Շառլոտա Պոլիդորիի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլոտա Պոլիդորիի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1853
բարձրություն38,1 սանտիմետր
լայնություն31,1 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Շառլոտա Պոլիդորիի դիմանկար» (անգլ.՝ Charlotte Polidori), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1853 թվականին՝ որպես նվեր իր պապ Գաետանո Պոլիդորիին[1]։

Նկարում պատկերված է Շառլոտա Լիդիա Պոլիդորին (1802—1890)՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի մորաքույրը, որի հետ բավականին մոտ հարաբերություններ են ունեցել։ Մորաքույրը մեկ անգամ չէ, որ օգնել էր իր ազգականին նրա ստեղծագործական կյանքում, մասնավորապես՝ կազմակերպել է նրա առաջին խոշորածավալ ստեղծագործություններից մեկի՝ «Կույս Մարիամի օրիորդությունը» նկարի վաճառքը[2][3]։ Նա օգնել է նկարչին ողջ կյանքի ընթացքում։

Մորաքրոջ նկարը Ռոսսետտին ավարտել է 1853 թվականի աշնանը և որպես նվեր տվել է պապին՝ նկարիչ Գաետանո Պոլիդորիին[1]։ Նկարչի եղբայրը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին համարել է, որ դիմանկարը «անհավանական նման է» ստացվել[4]։ Պահպանվել է նկարի մատիտով էսքիզը՝ ստեղծված 1853 թվականի հուլիսին։ Նկարը երկար ժամանակ պահվել է Ռոսսետտի ընտանիքում։ Պապից այն անցել է Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիին, ապա՝ Մերի Ռոսսետտիին[5]։ Այն հետագայում նվեր է տրվել նկարչի քրոջը՝ Քրիստինա Ռոսսետտիին։ Նկարը ցուցադրվել է Թեյթ բրիտանական պատկերասրահում (1923) և Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամում (1949—53)[5]։ Ներկայումս այն գտնվում է Բիրմինգհեմի պատկերասրահի հավաքածուի կազմում[5]։ 2010 թվականին այն վաճառվել է Քրիստիս աճուրդում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Charlotte Polidori». Rossetti Archive.
  2. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti. His Family-Letters with a Memoir (Volume Two). — AMS Press, 1970.
  3. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 14.
  4. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 19.
  5. 5,0 5,1 5,2 «Charlotte Polidori». Rossetti Archive.
  6. «Portrait of Charlotte Polidori, small three-quarter-length, in a brown dress». Christie’s.