Joli Coeur
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
| տարի | 1867 |
| բարձրություն | 38,1 սանտիմետր |
| լայնություն | 30,2 սանտիմետր |
| ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
| ժանր | դիմապատկեր |
| նյութ | յուղաներկ և կարմրափայտ ծառ |
| գտնվում է | Մանչեստրի պատկերասրահ[1] |
| հավաքածու | Մանչեստրի պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Joli Coeur» (ֆրանսերենից թարգմանությամբ՝ «բարի սիրտ, ինչպես նաև սիրո օբյեկտին կամ կնոջը փաղաքշական դիմելաձև»), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1867 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի պատկերասրահի հավաքածուում[2]։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի համար բնորդուհի է դարձել Էլեն Սմիթը[3]։ Նկարում մուգ կանաչ ֆոնին պատկերված է սեթևեթուն երիտասարդ կին։ Նա ձախ ձեռքով բռնած է բացված զգեստը, որի տակից երրևում է սպիտակ գիշերազգեստը, իսկ աջ ձեռքով բռնել է սրտաձև կախազարդով կարմրաոսկեգույն մանյակը, որը հավաքածու է կազմում նրա դաստակի վրայի ապարանջանի հետ[4]։ Նրա մուգ շիկակարմիր մազերը զարդարված են պարուրաձև, մարգարտով դրվագավոր զարդարանքով[4]։ Այդ նույն մազակալը կարելի է տեսնել Ռոսսետտիի այլ նկարներում ևս՝ «Սուրբծննդյան երգ», «Մոննա Վաննա», «Մարիանա», «Տաղավար մարգագետնի վրա», «Բեատրիչե»։ Աղջկա շրջազգեստը և զարդարանքը միանման կարմրաոսկեգույն երագապնակում է։ Նկարի վերին ձախ անկյունում գտնվում է Joli Coeur գրությունը, իսկ աջ վերին մասում՝ Ռոսսետտիի միացագիրը և տարեթիվը (1867)[4]։ «A Catalogue Raisonné»-ի կազմող Վիրջինյա Սյորտիսը նշել է, որ բնորդուհու դիրքը և դեմքը նման են «Սիրուհին» նկարի ձախ կողմի աղջկան (որի կերպար համար ևս Էլեն Սմիթն է կեցվածք ընդունել), ինչի պատճառով նա ենթադրել է, որ «Joli Coeur» նկարն ստեղծվել է «Սիրուհին» կտավի հին էսքիզի հիման վրա[3]։
Սկզբնապես աշխատանքը գնել է Ուիլյամ Գրեմը, սակայն ավելի ուշ այն ձեռք է բերել ձեռնարկատեր Ուիլյամ Թյորները[3]։ Նկարչի եղբայր քննադատ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին ասել է, որ դա Ռոսսետտիի միակն աշխատանքն է, որից Ուիլյամ Գրեմը «բաժանվել է»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Art UK — Art UK.
- ↑ «Joli Coeur Dante Gabriel Rossetti 1828 - 1882». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- 1 2 3 «Joli Coeur». Rossetti Archive.
- 1 2 3 «Joli Coeur». Manchester Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին. Վերցված է 2020-07-28-ին.
- ↑ William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 76.
