Սուրբ Եկատերինա (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1857[1] |
բարձրություն | 25 սանտիմետր[1] |
լայնություն | 34,5 սանտիմետր[1] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Թեյթ[1] |
հավաքածու | Թեյթ[1] և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Եկատերինա Ալեքսանդրացի |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Սուրբ Եկատերինա» (անգլ.՝ Saint Catherine), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1857 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։
Սուրբ Եկատերինայի կերպարը մեկ անգամ չէ, որ գրավել է Ռոսսետտիի ուշադրությունը։ Այսպես, դեռևս 1849 թվականին նկարիչը նրա մասին գրել է սոնետ[2]։ «Սուրբ Եկատերինան» դարձել է փաստացիորեն Ռոսսետտիի միակ լիարժեք ավարտված աշխատանքը, որն այդ շրջանում նկարել է յուղաներկով։ Այդ ժամանակ նկարիչը նախընտրել է աշխատել ջրաներկով՝ ստեղծելով և վաճառելով այդ տեխնիկայով արված բազմաթիվ նկարներ[3]։ Այդ կտավում պատկերված են նկարիչ և բնորդուհի, որը կեցվածք է ընդունել սուրբ Եկատերինայի կերպարի համար։ Կինը ձեռքում պահում է արմավենու ճյուղ, որը մարտիրոսության խորհրդանիշն է, և անիվ՝ խոշտանգման գործիք, որի վրա նա սպանվել է (անգլերենում այն կոչվում է Catherine wheel)[3][4]։ Հետին պլանում նկարչի օգնականներն անում են սուրբ Սեբաստիանի կերպարի էսքիզը, որի մարտիրոսման ճակատագիրը նման է Եկատերինային[2]։ Նկարի վառ շողացող գույները և սեղմված տարածությունը հիշեցնում են միջնադարյան մանրանկարչության և ապակենկարի նկարազարդումները[3]։
Այդ նկարի համար բնորդուհի է եղել նկարչի կին Էլիզաբեթ Սիդալը։ «Սուրբ Եկատերինա» նկարը ստեղծվել է քննադատ Ջոն Ռասկինի պատվերով, սակայն հետագայում նա հրաժարվել է դրանից։ Ռոսսետտիին հասցեագրված նամակներում նա սկզբում խնդրել է ավարտել նկարը որքան հնարավոր է շուտ և խոստացել է կանխիկ վճարել դրա համար[5], իսկ ավելի ուշ նամակում ընդհանուր առմամբ նկարը բնութագրել է որպես «անհեթեթություն», իսկ սուրբ Եկատերինայի կերպարը՝ «կոպիտ և հիմար»[4]։ Նկարչի եղբայրը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին, ենթադրել է, որ հնարավոր է Ռասկինը դժգոհ է եղել նրանից, որ նկարչի հագուստը չափազանց շքեղ է և նման չի նրան, ինչ նա կրել է աշխատելիս, ինչպես նաև այն, որ քննադատը հետաքրքրվել է Ռոսսետտիի մեկ այլ աշխատանքով, որտեղ պատկերված է եղել Մարիամ Մագդաղենացին։ Ռասկինը հրաժարվել է «Սուրբ Եկատերինայից» հօգուտ այս աշխատանքի[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-st-catherine-n04603
- ↑ 2,0 2,1 «St. Catherine»։ Rossetti Archive (անգլերեն)
- ↑ 3,0 3,1 3,2 «St Catherine»։ Tate Gallery (անգլերեն)
- ↑ 4,0 4,1 «Saint Catherine»։ The Athenaeum (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-21-ին։ Վերցված է 2020-04-19
- ↑ 5,0 5,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 31.