Լռություն (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1870 |
բարձրություն | 106,4 սանտիմետր |
լայնություն | 77,2 սանտիմետր |
գտնվում է | Բրուքլինի թանգարան[1] |
հավաքածու | Բրուքլինի թանգարան[1] |
Ծանոթագրություններ |
«Լռություն» (անգլ.՝ Silence), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1870-ական թվականներին։ Ներկայումս աշխատանքը գտնվում է Բրուքլինի թանգարանի հավաքածուում։
Այս նկարի համար բնորդուհի է դարձել Ջեյն Մորիսը։ «Լռություն» նկարը պետք է ստեղծվեր որպես կտավի վրա յուղաներկով արված լիարժեք աշխատանք, սակայն նկարչի մտահղացումը այդպես էլ չի իրականացվել[2]։ Աշխատանքն իրականացվել է թղթի վրա գունանյութով և անավարտ է թվում բազմաթիվ ձեռք չտված սպիտակ հատվածների պատճառով, սակայն դա արված է մտահղացմանը համապատասխան՝ պատկերել լռությունը, որը հնարավոր չէ տեսնել և լսել[3]։
Նկարիչը նկարի սիմվոլիզմը բացատրել է իր նամակներից մեկում։ Լռության անձնավորումը իր ձեռքում պահում է դեղձենու ճյուղ, որը հնագույն ժամանակներում օգտագործվող սիմվոլ է. դեղձի պտուղը խորհրդանշել է մարդկային սիրտը, իսկ տերևը՝ մարդկային լեզուն[4]։ Լռության այդպիսի պատկերումը և միստիկ խորասուզումը Ռոսսետտիի ազդեցությամբ իր արտացոլումն է գտել 19-րդ դարի վերջին սիմվոլիստական արվեստում[3]։
Աշխատանքը կարող է ունենալ և նկարչի կենսագրության հետ կապված մեկնաբանություն։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Ջեյն Մորիսը եղել է չափազանց լռակյաց կին, նրա անխոսությունը զուսպ և անտարբեր էություն ունեցողի անուն է ստեղծել նրա համար[3]։ Նկարը կարող էր յուրօրինակ ձևով արտացոլած լինել Ջեյն Մորիսի բնավորությունը[3]։
Ինչպես և իր շատ այլ աշխատանքների, այնպես էլ այս դիմանկարի համար Ռոսսետտին հորինել է ուղեկցող սոնետ։ Վերջնական տարբերակը նա նամակով ուղարկել է Ջեյն Մորիսին 1878 թվականին[4]։
Նկարը վաճառվել է Ռոսսետտիի հիվանդության ժամանակ՝ 1872 թվականին, առանց նրա գիտության։ 1876 թվականին նկարիչը հետ է գնել այն և վերավաճառել Չառլզ Ռոուլին 210 ֆունտով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.brooklynmuseum.org/opencollection/objects/59995/Silence
- ↑ Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 157.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «'Silence', Dante Gabriel Rossetti». Walker Art Gallery.
- ↑ 4,0 4,1 «Silence. For a Design». Rossetti Archive.
- ↑ «Silence». Rossetti Archive.