգնեցվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ: 60 մետրանոց այս անիվը առաջարկում է տեսնել Վիեննան վերևից: Այն համարվում է Վիեննայի խորհրդանիշներից մեկը:
Այգում է գտնվում նաև աշխարհի ամենաբարձր շղթա-ատրակցիոնը՝ «Պրատեր Թաուերը»: Այս ատրակցիոնի պտտվող մասը բարձրանում է մինչև 117 մետր, որը համապատասխանում է 33 հարկանի շենքի բարձրության հետ:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրատերի պաշտոնական կայք
- Պրատեր զբոսայգու մասին (գերմ.)
- Վիեննայի զբոսաշրջության պաշտոնական կայք. Պրատեր
|
|