Պաստել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառվող պաստելներ

Պաստել (լատիներեն՝ pasta՝ խմոր), գեղարվեստական նյութերի խումբ, որոնք օգտագործվում են գրաֆիկայում և բնանկարչության մեջ (արվեստի տեսության համաձայն պաստելով թղթի վրա աշխատանքը համարվում է գրաֆիկա)։ Ամենից հաճախ արտադրվում են կավիճների կամ առանց շրջանակի մատիտների տեսքով, որոնք ունեն կլորավուն կամ քառակուսի կտրվածքով չորսուի տեսք։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստելը լինում է երեք տեսակ՝ «չոր», յուղային և վոսկային։ Յուղային պաստելը պատրաստվում է պիգմենտի և կտավատի ձեթի մամլումից։ Նույն կերպ պատրաստվում է նաև «չոր» պաստելը, միայն առանց յուղի օգտագործման։ Վոսկային պաստելի հիմքը կազմում են բարձր որակի վոսկն ու պիգմենտը։ Յուղային պաստելը համարվում է ուսումնական, մինչ չորը օգտագործվում է ինչպես ուսումնական, այնպես էլ գեղարվեստական նպատակներով։ «Չոր» պաստելի տեխնիկայում լայնորեն կիրառվում է «ստվերագծման» (խառնման) հնարք, որը տալիս է նուրբ անցումների էֆեկտ և գույնին հաղորդում նրբություն։

Գոյություն ունի չոր պաստելի երկու տեսակ՝ չոր և փափուկ։ Փափուկ պաստելները պատրաստված են հիմնականում մաքուր պիգմենտից և միացնող քիչ նյութերից։ Այն հարմար է լայն և վառ գծիկների համաև։ Չոր պաստելներն ավելի հաճախ են կոտրվում, քանի որ կազմված են ավելի շատ միացնող նյութեր։ Դրանք շատ հարմար են նկարների համար, քանի որ փայտիկի կողմը կարելի է օգտագործել երանգի, իսկ ծայրը՝ բարակ գծերի և դետալների մշակման համար։

Պաստելով նկարելու համար անհրաժեշտ է ֆակտուրայով մակերևույթով թուղթ, որը կպահի պիգմենտը։ Պաստելով նկարեները սովորաբար արվում են գունավոր թղթերի վրա։ Թղթի երանգն ընտրվում է ըստ նկարողի ճաշակի և նրա աջև դրված խնդրի։ Սպիտակ թուղթը խանգարում է գնահատել գլխավոր գույների հագեցվածությունը։

Պաստելի համար կա թղթի երեք տեսակ՝ զմռնիտի թուղթ, որը նախատեսված է գեղարվեստական աշխատանքների համար, վաճառվում է մեծ ձևաչափի թղթերով, պաստելային տախտակ՝ պատրաստված է խցանների մանր մասերից, թավշյա թուղթ՝ ունի թավշյա մակերևույթ։ Թավշյա թուղթը թույլ է տալիս աշխատանքում օգտագործել նվազագույն քանակությամբ ֆիքսաժ։

Կարելի է օգտագործել նաև ջրաներկի թուղթ և անհրաժեշտության դեպքում երանգավորել այն թեյով կամ սուրճով։

Ուղղումները սովորաբար կատարում են նկարի սկզբնական շրջանում։ Մեծ քանակության գույն ջնջելու համար օգտագործում են լայն խոզանակներ։ Այդ դեպքում նկարով պլանշետը պետք է պահել ուղղաձիգ, ինչը թույլ կտա ավելորդ մասնիկներին թափվել և չտրորվել թղթի վրա։ Ինչպես նաև օգտագործում է ռետին կամ սպիտակ հացի կտոր (առանց յուղայնության)։ Սակայն այդ մեթոդը չի կարող կիրառվել զմռնիտի կամ թավշյա թղթի վրա նկարելիս։ Ածելու շեղբով կարելի է ստվերագծեր քերել։

Պաստելով նկարը չտրորվելու կամ չթափվելու համար պետք է պիգմենտը ֆիքսել։ Դրա համար կարելի է օգտագործել մազերի սովորական լաք կամ հատուկ ֆիքատոր։ Հերիք են մի քանի թեթև փոշեցրումները։ Ֆիքսված նկարը մի թեթև կորցնում է իր պաստելություն, գույներն ավելի խորն են դառնում:

Առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստել բառն առաջացել է «ա պաստելլո» բառից, որով կոչում էին սև իտալական մատիտով և կարմիր սանգինայով, ինչպես նաև այլ գունավոր մատիտներով երանգավորման հնարքը։ Այն կիրառում էին XVI դարի նկարիչները, այդ թվում նաև Լեոնարդո դա Վինչին։ XVIII դարում պաստելը դառնում է ինքնուրույն տեխնիկա և հայնտի դառնում հառկապես Ֆրանսիայում, որտև այն օգտագործում էին այնպիսի հռչակվոր նկարիչներ, ինչպիսիք են Ֆրանսուա Բուշեն, Մորիս Կանտեն դե Լատուրը, Շերդենը, իսկ ավելի ուշ նաև Գրյոզը, Ժան Էտյեն Լիոտարը, Ժան Հյուբերը և Դելակրուան։ ԱնգլիայումՖրենսիս Քոթսը ոչ միայն պաստելներով նկարում, այլ նաև զարգացնում էր տեխնիկան և ներկերի ստեղծման տեխնոլոգիան։ Անվանի պաստելիստ էր իտալացի նկարչուհի Ռոզալբա Կարյերան։ Նրա աշակերտներից էր Շվեդիայում լավագույն պաստելիստ Գուստավ Լունդբերգը։ Այնուհետև եկան ժամանակներ, երբ պաստելի մասին մոռացան և դրանով հետաքրքրվածությունը վերսկսվեց միայն XIX դարի երկրորդ կեսին։

Որոշ մեծանուն իմպրեսիոնիստ նկարիչներ հաչույքով օգտագործում էին պաստելներ, գնահատելով դրանց գույների թարմությունն ու նկարելիս թույլ տվող արագությունը։ Օրինակ Դեգայի աշխատաոճը տարբերվում էր անհավանական ազատությամբ․ նա պաստելները խիզախորեն դնում էր կոտրված ստվերագծերով, երբեմն բաց թողնելով պաստելի տակից երևացող թղթի գույնը և ավելացնելով յուղաներկի կամ ջրաներկի քսումներ։ Նկարչի բացահատումներից մեկը նկարը գոլորշով մշակման հնարքն է, ինչից հետո պաստելը փափկում է և այն հնարավոր է լինում ստվերագծել վրձնով կամ մատերով։ Դեգան ոչ միայն նորովի էր օգտագործում պատելի տեխնիկան, այլև այլ նկարիչների կողմից պաստելով ստեղծված չափսերով մեծ նկարներով ստեղծվում նորերը։ Երբեմն նա դրա համար մի քանի էջ կարում էր իրար, որպեսզի ստանար համապատասխան չափսի մակերևույթ։

Գեղարվեստական առանձնահակտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստելի փափուկ փայտիկներով աշխատանքը պահանջում է անհարթ և խավոտ հիմք, որը կկարողանա իր վրա պահել գունավոր փոշին։ Անցյալում նկարիչները նկարել են նույնիսկ թավշի վրա։ Ներկայումս պաստելի համար հիմնականում հիմք են հանդիսանում հատուկ թղթերը, անհարթ ստվարաթղթերը, կամ ստվարաթղթի վրա փակցված կտավը։ Որոշ նկարիչներ հիմքն ինքներն են պատրաստում։ Պաստելով հնարավոր է նկարել և գրել։ Երբեմն նկարիչները ձև են տալիս հիմնական գծով, շտրիխով, կոնտուրով, իսկ ամբողջ գունային լուծումը կատարում են ընդամենը մի քանի երանգներով թեթևակի ներկելով։ Ստացվում է երանգավորված նկար։

Սակայն պաստելով կարել է ստեղծել և իսկական գեղանկարչություն, տալով էլ ավելի բարդ գունային լուծումներ։ Դեգան ասել է, որ գրողը ինքն իրեն թույլ է տալիս լինել «գծով քոլորիստ»։ Մինչ այդ, նկարիչը մանր ու բազմազան ստվերագծերով կարող է հասնել իր ուզած գունային հնչողույթանը։ Այդ շտրիխները կարելի է խառնել մատով կամ չոր վրձնով, սակայն կարելի է թողնել նաև մաքուր տեսքով՝ խճանկարի նման։

Պաստելն ավելի քիչ է մամլվում, քան կավիճը, դրա համար թղթի վրա նստում է գունային ավելի մեծ խտությամբ և ձևավորում է փխրուն ծյրերով թավշյա ստվերագծեր։ Պաստելը գտնվում է նկարի և գեղանկարչության եզրագծում։ Նրանում միանում են գիծն ու լույսը․ դրանով կարելի է գրել ու նկարել, աշխատել ստվերագծերի, գեղանկարչական հետքերի հետ, չոր կամ թաղ վրձնով։ Պաստելի առանձնահատկությունն այն է, որ ներկող նվազագույն միացնող մասսան իրենից ներկայացնում է առանձին պիգմենտ, ինչի վրա թափանցող լույսը տարածվում է տարբեր կողմեր, ներկված շերտին տալով հատուկ ճառագայթավորություն, թավշյա տեսք, հատուկ «պաստելային» փափկություն։

Պաստելը կարող է տալ և շատ հագեցած և շատ թույլ երանգ, սակայն այն ունի մեծ թերություն․ մակերևույթի վրա դրված պաստելի շերտը մշտական չէ և ամենաթեթև դիպչեուց կարող է ավերվել։ Դրանից խուսափելու համար մակերևույթը մշակում են հատուկ նյութով, որը պաշտպանում է նկարը, սակայն գույները նկատելիորեն խամրում են։ Նկարիչներին մշտապես անհանգստացնում է իրենց ստեղծագործությունների պահպանման խնդիրը, որը բազմաթիվ գիտնականների համար դարձել է գտական աշխատանքի թեմա։ Ստեղծվել են շատ ֆիքսատիվներ, սակայն նույնիսկ ամնեակատարյալները փոխել են պասելի նախնական երանգը, կոտրել գունային գամման, խորտակել բնական թավշությունը։ Պաստելի ամենաապահով պահպանումը լավ եզրավորված ապակու տակ պահելն է։ Այդ կերպ պաստելային ստեղծագործությունն առանց իր հրաշքները կորցնելու կարող է դիմակայել հարյուրամյակներ։ Դրա օրինակը Դրեզդենի պատկերասրահի հայտնի «Շոկոլադի ամանն» է։ Նկարը, որը դիտորդներին զարմացնում է իր թարմությամբ ու ներկերի մաքրությամբ, թվում է հենց նոր ավարտած, չնայած, որ ստեղծվել է XVIII դարում։ Այդպիսով, ավելի լավ է օգտագործել ապակյա շրջանակներ և պինդ ստվարաթղթից պասպարտու, որպեսզի նույնիսկ ապակին չկպնի նկարին։ Սակայն պաստելն ունի նաև տեխնիկական առավելություններ։ Պաստելը չի վառվում արևի տակ, չի մգվում, չի ճաքում և չի վախենում ջերմաստիճանային տատանումներից։ Պաստելային ներկերի պատրաստման նոր տեխնոլոգիաները, երանգավորված թղթերը, հղկված կտավներըն ու գրաֆիկայի առնանձնահատուկ և ժամանակակից եզրավորումները մեծ բազա են հավաքել նոր երանգների ու պաստելի արվեստի տարածման համար ինչպես նկարիչների, այնպես էլ կերպարվեստի սիրահարների շրջանում։

Գեղարվեստի վարպետներին պաստելը գրավում է իր գույների ազնվությամբ, մաքրությամբ ու թարմությամբ, ֆակտուրայի մակերևույթի թավշությամբ, շտրիխների կենդանությամբ ու անգանստացնող տատանմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Малиновский К. В. История коллекционирования живописи в Санкт-Петербурге в XVIII веке. — СПб.: Издательство «Крига», 2012. — С. 536. — ISBN 978-5-901805-49-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]