Ադոնիս
Ադոնիս (հին հուն․՝ Ἄδωνις - «իմ Տեր», փյունիկ, դոն-պարոն, տեր), փյունիկյան աստված, որն անձնավորում էր մահացող և վերակենդանացող բնությունը։
Ադոնիսի պաշտամունքը հայտնի է մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակից։ Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում թափանցել է Հունաստան և ապա՝ Հռոմ։
Ըստ հունական դիցաբանության[1], Մյուռան (կամ Զմյուռնիան) սիրահարվում է իր հորը՝ Կիպրոսի արքա Կինյուրասին և, թաքցնելով իր ինքնությունը, կենակցում նրա հետ։ Իմանալով ճշմարտությունը՝ հայրը ցանկանում է սպանել դստերը, բայց աստվածները, խղճալով նրան դարձնում են զմուռսի ծառ, որից ծնվում է որդին՝ Ադոնիսը։
Մահկանացու Ադոնիսը հրաշալի որսորդ էր: Նա չլսեց Ափրոդիտեի զգուշացումները՝ հեռու մնալ վայրի կենդանիներից, և դարձավ Արեսի կողմից ուղարկված ահռելի վարազի զոհը:
Բացառիկ գեղեցկությամբ օժտված Ադոնիսը դառնում է Աֆրոդիտեի սիրելին։ Երբ որսի ժամանակ Ադոնիսը մեռնում է վարազի հասցրած վերքերից, Աֆրոդիտեի խնդրանքով Զևսը նրան ետ է բերում մեռելների աշխարհից (Հադեսից) և համաձայնում, որ տարվա կեսը Ադոնիսը մնա այնտեղ, իսկ մյուս կեսը՝ երկրի վրա, Աֆրոդիտեի մոտ՝ կարմերփյան անիմոն ծաղկի տեսքով։ Ադոնիսի առասպելը մեծ ազդեցություն է ունեցել Քրիստոսի մասին ստեղծված առասպելների վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑
- Мифы народов мира. В 2 т. — М., 1991-92. — Т.1. — С.46-49;
- Любкер Ф. Реальный словарь классических древностей. В 3 т. — М., 2001. — Т.1. — С.24-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- См. также Орфика, фр.201 Керн; Гигин. Мифы 248.
- Афродита и Адонис
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 76)։ ![]() |