Վերոնիկա Վերոնեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վերոնիկա Վերոնեզե
Veronica Veronese DAM.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1872
բարձրություն1,1 մետր
լայնություն0,89 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
Veronica Veronese by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Վերոնիկա Վերոնեզե» (անգլ.՝ Veronica Veronese), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, որն ստեղծել է 1872 թվականին։ Այս նկարի բնորդուհին եղել է Ալեքսա Ուայլդինգը[1]։ Նկարն սկզբնապես նկարչից գնել է հավաքորդ և միջնորդ Ֆրեդերիկ Լեյլանդը[2]։ Կտավն այժմ գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես 1860-ական և 1870-ական թվականների Ռոսսետտիի շատ այլ աշխատանքներ, այնպես էլ «Վերոնիկա Վերոնեզեն» ոգեշնչված է վենետիկյան գեղանկարչությունից։ Նրանում պատկերված է «ստեղծագործական գործընթացի պահին ստեղծագործական հոգին»[1]։ Այդ թեման արտացոլված է նաև շրջանակի գրության մեջ, որը «Ջիրոլամո Ռիդոլֆի նամակներ» գրքից մեջբերում է։ Քննադատների կարծիքով՝ մեջբերումը պատկանում է Ալջերնոն Չառլզ Սուինբյորնին, կամ էլ հենց Ռոսսետտիին[1]։

Aquote1.png Հանկարծ առաջ թեքվելով՝ լեդի Վերոնիկան արագ գրեց առաջին նոտաները կուսական մաքուր թերթի վրա։ Հետո նա վերցրեց ջութակի գլխի մասը, որպեսզի իրականացնի իր երազանքը, բայց մինչև կսկսեր նվագել ձեռքից կախված գործիքով, նա մի քանի վայրկյան մնաց լռության մեջ՝ լսելով իրեն ոգեշնչող թռչուններին, իսկ նրա ձախ ձեռքը մեղեդու որոնումներով թափառում էր լարերի վրայով, ինչը նախկինի պես անորսալի էր։ Դա բնության և հոգու ձայների միություն էր, միստիկ արարման լուսաբաց։ Aquote2.png

Նկարում արտացոլված սիմվոլիզմը ներառում է վանդակից ազատված թռչուն, ինչպես նաև թռչնի վանդակներում երիցուկներ խորհրդանշում են կողպված էներգիա, գնարբուկները երիտասարդության խորհրդանիշ են, նարգիզները՝ մտքերի արտացոլանք[1]։

Մոննա ՌոզաՄնեմոսինե (նկար)Երանելի կույսը (նկար)Պրոզերպինա (նկար)Վերոնիկա ՎերոնեզեԼեդի Լիլիթ
Ռոսսետտիի վեց նկարներ կախված են Լեյլանդի աշխատասենյակում։ Վերոնիկա Վերոնեզեն աջից երկրորդն է[3]։։

Ֆրեդերիկ Լեյլանդը գնել է նկարը Ռոսսետտիից 1872 թվականին 840 ֆունտով, 1892 թվականի մայիսի 28-ին վաճառել է այն Քրիստիս աճուրդում[3]։ Դրանից հետո նկարը երեք տիրոջ է փոխել, մինչև որ այն գնել է Չառլզ Ֆեյրֆաքս Մյուրեյը, որը ևս պրեռաֆայելիտ նկարիչ էր։ Նրա որդին՝ Ջոն Էդվարդ Մյուրեյը, 1923 թվականին վաճառել է կտավը Սեմյուել Բենքրոֆթ կրտսերին, որը պրեռաֆայելիտների ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուներից մեկի տերն էր Մեծ Բրիտանիայից դուրս։ Բենքրոֆթը 1935 թվականին փոխանցել է նկարը Դելավերի գեղարվեստի թանգարանին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 McGann Jerome (editor) (2005)։ «Veronica Veronese»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2012-02-09 
  2. 2,0 2,1 Waking Dreams, p.194.
  3. 3,0 3,1 Waking Dreams, p. 26 (figure 5).
  4. «History»։ Delaware Art Museum։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2011-12-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 395.
  • Elzea, Rowland. The Samuel and Mary R. Bancroft, Jr. and Related Pre-Raphaelite Collections. Rev. Ed. Wilmington, Delaware: Delaware Art Museum, 1984
  • Russell Ash. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
  • Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller.
  • Fredeman, William E. (ed.) (2002-8) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols., Brewer, Cambridge.
  • Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
  • Parris, Leslie (ed.) (1984). The Pre-Raphaelites, exhibition catalogue, London: Tate Gallery.
  • Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.
  • Julian Treuherz, Elizabeth Prettejohn, and Edwin Becker, (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson.