Հռոմեացի այրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հռոմեացի այրի
Dante Gabriel Rossetti - La viuda romana (Dîs Manibus).jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1874
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊոնսեի արվեստի թանգարան
հավաքածուՊոնսեի արվեստի թանգարան
Roman Widow by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Հռոմեացի այրի» (կամ «Dîs Manibus», անգլ.՝ Roman Widow), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Պուերտո Ռիկոյի Պոնսեի պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսետտին սկսել է նկարի աշխատանքը 1873 թվականի հոկտեմբերին[1]։ Ինչպես գրել է ինքը Ռոսսետտին. «սպիտակ մարմարը, ֆոնը և սափորը, սպիտակ վարագուրումը և սպիտակ վարդերը կհամադրվեն իրար, ես հավատում եմ, և կստեղծեն հիանալի տպավորություն, իսկ նկարը իմ կարծիքով կլինի նույնչափ գեղեցիկ և վսեմ, ինչպես իմ ստեղծած յուրաքանչյուրը»[1]։ Գրականության մեջ որոշ դեպքերում նշված է, որ նկարի համար բնորդուհի է եղել Ալեքսա Ուայլդինգը, սակայն նկարչի եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին և արվեստաբան Հենրի Մարիլյերը պնդել են, որ եղել է Մարիա Սպարտալի Սթիլմանը[1][2]։ Ռոսսետտին մտադիր է եղել նկարը վաճառել Ֆրեդերիկ Լեյլանդին, սակայն վախեցել է, որ նկարը «չափազանց խստաշունչ և ողբերգական կլինի նրա ճաշակի համար»[2]։

(աուդիո)
«Dîs Manibus»
«Dîs Manibus» էլեգիա
Օգնություն

Նկարում պատկերված է հռոմեացի կին, որը նստած է իր ամուսնու գերեզմանի մոտ և երկու երաժշտական գործիք է նվագում։ Հերոսուհին սպիտակ է հագած, ինչը հին հռոմեացիների համար սգո գույն էր[1]։ Նկարի երկրորդ անվանում՝ «Dîs Manibus», կապված է Ռոսսետտիի մակագրության հետ՝ գրված Գյուստավ Ֆլոբերի մահվան առիթով, որով նկարիչը զուգահեռ է անցկացրել Ներոնի ժամանակ Հռոմի անկման և Երկրորդ կայսրության կործանման միջև[1]։ «Dîs Manibus»-ը նաև երաժշտական եղերգության անվանում է, որը նվագում է հերոսուհին տավիղով, և այդ բառերը գրված են աճյունասափորի վրա, որը պատկերված է նկարում (լատ.՝ Dîs Manibus L. Aelio Aquino Marito Carissimo Papiria Gemina Fecit Ave Domine Vale Domine.)[2]։

Նկարը կարելի է դասել Ռոսսետտիի 1872—1877 թվականների աշխատանքների շարքին, դրանք են՝ «Վերոնիկա Վերոնեզե», «La Ghirlandata» և «Ծովային հմայություն»։ «Հռոմեացի այրի» նկարի հետ դրանք ունեն գաղափարական և կոմպոզիցիոն մի շարք առանձնահատկություններ, իսկ բոլորը միասին արտահայտում են մեկ կերպարի չորս կողմերը կամ տեսանկյուններ[1]։ Ինչպես նաև բոլոր այդ չորս նկարներում որևէ ձևով արտահայտված է երաժշտության թեման[1]։ «Հռոմեացի այրի» նկարը ստեղծվել է «Ծովային հմայություն» կտավի հետ միաժամանակ, քանի որ Ֆրեդերիկ Լեյլանդը ցանկացել է գնել մի քանի նման աշխատանքներ, սակայն ավելի ուշ Լեյլանդը հրաժարվել է այդ գաղափարից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Roman Widow»։ Rossetti Archive (անգլերեն)։ Վերցված է 2016-09-24 
  2. 2,0 2,1 2,2 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 175—176.
  3. Dante Gabriel Rossetti; William Evan Fredeman The Correspondence of Dante Gabriel Rossetti. — Կաղապար:Нп3, 2002. — С. 619, 638, 645. — ISBN 978-1-84384-060-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]