Ֆերդինանդ Հոդլեր
Ֆերդինանդ Հոդլեր Ferdinand Hodler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռն, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | մայիսի 19, 1918[4][1][2][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, դիզայներ, վիմագրող և գծանկարիչ |
Ոճ | մոդեռն և սիմվոլիզմ[6][7] |
Թեմաներ | գեղանկարչություն[8] և սիմվոլիզմ[8] |
Ուշագրավ աշխատանքներ | The Woodcutter?, Q17492176?, Q17494061? և The Patient? |
Ուսուցիչ | Բարթելեմի Մեն |
Աշակերտներ | Käthe Loewenthal? և Stephanie Guerzoni? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[9] |
Զավակներ | Հեկտոր Հոդլեր |
ստորագրություն![]() | |
![]() |
Ֆերդինանդ Հոդլեր (գերմ.՝ Ferdinand Hodler, մարտի 14, 1853[1][2][3][…], Բեռն, Շվեյցարիա[4] - մայիսի 19, 1918[4][1][2][…], Ժնև, Շվեյցարիա[4]), շվեյցարացի նկարիչ, Մոդեռն ոճի խոշորագույն ներկայացուցիչ։ 1871-1876 թվականներին սովորել է (հիմնականում նաև աշխատել) Ժնևում՝ Բ. Մեննի մոտ։ Ձգտել է մարդկային և տիեզերական կեցության (կամ մարդու և պատմության) միաձուլությունն արտահայտող մասշտաբային, «համամարդկային» թեմաների ստեղծման։ Հոդլերի հասուն շրջանի նկարներին («Գիշեր», 1890 թվական, «Օր», 1898-1900 թվականներ, «Փայտահատ» (1910, բոլորը՝ Գեղարվեստի թանգարան, Բեռն), «Հայացք դեպի անսահմանություն» 1916, Կունստհաուզ, Ցյուրիխ) բնորոշ են կոմպոզիցիոն ռիթմերի պաթետիկ լարվածությունը, բներանգի զուսպ դեկորատիվությունը, որոնք առավել օրգանական բնույթ ունեն նրա մոնումենտալ–դեկորատիվ աշխատանքներում («Ենայի ուսանողների ելույթը 1813-ին», որմնանկար, 1908–09, Համալսարան, Ենա):
Ֆերդինանդ Հոդլերն ստեղծել է նաև դիմանկարներ և ալպյան վեհասքանչ տեսարաններով բնանկարներ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է աղքատ հյուսնի բազմանդամ ընտանիքում: Ութ տարեկան է եղել, երբ տուբերկուլյոզին զոհ են գնացել հայրն ու կրտսեր եղբայրներից երկուսը: Նկարչության առաջին դասերն առել է խորթ հորից, այնուհետև մեկնել է Թուն, որտեղ աշակերտել է տեղացի նկարիչ Ֆերդինանդ Զոմերին: Վաղ շրջանի իր գործերը, որ հիմնականում բնանկարներ էին, վաճառել է զբոսաշրջիկներին ու այդ կերպ ապրուստի միջոցներ վաստակել: 1871 թվականին ոտքով հասել է Ժնև, դարձել նկարիչ Բարտելեմի Մեննի աշակերտը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիմանկարներ
- Ժանրային և այլաբանական նկարներ
- Բնանկարներ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hauptman, William, & Hodler, Ferdinand (2007). Hodler. Milan: 5 continents. ISBN 978-88-7439-362-6
- «Hodler, Ferdinand». Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite.
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ferdinand Hodler – Das Herz ist mein Auge, реж. Heinz Bütler, Швейцария, 2004, документален, 74 мин.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ferdinand Hodler (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Ferdinand Hodler — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ходлер Фердинанд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 Czech National Authority Database
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆերդինանդ Հոդլեր Վիքիպահեստում |
---|
- Ferdinand Hodler exhibition at Kunstmuseum, Berna(չաշխատող հղում)
- Images of his work on Wikiart.org
- Bibliographie sélective, revue et augmentée, des articles parus de 1875 à 1918 sur le peintre Ferdinand Hodler
- Documents publiés sur le peintre Ferdinand Hodler
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 508)։ ![]() |