Ժան Գրյոզ
Ժան Գրյոզ ֆր.՝ Jean-Baptiste Greuze | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1725[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուռնյու, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | մարտի 21, 1805[5][6][7][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռոկոկկո |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Village Bride?, Հայրական անեծք, Ջարդված կուժը և Կոտրված ձվեր |
Մեկենասներ | Charles-Nicolas Duclos du Fresnoy? |
Ուսուցիչ | Շարլ Գրանդոն և Շառլ-Ժոզեֆ Նատուար |
Աշակերտներ | Geneviève Brossard de Beaulieu?, Jeanne-Philiberte Ledoux?, Կոնստանցիա Մայեր, Pierre-Alexandre Wille? և Mikhail Ivanovich Belsky? |
Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Զավակներ | Աննա-Ժենևև Գրյոզ[8] |
Jean-Baptiste Greuze Վիքիպահեստում |
Գրյոզ Ժան Բատիստ (ֆր.՝ Jean-Baptiste Greuze, օգոստոսի 21, 1725[1][2][3][…], Տուռնյու, Ֆրանսիա[4] - մարտի 21, 1805[5][6][7][…], Փարիզ[4]), ֆրանսիացի գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լիոնում, ապա՝ Փարիզի Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում։ Նրա առաջին աշխատանքը «Ընտանիքի հայրը, ով Աստվածաշունչ է բացատրում իր երեխաներին» նկարն է։ 1769 թվականին դառնալով ակադեմիկոս՝ որոշում է իրեն նվիրել պատմական գեղանկարչությանը՝ այդ նպատակով գնալով Հռոմ։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Գրյոզը մեկուսացած է ապրում և չի միջամտում քաղաքականության հարցերին։ Իր կյանքի վերջում ուներ բավական մեծ կարողություն, սակայն այն կորցրել է ռիսկային նախաձեռնությունների ժամանակ։ Մահացել է աղքատության մեջ՝ մոռացված լինելով իր ժամանակակիցների կողմից։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրյոզի ժանրային պատկերները («Գյուղական նշանադրություն», 1761 թ., Լուվր, Փարիզ, «Անդամալույծը կամ Լավ դաստիարակության պտուղները», 1763 թ., էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ) փառաբանել են Երրորդ դասի առաքինությունները։ Բնորդի իդեալականացումը Գրյոզի կերպարներին հաղորդել է քաղցրմեղցրություն (կանացի և մանկական դեմքեր)։ Առավել ռեալիստական են դիմանկարները («Փորագրիչ Ի․ Գ․ Վիլլը», 1763 թ., Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Հայաստանի ազգային պատկերասրահում են Գրյոզի «Երիտասարդ աղջկա դիմանկար»,«Աղջկա գլխանկար», «Բնորդ», «Երիտասարդ կնոջ պրոֆիլ» գործերը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աղջկա դիմանկար, Հայաստանի ազգային պատկերասրահ
-
Կիթառահարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jean-Baptiste Greuze (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Jean-Baptiste Greuze — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118718789 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 7,2 KulturNav — 2015.
- ↑ Union List of Artist Names — 2021.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маклин А. Грёз. - М., 1909.
- Грёз Ж.-Б. Рисунки из собрания Эрмитажа. Каталог выставки. - Л., 1977.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 231)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Գրյոզ» հոդվածին։ |
|