Լանդշտրասե
| |||
| Երկիր | |||
| Կարգավիճակ | Վիեննայի շրջաններ | ||
| Մտնում է | Վիեննա | ||
| ԲԾՄ | 178 մետր | ||
| Բնակչություն | ▲98 398 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||
| Տարածք | 7,39 կմ² | ||
| Սահմանակցում է | Ներքին Քաղաք, Լեոպոլդշտադտ, Զիմմերինգ, Ֆավորիտեն և Վիդեն | ||
| Փոստային ինդեքսներ | 1030 | ||
| Անվանված է | Landstraße? | ||
| 48°11′47″N 16°23′45″E / 48.196388888889°N 16.395833333333°E | |||
| wien.gv.at/bezirke/landstrasse/ | |||
Լանդշտրասե (գերմ.՝ Landstraße,), Վիեննայի երրորդ շրջանն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում։ Վիեննայի կազմում ձևավորվել է 19-րդ դարում[2]։ Հանդիսանում է խիտ բնակեցված քաղաքային շրջան` մեծ թվով բնակելի տներով[2]։ Հայտնի է 1200 թվականից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը տեղակայված է Վիեննա քաղաքի կենտրոնական հատվածի հաչավ-արևելքում։ Տաշածքը կազմում է 7,42 կմ2, կամ Ավստրիայի մայրաքաղաքի տարածքի1,8 %-ը։ Այս շրջանը գտնվում է Վիեննայի մունիցիպալ շրջանների կենտրոնում։ Լանդշտրասեն հյուսիսից և աևելքից սահմանակից է Լեոպոլդշտադ շրջանին, հարավ-արևելյքում սահմանակից է Զիմերինգին, հարավում և հարավ-արևմուտքում` Ֆավորիտեն շրջանին, իսկ արևմուտքից սահմանակից է Վիդենին և Ներքին քաղաքին։ Հյուսիսում և արևելքում Լեոպոլդշտադ շրջանից բաշանվում է Դունայի ջրանցքով։
Ի տարբերություն քաղաքի մյուս կենտրոնական շրջանների բավականին կանաչապատ է։ Կանաչապատ տարածքը կազմում է 98,21 հա, ինչը կազմում է ամբողջ շրջանի տարածքի 13,18 %[3]։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը առավել հայտնի է Բելվեդեր պալատական համալիրով, որը գտնվում է Լանդշտրասեի արևմուտքում։ Պալատը կառուցվել է 18-րդ դարում Եվգենի Սավոյացու կողմից։ Ներկայումս պալատում գտնվում է Ավստրիական պատկերասրահը։ Շրջանի տարածքում են գտնվում Սուրբ Մարկի գերեզմանատունը և Նիկոլայ Հրաշագործի ուղղափառ տաճարը։
