Լյուսի Մեդոքս Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուսի Մեդոքս Բրաուն
անգլ.՝ (Emma) Lucy Madox Brown Rossetti
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1843(1843-07-19)[1]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էապրիլի 12, 1894(1894-04-12)[1] (50 տարեկան)
Մահվան վայրՍան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ազդվել էՖորդ Մեդոկս Բրաուն
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինՈւիլիամ Մայքլ Ռոսսետտի
Ծնողներհայր՝ Ֆորդ Մեդոկս Բրաուն
Lucy Madox Brown Վիքիպահեստում

Լյուսի Մեդոքս Բրաուն կամ Էմմա Մեդոքս Բրաուն Ռոսսետտի(անգլ.՝ Emma Lucy Madox Brown Rossetti, հուլիսի 19, 1843(1843-07-19)[1], Փարիզ - ապրիլի 12, 1894(1894-04-12)[1], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա), նկարիչ-պրեռաֆայելիտ, պրոզայիկ և մոդել։

Պրեռաֆայելիտների եղբայրության անդամ, գրող և արվեստագետ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսի Մեդոքս Բրաունը եղել է նկարիչ-պրեռաֆայելիտ Ֆորդ Մեդոքս Բրաունի (անգլ.՝ Ford Madox Brown, 1821-1893) և նրա առաջին կին և զարմուհի Էլիզաբետ Բրոմլիի (անգլ.՝ Elisabeth Bromley, 1818/19-1846) դուստրը[2]։

Ծնվել է 1843 թվականին Փարիզում։ 1844 թվականին ծնողները վերադարձել են Մեծ Բրիտանիա։ Նրա մայրը երեք տարի անց՝ 1846 թվականին, մահացել է տուբերկուլոզից, իսկ Լյուսի Մեդոքսը ուղարկվել է ապրելու իր մորաքրոջ՝ Հերել Բրոմլի մոտ՝ Գրեյվսենդ՝ Քենթ կոմսություն[3]։ Կրթություն է ստացել Milton Lodge դպրոցում։ Միայն 12 տարեկանում տեղափոխվել է հոր մոտ և սկսել է ապրել նրա, խորթ մոր (Էմմա Հիլի) և նրանց երեխաների հետ[3]։ 1856 թվականից Ռոսսետտիի ընտանիքը վճարել է նրա կրթությունը Լոնդոնում։ Նրա խորթ քույրը՝ Քեթրին Մեդոքս Բրաունը, աղջկան նկարագրում է որպես «բուռն բնավորության և ուժեղ մտքի խառնուրդ»[2]։ Նա հետաքրքրվում էր երաժշտությամբ, թատրոնով, ազատ խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն[3]։ 1856 թվականի սեպտեմբերին Ֆորդ Մեդոքս Բրաունը և Էմիլի Հիլը ունեցել են տղա՝ Արթուրը, որն ապրել է մի տարի և մահացել է։ Նրա մահից հետո Էմմա Հիլը սկսել է չարաշահել ալկոհոլը, որը ընտանիքում գժտություններ է առաջացրել։

Երկար ժամանակ Լյուսի Մեդոքս Բրաունը արվեստի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն չի ցուցաբերել, բայց 1868 թվականին հոր աշակերտներից մեկի մերժումը՝ կատարել նրա համար նախատեսված աշխատանքը, ստիպել է նրան ավարտել աշակերտի հանձնարարությունը։ Աշխատանքի հաջող կատարումը դրդել է հորը աղջկա հետ հետևողականորեն գեղանկարչություն պարապել[4]։ Այս ժամանակին են վերաբերում նրա առաջին ինքնուրույն աշխատանքները։ Իր խորթ քրոջ՝ Քրիստինի հետ սկսել է նաև աշխատել որպես հոր ընթերակա[2]։

Նրա առաջին անհատական ցուցահանդեսը անցկացվել է 1869 թվականին։ Հիմնականում աշխատելով ջրաներկով՝ նա ցուցադրվել է Dudley Museum and rt Gallery-ում 1869-1872 թվականներին[2]։ «Պարահանդեսից հետո» ջրանկարը, որը ցուցադրվել է 1870 թվականին Dudley Museum and Art Gallery պատկերասրահում, առաջին անգամ գրավել է քննադատների ուշադրությունը։ Նրա «Դուետ» կտավը, որը 1870 թվականին ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կողմից անվանվել է «կատարյալ նկար»։ 1871 թվականին Լյուսի Մեդոքս Բրաունը իր ապագա ամուսնուն «Ֆերդինանտը և Միրանդան խաղում են շախմատ» նկարում, որտեղ այլաբանական կերպով պատկերված են Բրաուն ընտանիքի անդամները (հայրը, խորթ եղբայրը և քույրը), պատկերել է Պրոսպերո կախարդի կերպարանքով։

Ջուլյա Մարգարետ Կամերոն, Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի

Լյուսի Մեդոքս Բրաունը 1869 թվականին Ուիլյամ Մորիսի և Ջեյն Մորիսի հետ մեկնել է Եվրոպայով ճանապարհորդության։ Եվս մեկ ճանապարհորդություն ավարտվել է ամուսնության կնքմամբ։ Նա 1873 թվականին եղել է Իտալիայում Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի (1829-1919)՝ ճանաչված բանաստեղծի և նկարչի եղբոր հետ։ Ռոսսետտին առաջարկություն է արել Բազելում՝ տուն վերադարձի ճանապարհին, նրանք ամուսնացել են 1874 թվականի մարտի 31-ին և վերադարձել են Նեապոլ մեղրամսի[3]։

Նկարչուհին ունեցել է հինգ երեխա։ Զույգը, լինելով ագնոստիկ, հրաժարվել է պսակադրվել և կնքել է միայն պաշտոնական ամուսնություն, նաև չեն կնքել իրենց երեխաներին, ինչը առաջացրել է շրջապատողների երկիմաստ գնահատականը[3]։ Դրանից բացի, Լյուսին և Ուիլյամը եղել են լիբերալ քաղաքականության և ֆեմինիզմի կողմնակից[2]։ Զույգը փորձել է ապրել Ուիլյամի ընտանիքի հետ, բայց Քրիստինա Ջորջինա Ռոսսետտիի և նրա մոր հետ կրոնական տարաձայնությունների պատճառով ստիպված են եղել 1876 թվականին տեղափոխվել Բլումսբերի[2]։

Լյուսի Մեդոքս Բրաունը գեղանկարչությունը թողել է 1874 թվականին, բայց պահպանել է հետաքրքրությունը քաղաքական և հասարակական կյանքի նկատմամբ․ ստորագրել է Ազգային հասարակության հանրագիրը կանանց ընտրական իրավունքներ տրամադրելու մասին, գրել է իր հոր կենսագրությունը և նրա ստեղծագործության մասին հոդվածը։ Նա գրել է նաև Մերի Շելլիի կենսագրությունը՝ (միսիս Շելլին համարելով իր ալտեր էգո), Ջոնա Ինգրեմի «Հայտնի կանայք» շարքի համար, որը հրատարակվել է 1890 թվականին[3]։

1855 թվականից նա տառապել է տուբերկուլոզով, իսկ 1887 թվականից ձմռանը գնացել է Ռիվիերա և Պիրենեյներ կամ Իտալիա։ 1892 թվականի վերջում հիվանդության պատճառով վատացել են ամուսնու հետ հարաբերությունները։ Նա մահացել է 1894 թվականի ապրիլի 12-ին Իտալիայում՝ Սան Ռեմոյի Վիկտորիա հյուրանոցում ամուսնու և աղջկա՝ Օլիվյայի ներկայությամբ, թաղված է La Foce Cemetery-ում[2]։ Լյուսին իրեն պատկանող գույքը թողել է իր երեխաներին՝ որպեսզի պաշտպանի նրանց հետաքրքրությունները ամուսնու կրկնակի ամուսնության դեպքում։

Ստեղծագործության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսի Մեդոքս Բրաունին բնորոշ են դժվար կոմպոզիցիաները՝ վառ լուսային էֆեկտներով, սովորաբար ջրաներկով, որոնք նկարազարդում են պատմության իրադարձությունները, գրական ստեղծագործությունները, ժամանակակից կյանքի ուրվանկարները, մոտիկ մարդկանց դիմանկարները։ Չնայած նրա արվեստը ցույց է տալիս պրեռաֆայելիտների անվիճարկելի ազդեցությունը, արվեստագետները նշում են նկարչուհու ինքնուրույնությունը։

Նա սկսել է նկարել 1868 թվականից և իր խորթ քրոջ՝ Քեթրին Մեդոքս Բրաունի հետ իր հոտ մոտ եղել է մոդել, ստեղծագործել է և եղել է ընթերակա[5]։ Մյուս կին-պրեռաֆայելիտները, ինչպիսիք են Ջորջիանա Բուրն Ջոնսը՝ Թոմաս Սեդոնի քույրը, և Մարիա Սպարտալի Սթիլմանը ևս դասեր են վերցրել նույն ստուդիայում։ Աշխատելով հիմնականում ջրաներկով՝ նա 1869-1872 թվականների ցուցադրվել է Դադլիի գեղարվեստի պատկերասրահում[6]։ Նրա «Դուետ» նկարը, որը ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1870 թվականին[7], Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կողմից բնութագրվել է որպես «կատարյալ» նկար[5]։ Նա դադարել է նկարել 1874 թվականին։

Նա գրել է նաև Մերի Շելլիի կենսագրությունը՝ Ջոնա Ինգրեմի «Հայտնի կանայք» շարքի համար, որը հրատարակվել է 1890 թվականին[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականից նա տառապել է տուբերկուլոզից և ձմռանը մեկնել է Իտալիա կազդուրվելու համար։ Հիվանդության պատճառով ամուսնու հետ սեռական հարաբերությունները դադարել են 1892 թվականի կեսերից[9]։ Նա մահացել է 1894 թվականի ապրիլի 12-ին Իտալիայում՝ Սան Ռեմոյի Վիկտորիա հյուրանոցում։ Ամուսնու և աղջկա՝ Օլիվյայի ներկայությամբ թաղվել է Լա Ֆոս Կորդուան գերեզմանոցում։ Լյուսին իր ողջ ունեցվածքը կտակել է երեխաներին։ Դինա Ռոուի կարծիքով՝ նա դա արել է այն բանի համար, որ Ուիլյամի կրկնակի ամուսնության դեպքում երեխաները առանց ժառանգության չմնան[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Jan Marsh. Pre-Raphaelite Sisterhood. Quartet Books, 1985. ISBN 0704301695, ISBN 978-0704301696.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Rossetti, (Emma) Lucy Madox Brown (1843—1894). Oxford University Press 2004-16.
  4. Richard Garnett. Dictionary of National Biography, 1885—1900, Volume 49. Rossetti, Lucy Madox.
  5. 5,0 5,1 Thirlwell Angela (2004)։ «Rossetti, (Emma) Lucy Madox Brown (1843–1894), painter and biographer»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է 10 February 2014 
  6. Gaze, Delia, Dictionary of Women Artists, Volume 1, (London: Routledge, 1997) , p. 324
  7. Thirlwell, Angela, Into The Frame: The Four Loves of Ford Madox Brown (London: Chatto & Windus, 2010), p. 139
  8. «Mrs Shelley»։ Librivox։ Վերցված է 9 February 2014 
  9. Peattie, Roger W., Selected Letters of William Michael Rossetti (University Park: Pennsylvania State University Press, 1990
  10. Roe, Dinah The Rossettis in Wonderland. A Victorian Family History,(London: Haus Publishing, 2011), p. 357