Բրյուգգեի ռատուշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուգգեի ռատուշա
Տեսակթանգարան և քաղաքապետարան
Երկիր Բելգիա[1][2]
ՎարչատարածքԲռյուգե[1][2]
Մասն էMusea Brugge?[3]
Ձևավորում1377[4]
Քարտեզ
Քարտեզ

Բրյուգգեի ռատուշա (հոլ.՝ Stadhuis van Brugge), Բրյուգգե քաղաքի Քաղաքային խորհրդի շենքը, գտնվում է Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ 15-րդ դարի գոթական ճարտարապետության հուշարձան է, ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված միջնադարյան ֆլամանդական քաղաքի տեսարժան վայր է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնում, Բուրգ հրապարակում։

Առաջին հայտնի շինությունը, որտեղ անցկացվել են Բրյուգգեի Քաղաքային խորհրդի հանդիպումները, 1280 թվականին այրված բեֆֆրուա էր։ Դրանից հետո քաղաքային ղեկավարությունն օգտագործել է բանտի շենքը։ 1376 թվականին Ֆլանդրիայի կոմս Լյուդովիկ II Մալեացին բանտի շենքը քանդելու և այդ տեղում նոր ռատուշայի կառուցման որոշում է կայացնում։

1421 թվականի ավարտուն կառուցմամբ, Բրյուգգեի ռատուշան պատմական Ֆլանդրիայի և Բրաբանտի պահպանված ամենահին քաղաքակացիական շինություններից մեկն է։ Նրա հարստությունը և շքեղությունը թույլ է տալիս դատել միջնադարյան Բրյուգգեի տնտեսական և քաղաքական կարևոր նշանակության մասին։ Ստեղծված լինելով եկեղեցական գոթիկայի ավանդույթներով, այն դարձել է իր ժամանակների ֆլամանդական քաղաքացիական ճարտարապետության նորաձևության օրենսդիրը։ Նրա պատկերով և նմանությամբ են կառուցվել այլ հայտնի ռատուշաներ (Բրյուսել, Գենտ, Լյովեն), որոնք ամեն դեպքում չկարողացան քողարկել բնօրինակի շքեղությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռատուշայի երկհարկանի շենքն ունի պարզ ուղղանկյուն տեսք և խիստ համամասնություններ։ Ճոխ զարդարված ծեփակերտ ճակատը կտրատված է բարձր պատուհանային որմնախորշերով։ Ճաղաշարից տեանելի է բարձր երկգլորային տանիքը։

Ճակատ Գոթական դահլիճ Բուրգ հրապարակ

Ռատուշայի ներքին հարդարանքը չի զիջում ճակատին շքեղությանը։ Ռատուշայի գոթական դահլիճը ժամանակակից տեսքով հայտնվել է 19-20-րդ դարերի սահմանագծին, իրենից ներկայացնելով մունիցիպալիտետի Մեծ և Փոքր դահլիճների միացում։ Պատի որմնանկարների հեղինակը 19-րդ դարկ երկրորդ կեսի նկարիչ Ալբրեխտ դե Վրինդտն է։ Որմնանկարները պատկերում են Բրյուգգեի պատմության իրադարձությունները։ Գոթական դահլիճը մինչև օրը ծառայում է որպես Քաղաքային խորհրդի նստավայր, այստեղ գրանցվում են ամուսնությունները, բաց է զբոսաշրջիկների համար։

Վերածննդի դահլիճում կարելի է տեսնել Լանսելոտ Բլոնդելի շքեղ բուխարին, որը պատրաստված է փայտից, ալեբաստրից և մարմարից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուգգեի ռատուշա» հոդվածին։