Վիեննական սեցեսսիոնիզմ


Վիեննական սեցեսսիոնիզմ (գերմ.՝ Wiener Secession/Sezession), հայտնի է նաև որպես Ավստրիացի արվեստագետների Միություն (գերմ.՝ Vereinigung Bildender Künstler Österreichs), արվեստի ուղղութուն՝ ձևավորված 1987 թվականին մի խումբ ավստրիացի արվեստագետների կողմից, ովքեր համախմբվեցին և առանձնացան ավստրիացի արվեստագետների ասոցիացիայից՝ հիմնելով Վիեննայի արվեստագետների տունը: Այս շարժումն ընդգրկեց նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների: Սեցեսսսիայի առաջին նախագահը Գուստավ Կլիմտն էր, իսկ փոխնախագահը՝ Ռուդոլֆ ֆոն Ալթը: Սեցեսսիոնիստների ամսագիրը կոչվեց «Ver Sacrum»: Ուղղությունը, «Fin de siècle» դարաշրջանի ազդեցությունը կրելու հանգամանքից ելնելով, ստացել է Երիտասարդական ոճ կամ Սեցեսսիոնիստական ոճ անվանումը:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննական սեցեսսիոնիզմը սկիզբ է առել 1897 թվականին՝ Գուստավ Կլիմտի, Ջոզեֆ Հոֆմանի, Ջոզեֆ Մարիա Օլբիխի, Մաքս Քուրցվայլի, Ջոզեֆ Էնգելհարթի, Էռնսթ Շթյորի, Վիլհելմ Լիսթի կողմից: Արվեստագետները մերժում էին պահպանողականության և պատմողականության վրա հիմնված տիրող արդի արվեստի ավանդական կոնցեպտը: Նախատիպը Մյունխենյան և Բեռլինյան սեցեսսիոնիզմն էր: Առաջին ցուցահանդեսը 1898 թվականին տեղի ունեցավ: Նույն թվականին լույս տեսավ նաև հանրահայտ ավստրիական «Ver Sacrum» գեղարվեստական ամսագիրը: Ամսագրի շենքի մուտքի դռան ձախ մասում գրված էր «Ver Sacrum»-ի նշանաբանը՝ (գերմ.՝ Heiliger Frühling) «սուրբ գարուն», որը կոչված էր զարթոնքի շունչ հաղորդել արվեստին: Նույն թվականին Օտտո Վագների աշակերտ Օլբերիխի կողմից Վայնցայլ փողոցում կառուցվեց նաև ցուցահանդեսների շենքը, որոնք Վիեննացիները կարճ անվանում են նաև «սեցեսսիոն»: Այն զարդարված է մեծ ոսկեզոծ գմբեթով՝ դափնետերևների պատկերներով: Ինտերիերը և գունավոր ապակիներով լուսամուտները նախագծված էին Մոզերի կողմից: Կարլփլաթց (գերմ.՝ Karlplatz) հրապարարակում վեր խոյացող շենքը դարձավ խմբի մշտական ցուցահանդեսների վայրը:
![]() |
Դարաշրջանին իր արվեստը, արվեստին՝ իր ազատությունը | ![]() |
Քննադատ Լյուդվիգ Հեվաշիի այս խոսքերը գրված են շենքի մուտքի դռան վրա և լիովին արտահայտում են արդի ժամանակվա եվրոպական մեծությամբ չորրորդ քաղաքի՝ Վիեննայի վերին խավի տրամադրությունը: Խումբը մեծ ներդրում ունեցավ իր ցուցահանդեսային քաղաքականության շնորհիվ, դրա վառ ապացույցններից մեկը ֆրանսիական իմպրեսիոնիստներին և նրանց աշխատանքները Վիեննական հասարակությանը լուսաբանելն էր:
Սեցեսսիոնիստները հաջողության հասան իրենց XIV ցուցահանդեսի ժամանակ՝ որը Լյուդվիգ Վան Բեթհովենին էր նվիրված (Բեթհովենյան ցուցահանդես(1902)). Ցուցահանդեսի միտքը հղացել էր Ջոզեֆ Հոֆմանին: Ցուցասրահի կենտրոնում Մաքս Քլինգերի կերտած Բեթհովենի արձանն էր: 20 արվեստագետ տղամարդ և մեկ կին պատերի վրա ստեղծեցին իրենց ստեղծագործական աշխատանքները՝ նկարների, խճանկարի, ռելիեֆների, ցայտաղբյուրների, կահույքի տեսքով, իսկ Գուստավ Կլիմտը առաջին ցուցասրահում ներկայացրեց Բեթհովենի ֆրեսկոն, որը սկսած 1975 թվականից գտնվում է Ավստրիայի Հանրապետության նախագահական նստավայրում: 1985/86 թվականներին Ադոլֆ Կրիշանիցի կողմից շենքի վերանորոգումից հետո քանդակը տեղափոխվեց նկուղային հարկ՝ հատուկ պայմաններում պահպանելու համար:
1903 թվականին Հոֆֆմանը և Մոսերը հիմնեցին Վիենյան Արվեստանոցները, որը կերպարվեսի ներկայացուցիչներին ներկայացնող միություն էր, որը իր առջև նպատակ էր դրել նկարչական արվեստը բարեփոխել:
1898 թվականին ստեղծված «Ver Sacrum» ամսագիրի նպատակը սեցեսսիոնիզմի տարածումն էր: Թեև ուղղության վաղ ժամանակաշրջանի աշխատանքները գլխավորապես մոդեռն ոճի մեջ էին, բայց 1900 թվականին տեղի ունեցած Վիենյան VIII ցուցահանդեսից հետո, որը ամբողջովին դեկորատիվ արվեստին էր նվիրված, խմբի գործունեությունը դարձավ ավելի հստակեցված: Այս ցուցասրահում ներկայացված էին Չարլզ Ռեննի Մակինթոշի, Չարրլզ Ռոբերտ Էշբիի, Անրի Վան դեր Վելդի գործերը: Ջոզեֆ Հոֆմանի կառուցած առողջանարային համալիրը (1904-1906 թվականներ) շնորհիվ իր կատարյալ երկրաչափության համարվում է XX դարի սեցեսսիոնիստական ուղղության նմուշներից մեկը և վերջինս երկրաչափական աբստրակցիան մոտեցրեց մոդերնիզմին:
1905 թվականի հունիսի 14-ին Գուստավ Կլիմտը մի շարք արվեստագետների հետ միասին կրկին լքեց Վիեննայի սեցեսսիայի շարքերը, քանի որ արվեստի կոնցեպցիայի հարցում կրկին բազմաթիվ տարաձայնություններ էին առաջացել:
Վիեննական սեցեսսիան մինչ այսօր մնում է Վիեննայի ժամանակակից արվեստի կարևոր ցուցահանդեսներից մեկը: Խորհուրդը հրավիրում է արվեստագետներին և հորդորում իրենց ցուցահանդեսները սեցեսսիոնիզմին նվիրել:
Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն այլ շարժումների, չկար որևէ որոշակի ոճ, որը կմիավորեր Վիեննական սեցեսսիոնիզմի բոլոր արվեստագետների ստեղծագործությունները: Սեցեսսիայի շենքը կարելի է համարել շարժման իդեալը:
Սեցեսսիոնիզմի արվեստագետները ամենից առաջ փորձում արվեստի հնարավորություններ ակադեմիական ավանդույթներից դուրս դիտարկել: Նրան փորձում էին ստեղծել նոր ոճ, որը ոչ մի պատմական ազդեցություն չէր կրի[1]: Այս կերպ նրանք փորձում էին պահպանել և հաղորդել դարի շրջադարձին Վիեննայի խորհրդանշական շունչը (Ֆրոյդի առաջին գործերի հրապարակման ժամանակն ու վայրը):
Սեցեսսիոնիզմի այլ ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիխարդ Գերթ
- Հուբերտ Գեսսներ
- Օսկար Կոկոշկա
- Բրոնցիա Քոլլեր- Պինել
- Կառլ Մոլլ
- Ֆելիցիան Միրբախ
- Մաքսիմելիան Փիրներ
- ժոզե Պլեխնիկ
- Թերեզա Ռիս
- Ալֆրեդ Ռոլլեր
- Մաքս Ֆաբիանի
- Կառլ Մեդիզ
- Էգոն Շիլե
- Մալվա Շալեք
- Օտմար Շիմկովից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nikolaus Pevsner, Pioneers of Modern Design, Penguin Books, 1960
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carl Emil Schorske "Gustav Klimt: Painting and the Crisis of the Liberal Ego" in Fin-de-Siècle Vienna: Politics and Culture. Vintage Books, 1981. 978-0-394-74478-0
- Borsi, Franco, and Ezio Godoli. "Vienna 1900 Architecture and Design". New York, NY: Rizzoli International Publications, Inc, 1986. 978-0-8478-0616-4
- Arnanson, Harvard H. "History of Modern Art". Ed. Daniel Wheeler. 3rd ed. Englewood Cliffs, NJ: Prentice Hall, Inc, 1986. 978-0-13-390360-7.
- Kathrin Romberg (ed.): Maurizio Cattelan. Text by Francesco Bonami, Wiener Secession, Wien. 3-900803-87-0
- Topp, Leslie. "Architecture and truth in fin-de-siecle vienna". Cambridge, UK: Cambridge UP, 2004. 978-0-521-82275-6
- "Architecture in Austria in the 20th and 21st Centuries". Ed. Gudrun Hausegger. Basel, SW: Birkhauser, 2006. 978-3-7643-7694-9
- Sekler, Eduard F. "Josef Hoffmann The Architectural Work". Princeton, NJ: Princeton UP, 1985. 978-0-691-06572-4
- O'Connor, Anne-Marie (2012). The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt's Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer, Alfred A. Knopf, New York, 0-307-26564-1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիեննական սեցեսսիոնիզմ Վիքիպահեստում |
---|
- graphic design of the Vienna Secession
- iKlimt.com, Life and Work of Gustav Klimt
- Exhibition catalogues of the Vienna Secession in the digital library of Belvedere, Vienna
- Josef Hoffmann Biografie at WOKA (de/en)
- Wiener Werkstaette
- Arts and Crafts in Vienna 1900
- szecesszio.com - Secession in Hungary
- Senses: Vienna Secession
- Complete 1898 year of Ver Sacrum on artnouveau.at - Complete 1898 year of Ver Sacrum on artnouveau.at
- The Vienna Secession in a video-portrait by CastYourArt, Vienna 2011
- "This Kiss to the Whole World" Klimt and the Vienna Secession (NYARC)
|