Ֆրեդերիկ Լեյլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Լեյլանդ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1832(1832-09-30)
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 4, 1892(1892-01-04)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԲրոմփթոնի գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննավատեր և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինFrances Dawson?[2]
Ծնողներհայր՝ John Leyland?[2], մայր՝ Anne Jane Richards?[2]
ԵրեխաներFlorence Leyland?, Frederick Dawson Leyland?[3], Frances Leyland?[3] և Francis George Leyland Wooster?[2]
 Frederick Richards Leyland Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Ռիչարդ Լեյլանդ (անգլ.՝ Frederick Richards Leyland, սեպտեմբերի 30, 1832(1832-09-30), Միացյալ Թագավորություն - հունվարի 4, 1892(1892-01-04)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի ձեռնարկատեր, նավերի սեփականատեր, հավաքորդ Լիվերպուլից[4]։ Գլխավորապես հայտնի է որպես պրեռաֆայելիտների շարժան հովանավոր։

«Danube» (1856) շոգենավը ունեցել է գոլորշով շարժիչը և առագաստային հարմարանքը, ստեղծվել է «Bibby» ընկերության համար 1856 թվականին և 1973 թվականին վաճառվել է «Leyland Line»-ին
Կախարդված Մերլին, Էդվարդ Բերն Ջոնս
Մարմնագույնի և վարդագույնի սիմֆոնիա, Ֆրենսիս Լեյլանդի դիմանկարը, 1871–1874, վրձնել է Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին Էնն Ջեյն Լեյլանդը համոզել է Լիվերպուլում գտնվող «John Bibby & Sons»-ին իր մոտ վերցնել նրա ավագ որդուն՝ Ֆրեդերիկ Ռիչարդս Լեյլանդին։ Լեյլանդը ծառայել է այդ ֆիրմայում, ստեղծել է լավ կարիերա և 1861 թվականին դարձել է «John Bibby, Sons & Co.»-ի (նախկինում՝ «John Bibby & Sons») գործընկերը։

1850 թվականին երկաթուղային շոգենավերը սկսել են ակտիվորեն կիրառվել նավագնացության մեջ, այդ թվում՝ նաև առևտրային։ Մեծ Բրիտանիան առաջին հերթին առևտուր էր վարում Միջերկրական ծովի հետ՝ տեղական գյուղատնտեսական ապրանքների դիմաց արտահանելով բրիտանական արտադրության ապրանքներ։ Լեյլանդը կարևոր դեր էր խաղում շոգենավերի՝ «Bibby» մտցնելու մեջ՝ սկսած 1850 թվականից։

1867 թվականին Լեյլանդը վարձակալել է Լիվերպուլի Սփեկ Հոլլ (անգլ.՝ Speke Hall) տունը և 1869 թվականին տուն է գնել Լոնդոնում՝ 49 Princes Gate հասցեում։

1872 թվականին «John Bibby, Sons & Co.» ընկերությունը, որը ձևավորվել էր գործընկերներից, որոնցից մեկն էլ Լեյլանդն էր, լուծարվել է[5]։

1873 թվականին Լեյլանդը գնել է ակցիաների վերահսկիչ փաթեթը և ընդունել է Ջեյմս Բիբբիի ընկերության կառավարումը, որը հրաժարական էր տվել։ Լեյլանդը իրեն իրավունք է վերապահել օգտագործել «John Bibby, Sons & Co.» ընկերության անվանումը։

1873 թվականին Լեյլանդը վերագնել է ձեռնարկատերեր Բիբի եղբայրերից 21 նավ և ընկերության անվանումը փոխարինել է իր սեփական անունը պարունակող անվանմամբ՝ «Leyland Shipping Line»[5]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

альт=
Edward Burne-Jones funerary monument, Brompton Cemetery.

1864-1867 թվականների ընթացքում Լեյլանդը ակտիվորեն պատվիրել է նկարներ ամերիկացի և բրիտանացի նկարիչներից, որոնց թվում էին Դանթե Գաբրիել Ռոսսետտիին, Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։ Հավաքել է Վերածննդի դարաշրջանի արվեստի առարկաներ, նաև պրեռաֆայելիտներ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր-ի և Ալբերտ Մուրի կտավները։

Լեյլանդը պատվիրել է «Կախարդված Մեռլինը» նկարը, որը վրձնել էր նկարիչ-պրեռաֆայելիտ Էդվարդ Բյորն-Ջոնսը 1872-1877 թվականների ընթացքում։ Նկարում պատկերված է Արթուր արքայի լեգենդից մի տեսարան։ Մերլինը պատկերված է ալոճենու թփի տակ անուժ և անօգնական, իսկ Նիմուեն՝ անեծքների գիրքը կարդալով։

1870 թվականներին Լեյլանդը վարձել է Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերին՝ իր ճաշասենյակը վերանորոգելու համար։ Չնայած այն բանին, որ Լեյլանդին դուր չի եկել աշխատանքի արդյունքը, ճաշասենյակը, որը անվանվել է Սիրամարգի սենյակ, համարվում է Ուիսթլերի նշանակալի ստեղծագործություններից մեկը։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին Լեյլանդը հեռացել է ակտիվ գործարարությունից՝ նավաշինական ընկերության ղեկավար նշանակելով որդուն՝ Ֆրեդերիկ Դոուսոն Լեյլանդին (անգլ.՝ Frederick Dawson Leyland)[5]։

1892 թվականի հունվարի 4-ին Լեյլանդը Բլեկֆրայարս երկաթուղային կայանում ընկել է և մահացել։ Թաղված է Լոնդոնում՝ Brompton գերեզմանոցում[6]։ Լեյլանդի տապանաքարը, ստեղծված Էդվարդ Բյորն-Ջոնսի կողմից, համարվում է Մեծ Բրիտանիայում Արվեստի և արհեստի շարժման նշանակալի ստեղծագործություն[7]։

Մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոհան Ռիվես Էլերմանը (անգլ.՝ John Reeves Ellerman) (1862 —), Քրիստոֆեր Ֆյուրնեսը (անգլ.՝ Christopher Furness) և Հենրի Օ'Հեյգենը (անգլ.՝ Henry O'Hagen) ստեղծել են ընկերություն, որ «Leyland Line»-ից գնեն նավատորմը և ստեղծեն կոնսորցիում։ Էլերմանը նշանակվել է այդ ձեռնարկության գործադիր տնօրեն[5]։

1901 թվականին Էլերմանը այդ բիզնեսը £ 1,2  միլիոնով վաճառել է ամերիկացի մագնատ Ջոն Մորգանին, որը այն միավորել է International Mercantile Marine Company-ի հետ։

Լեյլանդի մահից հետո նրա այրին Սիրամարգի սենյակը վաճառել է ձեռնարկատեր և արվեստի իրերի հավաքորդ Չարլս Լանգ Ֆրիրին (անգլ.՝ Charles Lang Freer), որը այն ապամոնտաժել և տեղափոխել է ԱՄՆ։ Այժմ այն գտնվում է Սմիթսոնյան ինստիտուտի Ֆրիրի արվեստի պատկերասրահում՝ Վաշինգտոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Դոուսոն (անգլ.՝ Frances Dawson; 1834–1910), 1855 թվականից կինը։ Բաժանվել են 1879 թվականին։

Նրանք ունեցել են 4 երեխա․

  • Ֆրեդերիկ Դոուսոն Լեյլանդ (անգլ.՝ Frederick Dawson) (ծնված՝ 1856)
  • Ֆաննի (անգլ.՝ Fanny) (ծնված՝ 1857)
  • Ֆլորենս (անգլ.՝ Florence) (ծնված՝ 1859), Վալենտին Կամերոն Պրինսեպի կինը
  • Էլինոր (անգլ.՝ Elinor) (1861–1952)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Lochnan K. A. Leyland, F(rederick) R(ichards) // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T050805
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kindred Britain
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. "The Plimsoll Sensation: The Great Campaign to Save Lives at Sea". Авторы: Nicolette Jones
  5. 5,0 5,1 5,2 5,3 Grace's Guide. British industrial history.
  6. «Brompton.org». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  7. «Tomb of Frederick R Leyland, Brompton Cemetery - 1225750 | Historic England». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Լեյլանդ» հոդվածին։