Ժաննա դ'Արկ (նկար, Ռոսսետտի)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1882 |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Ֆիցվիլյամ թանգարան |
հավաքածու | Ֆիցվիլյամ թանգարան |
մակագրություն | Jehane la Pucelle |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ժաննա դ'Արկ» անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի յուղանկարն է, վրձնել է 1882 թվականին։ Նկարիչը նկարն ավարտել է իր մահից մի քանի օր առաջ, և այն դարձել է նրա վերջին աշխատանքը։ Նկարը ստեղծվել է պատվերով, սակայն այն հանվել է աճուրդի, որն անց է կացվել նկարչի մահվանից հետո՝ 1883 թվականին։ 1909 թվականից գտնվում է Ֆիցուիլյամի թանգարանում[1]։
Նկարը գրեթե ամբողջությամբ կրկնում է 1864 թվականին Ռոսսետտիի կողմից ստեղծված ջրանկարը, ինչը ստեղծվել է 1863 թվականի նրա մեկ այլ ստեղծագործության՝ «Ազատագրման սուրը համբուրող Ժաննա դ'Արկը» մոտիվներով։ Ժաննա դ'Արկի պատկերը ստեղծելիս Ռոսսետտին կենտրոնացել է կին-զինվորի և գեղեցկության ու սիրո միաձուլման վրա[2]։ Ասեղնագործված հագուստի ու կաշվի տաք գույները, ծփացող շեկ վարսերը հակադրվում են սառը, մետաղական սպառազինությանը[2]։ Նկարի համար բնորդուհի է դարձել Ջեյն Մորիսը[3]։
«Ազատագրման սուրը համբուրող Ժաննա դ'Արկը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Joan of Arc» (անգլերեն)։ The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2019-03-29
- ↑ 2,0 2,1 «Dante Gabriel Rossetti — Joan of Arc» (անգլերեն)։ Sotheby’s
- ↑ «Joan of Arc»։ Rossetti Archive (անգլերեն)