Համաշխարհային ցուցահանդես (1906)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համաշխարհային ցուցահանդես (այլ կիրառումներ)
Համաշխարհային ցուցահանդես (1906) | |
---|---|
![]() Համաշխարհային ցուցահանդեսի պոստերը | |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայր | Միլան |
Ցուցահանդեսի տեսակ | Expo |
Այցելուներ | 7,500,000-10,000,000 |
Համաշխարհային ցուցահանդես 1906 (իտալերեն՝ L'Esposizione Internazionale del Sempione, անգլ.՝ The Great Expo of Work[1]), համաշխարհային ցուցահանդես, որը կազմակերպվել է Իտալիայի Միլան քաղաքում 1906 թվականի ապրիլի 28-ից հոկտեմբերի 31-ը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսը բացվել է 1906 թվականի ապրիլի 28-ից մինչև հոկտեմբերի 31-ը[3]։ Ցուցահանդեսի թեման՝ «Ծովային և ցամաքային տրանսպորտ»։ Ցուցահանդեսի անցկացումը նվիրված է եղել Փարիզ-Միլան երկաթգծի շահագործմանն ու 1906 թվականի մայիսին Ալպերում Սիմպլոն թունելի բացմանը։ Թունելը Իտալիայի Բրիգ և Շվեյցարիայի Դոմոդոսոլա քույր քաղաքները իրար է կապում։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Սեմպիոնե զբոսայգում և Բանակի հրապարակում (իտալերեն՝ Piazza d'Armi)[1] և հյուրընկալել է գեղարվեստական ցուցադրում՝ արդյունաբերական և տեխնիկական ցուցանմուշներ[2]։ Ցուցահանդեսին մասնակցել են Արևմտյան Եվրոպայի շատ երկրներ[4], ինչպես նաև Չինաստանը, Ճապոնիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Կանադան և Հարավաֆրիկյան պետությունները[4]։
Ցուցահանդեսն ունեցել է շուրջ 10 միլիոն այցելու և զբաղեցրել է 250 ակր տարածք[3]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսի արդյունքում Միլանը տնտեսական և սոցիալական վերածնունդ է ապրել։ Աշխատանքի պաշտպանության միջազգային հանձնաժողովը հիմնադրվել է Միլանի ցուցահանդեսի ժամանակ և գործում է առ այսօր։ 1905 թվականին Միլանի համաշխարհային ցուցահանդեսի առթիվ կառուցվել է Միլանի ակվարիումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «World Expo 1906 Milan»։ Վերցված է հոկտեմբերի 30, 2011
- ↑ 2,0 2,1 Pelle Findling (2008)։ «Milan 1906»։ Encyclopedia of World's Fairs and Expositions։ էջ 185։ ISBN 978-0-7864-3416-9
- ↑ 3,0 3,1 Pelle Findling (2008)։ «Appendix B:Fair Statistics»։ Encyclopedia of World's Fairs and Expositions։ էջ 415։ ISBN 978-0-7864-3416-9
- ↑ 4,0 4,1 Pelle Findling (2008)։ «Milan 1906»։ Encyclopedia of World's Fairs and Expositions։ էջ 186։ ISBN 978-0-7864-3416-9