Պրոզերպինա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պրոզերպինա
Dante Gabriel Rossetti - Proserpine - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1874
բարձրություն125,1 սանտիմետր[1]
լայնություն61 սանտիմետր[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր, դիցաբանական գեղանկարչություն և Պրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ Բրիտանիա
կայք
Ծանոթագրություններ
Proserpine by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Պրոզերպինա», անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավին պատկերված է հռոմեական դիցաբանության ստորգետնյա թագավորության աստվածուհի Պրոզերպինան, որը համապատասխանում է հին հունական Պերսեփոնեին՝ Յուպիտերի և Կերեսի դստերը, Պլուտոնի զարմուհուն և կնոջը։ Ըստ լեգենդի՝ Պրոզերպինան մարգագետնում ծաղիկներ էր հավաքում, երբ նրան նկատել և սիրել է Պլուտոնը՝ ստորգենյա աշխարհի թագավորը։ Նա կառքով տարել է աղջկան ստորգետնյա թագավորություն, չնայած նրա՝ Ադոնիսի նկատմամբ ունեցած սիրո։ Պլուտոնը ստիպված էր բաց թողնել աղջկան, բայց տվել է նրան ճաշակելու նռան հատիկ, որպեսզի նա չմոռանա մահվան թագավորությունը և վերադառնա իր մոտ։ Այդ օրվանից Պրոզերպինան տարվա կեսը անցկացնում է մեռյալների, մյուս կեսը՝ ողջերի թագավորությունում[2]։ Չնայած նկարի վրա նշված է 1874 թվականը, Ռոսսետտին մինչև այն ավարտելը, դրա վրա աշխատել է յոթ տարի՝ ութ կտավների վրա։ Բնորդուհի է դարձել նկարչի սիրեցյալը՝ Ջեյն Մորիսը[3]։

Նկարում (Թայթ տարբերակում) աջ վերին անկյունում կա իտալերեն սոնետ՝ Ռոսսետտիի հեղինակությամբ, որտեղ հեղինակը Ջեյնի ամուսնությունը Ուիլյամ Մորիսի հետ համեմատում է Պրոզերպինայի ճակատագրի հետ[4][5][6]։ Նույն սոնետը անգլերենով գրված է շրջանակի վրա։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսետտին նկարի վրա սկսել է աշխատել 1871 թվականից և նկարել է առնվազն 8 տարբերակ տարբեր կտավների վրա, վերջինը ավարտել է 1882 թվականին՝ իր մահվան տարում։ Հաճախ նա դժգոհ է եղել արդյունքից և կտրել է կտավը՝ թողնելով միայն բնորդուհու գլուխն ու ձեռքերը, այդպես էլ եղել է երրորդ նկարի հետ, որը վերածվել է «Ձնծաղիկներ» նկարին։

Նկարը մի քանի անգամ հետ է վերադարձել պատվիրատուն՝ հավաքորդ Ֆրեդերիկ Լեյլանդը, իսկ մի անգամ էլ նկարը տուժել է տրանսպորտով տեղափոխելուց․ իր նամակներից մեկում Ռոսսետտին այն անվանել է «անիծյալ կտավ»[7]։ Լեյլանդը ձեռք է բերել Ռոսսետտիի 18 կտավ, հենց նա էլ նկարչին առաջարկել է տրիպտիխի ձևավորման գաղափարը, որի մեջ ներառվել են «Մնեմոսինե»-ն, «Երանելի կույսը» և «Պրոզերպինա»-ն[8][9]։

Վաղ տարբերակները ուղարկվել են Չարլզ Հաուելին և անհետացել են։ Արդյունքում պահպանվել են երեք նկարներ յուղաներկով և ուրվանկարները։

Այս նկարի վեցերորդ տարբերակը (1877, յուղաներկ, կտավ) 1964 թվականին 5 000 գինեյով ձեռք է բերել բրիտանացի նկարիչ Լոուրենս Լաուրին[10]։ Վաղ տարիքից Լաուրին հմայված էր Ռոսսետտիի ուշ շրջանի այս ստեղծքգործությամբ և կարողացել է նրա տարբերակը ձեռք բերել միայն կյանքի վերջում։ Լաուրիի հավաքածուից Ռոսսետտիի հենց այս նկարը 1987 թվականին դարձել է վիկտորյական դարաշրջանի առաջին նկարը՝ վաճառված ավելի քան 1 000 000 ֆունտ ստերլինգով Քրիստիս աճուրդում[11]։

Յոթերորդ տարբերակը, որը նկարի առավել հայտնի տարբերակն է, ձեռք է բերվել Ֆրեդերիկ Լեյլանդի կողմից և այժմ գտնվում է Թեյթ պատկերասրահում։ 2013 թվականին նկարը Թեյթ պատկերասրահից ցուցադրվել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում՝ «Պրեռաֆայելիտներ։ Վիկտորյական ավանգարդ» ցուցահանդեսում։

Վերջին՝ ութերորդ տարբերակը ավարտվել է նկարչի մահից մի քանի օր առաջ։ Այն ցուցադրվում է Բերմինգհեմի թանգարանում և արվեստի պատկերասրահում[12][13][14]։

Նկար Նշումներ Չափս Տարի Թանգարան
- Proserpine (composition study) by Rossetti (1871, Ashmolean).jpg ածուխ, գունամատիտ 38 1/4 x 18 1/4 in. 1871 Էշմոլի թանգարան, Օքսֆորդ[15]
1 յուղաներկ ոչնչացրել է հեղինակը
2 յուղաներկ ոչնչացրել է հեղինակը[16]
3 Dante Gabriel Rossetti - Blanzifiore.jpg «Ձնծաղիկներ», յուղաներկ 41,5 × 34 см 1873 Էնդրու Լլոյդ Ուեբերի հավաքածու
- Proserpine by Dante Gabriel Rossetti (pen and ink, 1874).jpg մատիտ, գրիչ 8 1/2 x 4 1/4 in. 1874 Մասնավոր հավաքածու[17]
4 յուղաներկ 1873 գտնվելու վայրն անհայտ է[18]
5 յուղաներկ около 1873 Կորել է տեղափոխելուց, համարվում է ոչնչացված[19]
6 Proserpine by Dante Gabriel Rossetti (priv.coll.).jpg յուղաներկ 46 x 22 in. 1877 Եղել է Լաուրայի հավաքածուում[20]
7 Dante Gabriel Rossetti - Proserpine - Google Art Project.jpg յուղաներկ 125,1 х 61 см 1874 Թեյթ պատկերասրահ[21]
- Proserpine by Dante Gabriel Rossetti (1878, Christie's).jpg նկար, մատիտ, ջրաներկ 30 ½ x 14 ¾ in.

(77.5 x 37.5 սմ)

1878 Մասնավոր հավաքածու[22] (Christie's, 2019: 3,49 մլն դոլար)
- Dante Gabriel Rossetti Proserpina (chalks).jpg նկար ածխով[23] 47 х 22 in.

(120 x 56 սմ)

1880 Մասնավոր հավաքածու[24] (Sotheby's, 2013: 3,27 մլն ֆունտ)
8 8th Rossetti Proserpine.jpeg յուղաներկ 78,7 х 39,2 սմ 1882 Բիրմենգհեմի թանգարան և գեղարվեստի պատկերասրահ[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-proserpine-n05064
  2. Riggs Terry (1998)։ «Proserpine 1874»։ Tate Collection։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2012-02-14 
  3. V. Surtees, Dante Gabriel Rossetti 1828—1882. The Paintings and Drawings, Clarendon Press (1971), I, pp.131-4
  4. See critique at Proserpine and Jane Morris: Women Trapped in Unhappy Relationships
  5. Longing and Connection in D.G. Rossetti’s Proserpine.
  6. L. Parris (ed.), The Pre-Raphaelites, exhibition catalogue, Tate Gallery (1984), pp.231-2.
  7. «Proserpine»։ Rossetti Archive (անգլերեն) 
  8. Waking Dreams, p. 26 (figure 5).
  9. Waking Dreams, p. 204.
  10. «Proserpine (sixth version). Dante Gabriel Rossetti, 1877» (անգլերեն)։ The Complete Writings and Pictures of Dante Gabriel Rossetti, edited by Jerome J. McGann։ Վերցված է 2017-07-22 
  11. «Portrait owned by LS Lowry sells for £ 200 000» (անգլերեն)։ The Тelegraph։ 2009-06-05։ Վերցված է 2017-07-22 
  12. McGann Jerome (editor) (2005)։ «Proserpine, 1872»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  13. McGann Jerome (editor) (2005)։ «Proserpine (oil replica, eighth version), 1882»։ Rossetti Archive։ Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  14. 14,0 14,1 «Oil Painting - Proserpine»։ Birmingham Museums and Art Gallery։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2012-02-14 
  15. «Proserpine (composition study)»։ www.rossettiarchive.org։ Վերցված է 2020-05-17 
  16. «Proserpine (second version)»։ www.rossettiarchive.org։ Վերցված է 2020-05-17 
  17. «Proserpine (reduced replica)»։ www.rossettiarchive.org։ Վերցված է 2020-05-17 
  18. «Proserpine (fourth version)»։ www.rossettiarchive.org։ Վերցված է 2020-05-17 
  19. «Proserpine (fifth version)»։ www.rossettiarchive.org։ Վերցված է 2020-05-17 
  20. «Proserpine (sixth version)»։ www.rossettiarchive.org։ Վերցված է 2020-05-17 
  21. Tate։ «‘Proserpine’, Dante Gabriel Rossetti, 1874» (անգլերեն)։ Tate։ Վերցված է 2020-05-17 
  22. «Dante Gabriel Rossetti (British, 1828-1882) , Proserpine» (անգլերեն)։ www.christies.com։ Վերցված է 2020-05-17 
  23. «Proserpine (chalk drawing)»։ www.rossettiarchive.org։ Վերցված է 2020-05-17 
  24. «Dante Gabriel Rossetti - Proserpine (Sotheby's)» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 395.
  • Russell Ash. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
  • Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller.
  • Fredeman, William E. (ed.) (2002-8) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols., Brewer, Cambridge.
  • Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
  • Parris, Leslie (ed.) (1984). The Pre-Raphaelites, exhibition catalogue, London: Tate Gallery.
  • Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.
  • Julian Treuherz, Elizabeth Prettejohn, and Edwin Becker, (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]