Շյոնբրունի կենդանաբանական այգի
Շյոնբրունի կենդանաբանական այգի | |
---|---|
Տեսակ | կենդանաբանական այգի |
Տեղագրություն | Հիտցինգ և Schönbrunn? ![]() |
Հիմնադրված | 1752 |
Տնօրեն | Դագմարա Շրատեր |
Տարածք | 17 հեկտար |
Կենդանիների թիվ | 4600 |
Տեսակների թիվ | 480 |
Տեսակներ | սպիտակ արջ |
Անդամակցություն | Verband der Zoologischen Gärten?, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն, Ավստրիայի կենդանաբանական կազմակերպություն և Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա |
Կայք | www.zoovienna.at |
![]() |
Շյոնբրունի կենդանաբանական այգի (գերմ.՝ Tiergarten Schönbrunn), կենդանաբանական այգի Վիեննայի Շյոնբրունի պալատի տարածքում։ Հիմնադրվել է 1752 թվականին։ Ի սկզբանե եղել է կայսերական որսատեղի։ Համարվում է աշխարհի ամենահին գազանանոցը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս կենդանաբանական այգու տարածքում որսատեղին գոյություն է ունեցել դեռևս 1570 թվականին։ Կենդանաբանական այգի դարձել է 1752 թվականին Ֆրանց I (1708-1765) կայսեր ցանկությամբ։ Կենդանաբանական այգու կենտրոնում տեղակայված էր նախաճաշերի տաղավար։ Այն շրջապատված էր կենդանիների համար նախատեսված երեսուն վանդակով, որոնք նման էին երեսուն մասից բաղկացած խմորեղենի։
1779 թվականին կենդանաբանական այգին դարձավ մատչելի հանրության այցելությունների համար, ընդ որում, մուտքն անվճար էր։
Իոսիֆ II կայսրը (1741-1790) կազմակերպեց արշավախմբեր դեպի Աֆրիկա և Ամերիկա, որպեսզի Վիեննա բերի տարբեր կենդանիներ։ 1828 թվականին այգի բերվեց ընձուղտ։ Դա նշանավոր մշակութային իրադարձություն էր։
1906 թվականի հուլիսի 14-ին Շյոնբրունում անազատության մեջ ծնվեց առաջին փիղը։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Շյոնբրունի կենդանաբանական այգում կար 712 տեսակի 3500 կենդանի։ Սակայն անբավարար կերի պատճառով շուտով դրանց թիվը կրճատվեց մինչև 900-ի։ Այգուն մեծ վնաս հասցրեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի արդյունքում շատ շինություններ ավերվեցին, իսկ կենդանիների թիվը կրճատվեց մինչև 400-ի։
1980-ական թվականներին կենդանաբանական այգին ֆինանսական ճգնաժամի մեջ էր, ինչի արդյունքում 1992 թվականին մասնավորեցվեց։
2002 թվականին կենդանաբանական այգին նշում էր ստեղծման 250-ամյակը։ Դրա պատվին թողարկվեց 5 եվրո արժողությամբ արծաթյա հատուկ մետաղադրամ, որի վրա կենտրոնական շինության ֆոնին պատկերված են կենդանիներ։ 2007 թվականի հունվարի 1-ից թանգարանի տնօրենը Դագմարա Շրատերն է։
Բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շյոնբրունի կենդանաբանական այգին այն եզակի այգիներից է, որտեղ ապրում են մեծ պանդաներ։ 2007 թվականի օգոստոսի 23-ին այստեղ ծնվեց Եվրոպայի առաջին պանդան, որը լույս աշխարհ եկավ առանց արհեստական սերմնավորման։ Տեղական ակվարիումը հնարավորություն է տալիս զբոսնել Ամազոն գետում, իսկ պոլարիումում ցուցադրվում են Արկտիկայում բնակվող կենդանիներ։ Կա նաև տերարիում։
Շատ կենդանիների կեցության ծախսերը հովանավորվում են մասնավոր և կորպորատիվ միջոցներով։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանաբանական այգին կազմակերպում է էքսկուրսիաներ, այդ թվում նաև գիշերային և հատուկ երեխաների համար։ Կարելի է նաև այգին կարճ ժամանակով վարձակալել։ Այգում իրականացվում է գիտական գործունեություն։ Գործում է անասնաբուժական կլինիկա։ Իրականացվում է հրատարակչական գործունեություն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ash, Mitchell and Dittrich, Lothar (ed.), Menagerie des Kaisers – Zoo der Wiener, Pichler Verlag, Vienna, 2002. ISBN 3-85431-269-5
- Helmut Pechlaner, Dagmar Schratter, Gerhard Heindl (eds.): Von Kaiser bis Känguru. Neues zur Geschichte des ältesten Zoos der Welt. Vienna 2005, ISBN 3-7003-1497-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը(գերմ.)(անգլ.)
- Ամենահին կենդանաբանական այգին աշխարհում
|