Jump to content

La Donna della Fiamma

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
La Donna della Fiamma
տեսակգեղանկար և գծանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1870
բարձրություն101,8 սանտիմետր
լայնություն76,1 սանտիմետր
նյութպաստել, մատիտ և թուղթ
գտնվում էՄանչեստրի պատկերասրահ
հավաքածուՄանչեստրի պատկերասրահ
https://web.archive.org/web/20200609164604/https://manchesterartgallery.org/collections/title/?mag-object-106992, https://rossettiarchive.iath.virginia.edu/docs/s216.rap.html կայք
Ծանոթագրություններ

«La Donna della Fiamma», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի գծանկարը՝ ստեղծված 1870 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի պատկերասրահի հավաքածուում[1]։

Տեղեկություն նկարի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի համար բնորդուհի է եղել Ջեյն Մորիսը[2]։ Հերոսուհին պատկերված է ծփացող կարմիր կտորից շրջազգեստով։ Աջ ձեռքի ափից թևավոր հոգու տեսքով բոց է դուրս գալիս[3], որը մարմնավորում է սերը[1]։ Ձախ դաստակին նկարված է կլոր տարբերանշան[1]։ Ստորին աջ անկյունում պատկերված է աճող բաղեղ, իսկ հետևի պլանում գյուղ է[1]։ «La Donna della Fiamma» նկարը հավանաբար նկարչի մտածած ամբողջական աշխատանքի համար միայն էսքիզ է ծառայել[3]։

Անուղղակիորեն այդ աշխատանքը վերաբերում է Դանթե Ալիգիերիի թեմատիկային, որը Ռոսսետտիի ստեղծագործության մեջ գլխավոր դերերից է խաղում, քանի որ բոցերի տիրուհին Բեատրիչեի կերպարներից մեկն էր (կերպարն ի հայտ է եկել Դանթեի «Կանայք, որոնք սիրո մեջ բանական են» բանաստեղծության թարգմանության մեջ, որն ստեղծել է Ռոսսետտին, տող 51-52)[2]։ Բոցի՝ թևավոր էակի տեսքով փոխաբերական կերպարը ևս կարելի է հղում համարել Դանթե Ալիգիերիի ստեղծագործությանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 «La Donna Della Fiamma». Manchester Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2020-06-09-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  2. 1 2 3 «La Donna Della Fiamma». Rossetti Archive. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  3. 1 2 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 156.