Համաշխարհային ցուցահանդես (1900)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համաշխարհային ցուցահանդես (1900)
Vue panoramique de l'exposition universelle de 1900.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա

1900 թվականի համաշխարհային ցուցահանդես (ֆր.՝ Exposition universelle), անց է կացվել Փարիզում (Ֆրանսիա), 1900 թվականի ապրիլի 15-նոյեմբերի 12-ը: Ցուցահանդեսի խորհրդանիշը դարձել է նոր, 20-րդ դարի սկիզբը: Ցուցահանդեսի հիմնական ոճը ար-նուվոն էր: 7 ամիսների ընթացքում ցուցահանդես է այցելել ավելի քան 50 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ էր այդ օրերի համար: 18 թեմատիկ բաժիններում իրենց ցուցանմուշներն էին ցուցադրում ներկայացուցիրներ 35 երկրներից: Հատկապես նշանակալի էր Ռուսական կայսրության մասնակցությունը, որն այդ ժամանակ Ֆրանսիայի ամենամոտ դաշնակիցն էր:

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսի նախագիծը
Գլխավոր մուտք

Ցուցահանդեսը տևել է 1900 թվականի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 12-ը: Այն այցելել է ավելի քան 50 միլիոն մարդ (այդ ժամանակ դա եղել է համաշխարհային ռեկորդ), ինչը ֆրանսիական կողմին 7 միլիոն ֆրանկ եկամուտ է բերել: Ցուցահանդեսին մասնակցել է 76 հազար մասնակից, ցուցահանդեսի տարածքը կազմել է 1.12 կմ քառակուսի: Հատուկ ցուցահանդեսի համար կահավորվել էին մեծ թվով օբյեկտներ. Լիոնյան կայարանը (որի դիմացի Մազաս բանտը քանդվել է ցուցահանդեսի համար), Օրսե կայարանը (այժմ` Օրսե թանգարան), Ալեքսանդր 3-ի կամուրջը, Փարիզի Մեծ ու Փոքր պալատները: Փարիզի մետրոյի առաջին գիծն սկսել է աշխատել ցուցահանդեսի ժամանակ, 1900 թվականի հուլիսի 19-ին: Մեքենաների պատկերասրահը (ֆր.՝ Salle des Machines) ավելի ուշ դարձել է Ձմեռային վելոդրոմ և վատ համբավ ուներ գերմանական շրջափակման ժամանակ: Սրա հետ մեկտեղ` ցուցահանդեսի ժամանակ աշխատում էր տրոլեյբուսի ցանց: 1900 թվականի Երկրորդ Օլիմպիական խաղերը դարձել են ցուցահանդեսի մի մաս, որոնք անցկացվել են հինգ ամիս, մայիսից մինչև հոկտեմբեր: Սրանք առաջին խաղերն էին, որոնց մասնակցում էին նաև կանայք: 20 մրցույթներից 13-ն առաջին անգամ էին անցկացվում:

Ռուսաստանը ցուցահանդեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ համաշխարհային ցուցահանդեսներին Ռուսաստանը թույլ էր ներկայացված լինում, սակայն 1900 թվականի ցուցահանդեսին կառավարությունը որոշել է ցուցադրել Ռուսաստանի տեխնիկական հզորությունը: Ֆրանսիայի ու Ռուսաստանի հատուկ բարեկամական հարաբերությունների շնորհիվ ռուսական բաժնի համար առանձնացվել է ամենամեծ ցուցադրական հրապարակը` 24000 մ² տարածքով[1]. Ռուսաստանը ցուցադրության վրա ծախսել է 5.226.895 ռուբլի (դրանից 2.226.895 ռուբլին տրամադրել է կառավարությունը, 3.000.000-ը` հաստատություններն ու անհատներ): Բարձրագույն հանձնախմբի ղեկավարն էր Առևտրի ու ձեռագործության բաժնի վարիչ Վլադիմիր Իվանովիչ Կովալեվսկին, գլխավոր վերահսկիչն էր իշխան Վյաչեսլավ Նիկոլաևիչ Տենիշևը, իսկ գլխավոր ճարտարապետ էր ընտրվել պետերբուրգցի Ռ. Ֆ. Մելցերին[1]. Ցուցահանդեսի աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Դ. Ի. Մենդելեևը, ով Միջազգային ժյուրիի նախագահն էր[2]: Ռուսական բաժինն իր աշխատանքն սկսել է միայն ապրիլի 17-ին, ցուցահանդեսի բացումից երկու օր անց: Ցուցահանդեսին ներկայացված 18 բաժիններից Ռուսաստանը չի մասնակցել միայն մեկին` գաղութացման թեմատիկայով բաժնին: Ռուսական ցուցահանմուշների որոշ հատվածների համար կառուցվել են առանձին շինություններ, քանի որ հատկացված տարածքը չէր բավականացնում: Կենտրոնական տաղավար է դարձել ըստ Ռոբերտ Մելցերի նախագծի կյառուցված Ռուսական տաղավարը, որը կրկնել է մոսկովյան և կազանյան Կրեմլների ճարտարապետությունը: Տաղավարի ստեղծմանը մասնակցություն են ունեցել նկարիչներ Ալեքսանդր Գոլովինը և Կոնստանտին Կորովինը, ովքեր, մասնավորապես, նկարել են 28 գեղանկարչական պաննո: Կոնստանտին Կորովինի` Սիբիրի բաժնի համար նկարած բնանկար-պաննոն արժանացել է ցուցահանդեսի ոսկե մեդալին:

Ցուցահանդեսի ընթացքում ռուսական ցուցադրությունն ստացել է 1589 պարգև` 212 բարձրագույն, 370 ոսկե մեդալ, 436 արծաթեմ 347 բրոնզե և 224 պատվոգիր[3]: Ցուցահանդեսի գրան-պրին և մեծ ոսկե մեդալի են արժանացել Կիշտիմյան լեռնային շրջանի Կասլինսկու գործարանի աշխատանքները, որոնք ստեղծվել էին ճարտարապետ-նկարիչ Եվգենի Բաումգարտենի նախագծով[4][5]:

Վ. Վ. Անդրեևի համառուսական նվագախումբը Փարիզում, 1900 թվականի համաշխարհային ցուցահանդեսին

Մամուլը հիացական կարծիք էր ռուսական բաժնի մասին: Ֆրանսիական «Liberte» ամսագիրը ցուցահանդեսի ավարտին գրել է.

Aquote1.png Մենք դեռևս գտնվում ենք ռուսական բաժին այցելելուց հետո ստացած հիացական տպավորության տակ: Մի քանի տարիների ընթացքում ռուսական առևտուրն ու արդյունաբերությունն այնպիսի զարգացում են ապրել, որ զարմացնում են բոլորին, ով հնարավորություն ունի պատկերացում կազմել այն ճանապարհի մասին, որ անցել է ռուսական արդյունաբերությունն այդ կարճ ժամկետում: Այդ զարգացումն այն աստիճան մեծ է, որ շատ մտորումների տեղիք է տալիս: Aquote2.png


Երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Վ. Վ. Անդրեևի ղեկավարությամբ հանրությանն են ներկայացվել ռուսական ժողովրդական երաժշտական գործիքները. Ս. Ի. Նալիմովի կողմից պատրաստված բալալայկան և դոմրան: Անդրեևը դրանց համար ոսկե մեդալ է ստացել, Նալիմովը` բրոնզե մեդալներ, Անդրեևի օգնական Մուրավյովը` պատվոգիր[6]. Անդրեևի հետ ելույթ էր ունենում նաև նրա Համառուսական նվագախումբը, որը ցուցանմուշ գործիքները ցուցադրում էր նվագելով:

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականի համաշխարհային ցուցահանդեսին հանրությանն են ներկայացվել ֆիլմեր և էսկալատորներ, իսկ Campbell Soup-ը պարգևատրվել է ոսկե մեդալով (այն մինչև հիմա պատկերված է ապուրի տարայի վրա): Ռուդոլֆ Դիզելը այցելուների դատին է հանձնել սևուկի յուղով աշխատող դիզելային շարժիչը: Ներկայացվել են նաև շատ համայնապատկերներ և նոր համայնապատկերի տեխնիկաներ, ինչպես, օրինակ, սիենորաման, մարեորամա և Տրանսսիբիրյան երկաթգծային պանորամա: Սերբ մաթեմատիկոս Միխաիլո Պետրովիչն արժանացել է ոսկե մեդալի` իր ներկայացրած գյուտի համար[7]: Պատրանքների պալատում ուշադրության կենտրոնում էր 1.25 մ տրամագծով օբյեկտիվ ունեցող հեռադիտակը: Այդ հեռադիտակն ամենամեծն էր այդ ժամանակ ստեղծվածների մեջ: Հեռադիտակի ձողն ուներ 60 մ երկարություն և 1.5 մ տրամագիծ[8]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексеева С. И.  Выставочная деятельность Ремесленного училища цесаревича Николая / И. К. Ботт, О. В. Егоренкова и др.. — 140 лет Ремесленному училищу цесаревича Николая. Страницы истории, найденные в архивах. — СПб.: ООО «Аграф+», 2015.. — С. 93-113.
  • Орлов М. А. Всемирная Парижская выставка 1900 года в иллюстрациях и описаниях. — СПб.: Типография брат. Пантелеевых, 1900.
  • Россия в конце ХІХ века / В. И. Ковалевский. — СПб.: Тип. Акц. О-ва. Брокгауз-Ефрон, 1900. — Т. XVI.
  • Окраины России. Сибирь, Туркестан, Кавказ и полярная часть Европейской России / П. П. Семенов. — СПб.: Тип. Акц. О-ва Брокгауз-Ефрон, 1900. — 287 с.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Н. П. Овчинникова, Россия на Всемирной выставке 1900 года в Париже — онлайн-версия
  2. Летопись жизни и деятельности Д. И. Менделеева. Л.: Наука. 1984
  3. «Мой Красноярск». Народная энциклопедия
  4. Парижская выставка 1900 г.
  5. Каслинский чугунный павильон
  6. Пересада А.И. Балалаечных дел мастер. — Сыктывкар: Коми книжное издательство, 1983. — С. 24—26. — 56 с.
  7. Српски рудари с рачунарима («Политика», 12. април 2010), Приступљено 13. 4. 2013.
  8. Françoise Launay, «The Great Paris Exhibition Telescope of 1900», Journal for the History of Astronomy, 38 (2007), 459—475