Իտալական մատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իտալական մատիտ, կամ սև կավիճ, նկարչական գործիք, ազատ մատիտների տեսակներից մեկը, սև կավե հերձաքար կամ սոսնձի խառնուրդով մամլած մուր։ Կիրառվում է պատկերների, ինչպես նաև մարդու մերկ մարմնի նկարների իրագործման համար։ Թողարկվում են իտալական մատիտների երեք տեսակներ՝ պինդ, միջին և փափուկ[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատիտը տալիս է խոր փայլատ թավշյա սև գույն, որը հեշտությամբ ստվերագծվում է թղթի վրա։ Ստվերագիծն ունի համեմատաբար թույլ սևություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական մատիտն օգտագործվել է արդեն իսկ Տրեչենտոյի դարաշրջանում, XV դարի վերջին իտալացի նկարիչները վերջնականորեն հարմարվեցին մատիտին, իսկ Չենինո Չենինին հիշատակում է այն իր տրակտատում։ Մատիտն ավելի շատ հետաքրքրել է հյուսիսային Իտալիայում, Լոմբարդիայում` Լեոնարդո դա Վինչիի, Վենետիկյան, Հռոմեական և Ֆլորենցիական դպրոցներում։ Այսպիսի մատիտներն արտադրվում էին սև փայլատային հերձաքարից, որը հայթայթվում էր Պիեմոնտում, հետագայում առավելապես թրծված ոսկրի փոշուց, որը կցվում էր բուսական սոսնձով։

Նպաստել է նկարի նշանակալից փոփոխմանը, որպես ժանր՝ անցում փոքր ձևաչափից դեպի մեծ, նկարչության հստակ գործելակերպից դեպի ավելի ծավալուն ու արտահայտիչ, նաև սկսել է ընդգծվել ոչ թե ստվերագիծը, այլ լուսաստվերը։ Այն հիանալի օգտագործել է Տինտորետտոն, իսկ բարոկկոյի դարաշրջանում՝ Պիտեր Պաուլ Ռուբենսը[3]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական տեսակները պատրաստվում են սև փայլատային հերձաքարի ամբողջական կտորներից, իսկ լավագույն տեսակների համար սև կավիճը փոշիացվում է, լվացվում, իսկ այնուհետև մամլվում ու ձևավորվում է սոսնձանման որևէ նյութի միջոցով։

Իտալական մատիտների պատրաստության համար օգտագործվում են՝

  • Գրաֆիտ - 1 մաս
  • Գազային մուր - 1 մաս
  • չեզոք սև մուր - 1 մաս
  • Գիպս - 1/3 մաս
  • Օսլա կամ դեկստրին 8%-անոց սոսնձային լուծույթի տեսքով - 7 մաս։

Մատիտի երանգի համար նախատեսված նյութերն անհրաժեշտ է շատ մանր մանրացնել, աղալով կոլոիդային աղացում։ Ստացված զանգվածից սովորաբար մամլում են ուղղանկյունաձև հատմամբ և թրծում են 150-250 °С ջերմաստիճանի տակ 2-4 ժամ տևողությամբ։ Կապված թրծման տևողության ժամանակից ստանում են տարբեր կարծրության մատիտներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лентовский А. М. Технология живописных материалов, Государственное издательство «Искусство» Л: — 1949.
  2. Словарь терминов. Российская академия художеств(չաշխատող հղում)
  3. Б. Р. Виппер. Введение в историческое изучение искусства.