Ռոզալբա Կարրիերա
Ռոզալբա Կարրիերա իտալ.՝ Rosalba Carriera | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1675[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 15, 1757[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռոկոկկո[6] |
Ժանր | դիմանկար, դիմապատկեր[6], miniaturist?[7] և մանրանկարիչ[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Gustaf Lundberg? |
Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա[7] և Սուրբ Ղուկասի ակադեմիա[7] |
Rosalba Carriera Վիքիպահեստում |
Ռոզալբա Կարրիերա (իտալ.՝ Rosalba Carriera, հոկտեմբերի 7, 1675[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - ապրիլի 15, 1757[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5]), իտալացի նկարչուհի և վենետիկյան դպրոցի մանրանկարչուհի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստում ռոկոկո ոճի գլխավոր ներկայացուցիչներից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզալբա Կարրիերան ծնվել է 1673 թվականին Վենետիկում: Մայրը եղել է ժանեկագործուհի: Մի շարք հետազոտողների կարծիքով, սովորել է իր մոր մոտ և սկսել է որպես փղոսկրից ծխախոտատուփի գեղազարդիչ (նախատեսված զբոսաշրջիկներին վաճառելու համար), այստեղից էլ գալիս է նրա հետաքրքրությունը դիմանկարային մանրանկարչության նկատմամբ[8][9]:
25 տարեկանում իր աշխատանքների համար ընտրվում է Հռոմի Սուրբ Լուկայի ակադեմիայի նկարիչների գիլդիայի անդամ: 1716 թվականին Վենետիկում ծանոթանում է խոշոր ֆինանսիստ և նշանավոր կոլեկցիոներ Պիեր Կրոզայի հետ և նրա խորհրդով 1720 թվականի մարտին ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Փարիզ, որտեղ նրա գունամատիտներով նկարները զգալի հաջողություն ունեցան՝ դառնալով ռոկոկոյի վերածնվող արվեստի խթաններից մեկը: Ֆրանսիական մայրաքաղաքում նա ստացավ թագավորական ընտանիքի անդամների 36 դիմանկարների պատվեր (այդ թվում նկարեց իր լավագույն աշխատանքներից մեկը՝ երիտասարդ Լյուդովիկոս XV-ի դիմանկարը): Փարիզում նա օրագրեր էր վարում և բազմաթիվ նամակներ գրում, ծանոթանում Վատտոյի հետ և նկարում նրա դիմանկարը: Փարիզում նրա աշակերտն է դառնում շվեդական գեղանկարչությունում ռոկոկոյի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, Գուստաֆ Լունդբերգը: Նույն տարում ընտրվում է Գեղանկարչության Ֆրանսիական թագավորական ակադեմիայի անդամ, իսկ հաջորդ տարի (1721 թ.) վերադառնում է Վենետիկ, Մեծ Ջրանցքի վրայի իր տունը: 1730 թվականին Կարրիերան հեռանում է Վենետիկից, 6 ամիս աշխատում է Վիեննայում, նրան գնահատող և խնամակալ կայսր Կարլ VI-ի արքունիքում: Վիեննայում Կարրիերայի աշակերտն է դառնում Կարլ VI-ի դուստրը՝ ապագա արքայադուստր Մարիա Թերեզան:
Կարրիերայի աշխատանքներն անսովոր մասսայականություն էին վայելում Եվրոպայում, վանական և ազնվականական արքունիքում և այդ հաջողության գաղտնիքը պարզ էր. նրա բոլոր դիմանկարները կատարված էին նրբագեղ հմայքով, նրա կերպարները ժպտուն են, գեղեցիկ, նրանց ներաշխարհը լի է նուրբ հմայքով, կանացիությամբ, թեթևությամբ (և այնքան մոտ ռոկոկոյի գեղարվեստական աշխարհայացքին):
1750-ական թվականներին նկարչուհին կորցնում է տեսողությունը, կատարակտի վերացմանն ուղղված երկու վիրահատությունները անարդյունք են անցնում և նկարչուհին մինչև իր օրերի վերջը կույր է մնում: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ֆեմինիստական շարժման ալիքի վրա ստեղծվել են նրա մի շարք կենսագրություններ, գերմանացի բանաստեղծուհի Միկայելա Յարին նրա մասին գրում է պատմական վեպ:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Diario degli anni 1720 e 1721 scritto di propria mani in Parigi. Venezia, 1793.
- Journal de Rosalba Carriera pendant son séjour à Paris en 1720 et 1721. Paris: J. Techener, 1865.
- Rosalba’s journal, and other papers/Austin Dobson, ed. London: Chatto & Windus, 1915.
- Lettere, diari, frammenti/ Bernardina Sani, ed. Firenze: L.S. Olschki, 1985.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Walther A. Rosalba Carriera. Dresden: VEB Verlag der Kunst, 1984.
- Sani B. Rosalba Carriera. Torino: U. Allemandi; Milano: Messaggerie libri, 1988
- Panzeri L. Rosalba Carriera. Mirano: Eidos, 2002
- Jary M. Die Pastellkönigin: historischer Roman. München: Droemer, 2005
- Mehler U. Rosalba Carriera 1673—1757: die Bildnismalerin des 18. Jahrhunderts. Königstein im Taunus: Ortensia Koenigstein, 2006
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rosalba Giovanna Carriera
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rosalba Carriera — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Carriera, Rosalba (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 2. — S. 294.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11865330X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 https://www.britannica.com/biography/Rosalba-Carriera
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 (unspecified title) — ISBN 9788417492908
- ↑ "Rosalba Carriera | National Museum of Women in the Arts". nmwa.org.
- ↑ Jeffares, Neil. "Dictionary of Pastellists before 1800"
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոզալբա Կարրիերա կատեգորիայում։ |