Jump to content

Կոտրված ձվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտրված ձվեր
տեսակգեղանկար
նկարիչԺան Գրյոզ[1]
տարի1756[1]
բարձրություն73 սանտիմետր[2]
լայնություն94 սանտիմետր[2]
ուղղությունակադեմիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1][3] և Demidov collection?
սեփականատերLouis Gougenot?, Georges Gougenot de Croissy?, Նիկոլայ Դեմիդով, Anatoly Nikolaievich Demidov, 1st Prince of San Donato?, Richard Seymour-Conway, 4th Marquess of Hertford?, Sir Richard Wallace, 1st Baronet?, William Ward, 1st Earl of Dudley?, William Ward, 2nd Earl of Dudley? և William Kissam Vanderbilt I?
Ծանոթագրություններ
 Broken Eggs by Jean-Baptiste Greuze Վիքիպահեստում

«Կոտրված ձվեր» (ֆր.՝ Les oeufs cassés), ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Գրյոզի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1756 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73 × 94 սմ։

Այսօր «Կոտրված ձվեր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ)[4]։ Այս թանգարանում կտավը հայտնվել է 1920 թվականին ամերիկացի բիզնեսմեն, ձիաբույծ, ֆիլանտրոպ Ուիլյամ Վանդերբիլտի կողմից՝ ըստ վերջինիս կտակի։

Իտալիայում երկու տարի բնակվելուց հետո հեղինակը որոշում է վերադառնալ Ֆրանսիա և ցուցադրել իր աշխատանքները, որոնք ստեղծվել են 1757 թվականին Իտալիայի Փարիզյան սալոնում։

Ցուցահանդեսի ժամանակ «Կոտրված ձվեր» ստեղծագործությունն արժանանում է քննադատների մեծ գովասանքին։ Քննադատներից մեկն ասել է, որ սպասուհու ազնվազարմ կեցվածքը «արժանի է միայն պատմական նկարչին»[5]։

Կտավում հեղինակը պատկերել է կենցաղային տեսարան. մայրը նախատում է որդուն նրա համար, որ վերջինս շուռ է տվել ձվերով կողովը, որը շուկայից բերել էր սպասուհին, իսկ երեխան փորձում է «սարքել» կոտրված ձուն[6]։ Տխուր սպասուհու և խոժոռ երեխայի դեմքերից երևում է, որ կոտրվել է ավելի մեծ բան, քան ձվերը։ XVIII դարի մարդու համար հասկանալի էր, որ կոտրված ձուն անմեղությունը կորցնելու խորհրդանիշն է[6]։ Երեխայի հայացքը հերոսների կողմը և ձեռքի կճեպները, որոնցից ծորում է ձվի միջուկը, դիտողին ստիպում են մտածել, որ ինչ-որ կապ կա աղջկա և երիտասարդ տղամարդու միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436579
  2. 2,0 2,1 http://www.metmuseum.org/art/collection/search/436579
  3. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  4. «Jean-Baptiste Greuze | Broken Eggs». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  5. «Broken Eggs (раскрыть раздел Catalogue Entry)». The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  6. 6,0 6,1 Meagher, Jennifer (2009). «Food and Drink in European Painting, 1400–1800». The Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]