Ռուդոլֆ Լեոպոլդ
Ռուդոլֆ Լեոպոլդ գերմ.՝ Rudolf Leopold | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1925[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա |
Մահացել է | հունիսի 29, 2010[3][1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Գերեզման | Գրինցինգի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ և ակնաբույժ |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն |
![]() |
Ռուդոլֆ Լեոպոլդ (գերմ.՝ Rudolf Leopold, մարտի 1, 1925[1][2], Վիեննա, Ավստրիա - հունիսի 29, 2010[3][1][2], Վիեննա, Ավստրիա), կոլեկցիոներ, «Լեոպոլդ» թանգարանի հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուդոլֆը դպրոցն ավարտելուց հետո 1943 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Համալսարան ընդունվելը փրկեց նրան և նա չմասնակցեց զորահավաքին։ 1953 թվականին ավարտեց ակնաբուժության բաժինը և Վիեննայում բացեց ակնաբուժության պրակտիկ բաժանմունք։ Կոլեկցիոներ դարձել է դեռ սովորելու տարիներին։ Նրա առաջին ձեռքբերումը եղել է 1947 թվականին, Ֆրիդրիխ Գաուռմանի աշխատանքները, որը նա ստացել է դասեր պարապելու դիմաց[4]։ Լեոպոլդը սկզբում հավաքագրում էր հին վարպետների աշխատանքները, բայց հետո սկսեց հետաքրքրվել 20-րդ դարի նկարիչների աշխատանքներով[5]։ Համարվում է նոր բացահայտողների սերնդի կոլեկցիոներ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ նկարները տեսականորեն ոչ մի արժեք չունեին։ 1950 թվականին նա ծանոթացել է էքսպրեսիոնիստ Էգոն Շիլեի աշխատանքներին։ 1955 թվականին Ամստերդամի քաղաքային թանգարանում կազմակերպել է ավստրիական մշակույթի ցուցահանդես, որտեղ նաև կային Շիլեի նկարները։ Այդ բանից հետո Շիլեն ճանաչվել է ավստրիական էքսպրեսիոնիզմի ճանաչված նկարիչ։ Լեոպոլդը առաջին անգամ ողջ հանրությանը ներկայացրել է Էգոն Շիլեի աշխատանքները, երբ ցուցահանդես է իրականացրել Մյունխենում, Լոնդոնում, Նյու Յորքում։ Նրա կինը` Էլիզաբետը, նույնպես ակնաբույժ էր և կիսում էր Ռուդոլֆի` հավաքածուների հանդեպ սերը։ 1973 թվականին Լեոպոլդը գրել է Էգոն Շիլեի մասին մանկական պատկերազարդ գիրք։ 1990 թվականին իր հավաքածուն ներառում էր ավելի քան 5000 աշխատանքներ` սեցեսիոն և էքսպրեսիոնիզմ, արվեստ, որը նացիստների կողմից հռչակվում էր որպես «դեգեներատ արվեստ» և գնահատվել է 574 միլիոն եվրո[6]։ Բայց դա ինքնուրույն պահպանելը դժվար էր, և 1994 թվականին կառավարության և Ավստրիայի ազգային բանկի օգնությամբ բացվեց Լեոպոլդի մասնավոր հիմնադրամ։ 2001 թվականին բացվել է Լեոպոլդի թանգարանը։ Լեոպոլդը ունեցել է մեկ աղջիկ, երկու տղա և չորս թոռնիկ։ Մահացել է 2010 թվականի հուլիսի 29-ին։
Ռեստիտուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ Ավստրիան ընդունել է ռեստիտուցիայի մասին օրենք, նրա հավաքածուում հայտնաբերվեցին աշխատանքներ, որոնք ըստ հավանականության, օրինական տերերից առգրաված էին նացիստների կողմից։ 1988 թվականին Նյու Յորքի ցուցահանդեսում առգրավել է իր հավաքածուից 2 նկար։ Սակայն դրանցից մեկը լիովին «արդարացվեց», իսկ մյուսը վերադարձվեց տիրոջը։ Այս պատմությունը մի քանի անգամ կրկնվեց, բայց Ռուդոլֆ Լեոպոլդը մնաց փոխատուցման կատեգորիկ հակառակորդ։ Որպես հիմնադրամի և թանգարանի տնօրեն, նա պարտավոր չէր ենթարկվել ռեստիտուցիայի օրենքին և հրաժարվել է նկարներից բաժանվել։ Նա հետևողականորեն առաջարկել է Հոլոքոստին զոհ գնացած սերնդի հաջորդներին դրամական փոխհատուցում տրամադրել` անձեռնմխելի պահպանելով իր հավաքածուները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.derstandard.at/1277337022328/Kunstsammler-und-Museumsdirektor-Rudolf-Leopold-gestorben
- ↑ Kunstsammler und Museumsdirektor Rudolf Leopold gestorben
- ↑ Մարտին Տ. «աչքերով և սկզբունքներով կոլեկցիոներ»
- ↑ Ռուդոլֆ Լեոպոլդի մահվան մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|