Հարթմնի երազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Հարթմնի երազ
Dante Gabriel Rossetti - The Day Dream - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1880
բարձրություն157,5 սանտիմետր
լայնություն92,7 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՎիկտորիայի և Ալբերտի թանգարան
հավաքածուՎիկտորիայի և Ալբերտի թանգարան
Ծանոթագրություններ
Commons-logo.svg The Day Dream by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Հարթմնի երազ» (սկզբնապես հեղինակը նախատեսել է վերնագրել «Monna Primavera», անգլ.՝ The Day Dream), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1880 թվականին։ Նկարում պատկերված է Ջեյն Մորիսը՝ նստած սոսու ճյուղի վրա և պահելով ցախակեռասի շյուղ, որը սիրո վիկտորյական խորհրդանիշն էր, ինչը կարող էր հղում լինել նկարչի և բնորդուհու միջև ծագած գաղտնի սիրավեպին[1]: Ներկայումս նկարը գտնվում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսքիզ, պաստեղ: Գտնվում է Էշմոլի թանգարանում:

1878 թվականին Ռոսսետտին ավարտել է իր գաղտնի սիրեցյալ Ջեյն Մորիսի՝ նկարիչ և հրատարակիչ Ուիլյամ Մորիսի կնոջ դիմանկարի պաստեղային էսքիզը[2][3]: Ավելի վաղ Ջեյնը կեցվածք էր ընդունել Ռոսսետտիի մի շարք այլ աշխատանքների համար, ներառյալ «Պրոզերպինայի»[3]: Էսքիզը կախված է եղել նկարչի արվեստանոցի բուխարու վերևում[4]: Սկզբնապես ապագա նկարի անվանումը եղել է «Monna Primavera»[5] կամ «Vanna Primavera»[6], հավանաբար վերցված են եղել Դանթե Ալիգիերիի «Նոր կյանք» բանաստեղծությունից[6][7][8]: Իր շատ աշխատանքների համար Ռոսսետտին գրել է սոնետներ, «Հարթմնի երազը» բացառություն չի եղել[9][10][11]:

Նկարիչն նկարի վրա արած աշխատանքների առաջին արդյունքից գոհ չի եղել, այդ իսկ պատճառով մի քանի անգամ վերափոխել է այն[10]։ Ջեյն Մորիսին ուղղված իր նամակում նա ներողություն է խնդրել այն բանի համար, որ պատկերել է այլ բնորդուհու ոտքեր[12][8]:

Նկարում Ջեյն Մորիսը կանաչ հանդերձանքով նստած է սոսու ճյուղի վրա և ձեռքին պահում է ցախակեռասի շյուղ։ Վիկտորյական դարաշրջանում ցախակեռասն արվեստում համարվել է սիրո խորհրդանիշը, դրա պատկերումը նկարում կարող է հղում ծառայել գաղտնի սիրավեպին, որը ծագել էր նկարչի և նրա ամուսնացած բնորդուհու միջև[1]: Ջեյն Մորիսը պատկերված է ամբողջ հասակով, ինչը բնութագրական չէ Ռոսսետտիի ստեղծագործության վերջին շրջանին[13]։

Ռոսսետտին նկարը 700 գինեյով վաճառել է հավաքորդ Կոնստանտին Ալեքսանդր Իոնիդեսին[4]: Դեռևս ստեղծագործության վրա աշխատելիս նկարիչը նամակագրության մեջ է եղել գնորդի հետ, որում խոստովանել է, որ աշխատանքը կլինի իր նկարների մեջ լավագույններից մեկը, ինչպես նաև հստակ հրահանգներ է տվել, թե որտեղ կախել նկարը՝ հատակից մինչև շրջանակ տարածությունը, ինչպես նաև թե ինչպիսին պետք է լինի աշխատանքի լուսավորությունը[4]: 1900 թվականին Կոնստանտին Ալեքսանդր Իոնիդեսը նկարը փոխանցել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Day Dream, Dante Gabriel Rossetti»։ Google Art Project։ Վերցված է 7 March 2015 
  2. Rosenblum (1986), էջ. 120
  3. 3,0 3,1 Sharp Frank C. (2004)։ «Morris [Burden], Jane (1839—1914)»։ Oxford Dictionary of National Biography (online ed.)։ Oxford University Press։ Վերցված է 9 March 2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «The Day Dream»։ Victoria and Albert Museum։ Արխիվացված օրիգինալից 2015-04-07-ին։ Վերցված է 9 March 2015 
  5. Drew (2007), էջ. 140
  6. 6,0 6,1 Feldman (2009), էջ. 106
  7. Fowle Frances։ «Dante Gabriel Rossetti, Dantis Amor 1860»։ Tate Gallery։ Արխիվացված օրիգինալից 2015-04-07-ին։ Վերցված է 7 April 2015 
  8. 8,0 8,1 «Dante Gabriel Rossetti (1828—1882) The Salutation of Beatrice»։ Christies։ Արխիվացված օրիգինալից 2015-04-07-ին։ Վերցված է 7 April 2015 
  9. «Dante Gabriel Rossetti»։ Poetry Foundation։ Արխիվացված օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 18 March 2015 
  10. 10,0 10,1 Marillier (1904), էջ. 140
  11. «Dante Gabriel Rossetti: Poetry»։ Boston College։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 18 March 2015 
  12. «The Day Dream»։ Artmagick։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 18 March 2015 
  13. Feldman (2009), էջ. 103

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]