Մոննա Ռոզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Մոննա Ռոզա
Dante Gabriel Rossetti - Monna Rosa (1867).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1867
բարձրություն0,69 մետր
լայնություն0,53 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և փայտե տախտակ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Monna Rosa by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Մոննա Ռոզա» (անգլ.՝ Monna Rosa), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1867 թվականին, որում պատկերված է Ֆրենսիս Դոուսոն Լեյլանդը՝ հավաքորդ Ֆրեդերիկ Լեյլանդի կինը։ Գոյություն ունի Ռոսսետտիի ավելի վաղ աշխատանք կրկին այս անվանմամբ, որի գտնվելու վայրի մասին այժմ ոչինչ հայտնի չէ[1]։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականի նկարի լուսանկարը[2]
Մոննա ՌոզաՄնեմոսինե (նկար)Երանելի կույսը (նկար)Պրոզերպինա (նկար)Վերոնիկա ՎերոնեզեԼեդի Լիլիթ
Ռոսսետտիի վեց նկարներ կախված են Լեյլանդի աշխատասենյակում[3]։

Ֆրեդերիկ Լեյլանդին, որը հետագայում գնել է այս նկարը, ուղարկած իր նամակում Դանթե Գաբրիել Ռոսսետտին գրել է, որ առաջադիմել է նոր նկարի աշխատանքներում՝ մեծացնելով նրա չափսերը և հավելելով ալիքվող հագուստի պատկեր, ինչպես նաև այն, որ իրեն ոչինչ չի մնում, քան ստեղծագործությունը կրկին կոչել «Մոննա Ռոզա»՝ հղում տալով բանաստեղծ Անջելո Պոլիցիանոյի տողերին[1][4]։ 1862 թվականին նկարիչն ստեղծել է նույն անվանմամբ դիմանկար, որտեղ պատկերվել է Ֆրեդերիկ Լեյլանդի կինը, ինչպես 1867 թվականի համանուն աշխատանքում[1]։ 1873 թվականին Ռոսսետտին որոշ ժամանակով վերցրել է նկարը, որպեսզի մասամբ վերափոխի այն[5]։ «Մոննա Ռոզայի» վրա աշխատելիս Ռոսսետտին ծանոթացրել է Լեյլանդին Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի հետ։ Նկարի ֆոնի դետալները (սիրամարգի փետուր և ճենապակի) նման են գեղազարդ սենյակին, որը հետագայում Ուիսթլերն ստեղծել է Լեյլանդի համար[6]։ «Մոննա Ռոզան» Ռոսսետտիի հեղինակած այլ 5 դիմանկարների հետ կախված է եղել Ֆրեդերիկ Լեյլանդի սենյակում[7][3]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի արվեստի մասին 1904 թվականի գրքում Հենրի Քարրի Մարիլլին նկարն անվանել է «փոքրիկ, բայց գեղեցիկ»՝ խնամքով նկարագրելով զգեստը, վարդերը, զարդերը, մազերը, ինչպես նաև ֆոնի դետալները[8]։ Լինդա Մերիլի կարծիքով՝ նկարն իրենից ավելի շատ ներկայացնում է հագուստային գեղանկար, ոչ թե դիմանկար։ Այն հանդիսանում է «աննպատակ գեղեցկության» օրինակ[6]։ Ջեսիկա Ֆելդմանը նշում է, որ հատուկ ուշադրություն է պահանջում ճենապակե սկահակը, որը ինքն իրենով դարձել է գեղագիտության օրինակ։ Սկահակը պետք է դիտարկել ոչ որպես ինտերիերի դետալ, դրանում նկարիչը ուրվագծել է զգեստի, ծաղիկների և ֆոնի արտացոլանքը, ինչպես նաև երևում է Ռոսետտիի տարվածությունը արևելյան առարկաների հանդեպ և նույնիսկ դրանց փոխանցելու հակումը. նա «փոխանցել է» չինական ճենապակին անգլիական գեղանկարչության լեզվով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 McGann Jerome (editor) (2005)։ «Monna Rosa, Dante Gabriel Rossetti, 1867»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Վերցված է 2012-02-12 
  2. McGann Jerome (editor) (2005)։ «Monna Rosa, Dante Gabriel Rossetti, 1862»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Վերցված է 2012-02-12 
  3. 3,0 3,1 Waking Dreams, p. 26 (figure 5).
  4. FMcGann Jerome (editor) (2005)։ «Monna Rosa, Dante Gabriel Rossetti»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Վերցված է 2012-02-12 
  5. Fredeman, William Evan The Correspondence of Dante Gabriel Rossetti: The last decade, 1873–1882, Kelmscott to Birchington, 1873–1874. — Boydell & Brewer, 2006. — С. 333—340. — ISBN 9780859916387
  6. 6,0 6,1 Merrill, Linda The Peacock Room: a cultural biography. — Yale University Press, 1998. — С. 88—90. — ISBN 9780300076110
  7. Waking Dreams, p. 204.
  8. Marillier, Henry Currie Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell & Sons, 1904. — С. 101.
  9. Feldman, Jessica Rosalind Victorian modernism: pragmatism and the varieties of aesthetic experience. — Cambridge University Press, 2002. — С. 69—71. — ISBN 978-0-521-81581-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wildman, Stephen; Laurel Bradley; Deborah Cherry; John Christian; David B. Elliott; Betty Elzea; Margaretta Fredrick; Caroline Hannah; Jan Marsh; Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 395.
  • Surtees, Virginia. Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press, 1971.