Դանթեի սերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Դանթեի սերը
Dante Gabriel Rossetti. Dantis Amor.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1860[1]
բարձրություն81,3 սանտիմետր[1]
լայնություն74,9 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կարմրափայտ ծառ
գտնվում էԹեյթ Բրիտանիա և Թեյթ[1]
հավաքածուԹեյթ[1] և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Dantis Amor by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Դանթեի սերը, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի 1860 թվականի նկարը, Դանթե Ալիգիերիի սիրելի Բեատրիչեին նվիրված եռածալիկ նկարի մի մասը։ Այժմ գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։ Եռածալիկ նկարի կենտրանական մասում պատկերված է սիրո անձնավորված պատկերը, որը գտնվում է Քրիստոսի և Բեատրիչեի դեմքերի միջև։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դանթեի սերը» նկարը, որը ստեղծվել էր Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ Ջեյն Մորիսի կահույքի պարագաների զարդարման համար, պետք է դառնար եռածալիկ նկարի կենտրոնական մասը[2]։ 1859 թվականին Ռոսսետտին որպես հարսանեկան նվեր նրանց է հանձնել եռածալիկ նկարի առաջին երկու մասերը, որոնք պատկերում են Բեատրիչեին գետնի վրա և երկնքում։ 1860 թվականի հոկտեմբերին սկսել է աշխատել «Դանթեի սերը» կտավի վրա, բայց չի ավարտել այն[3]։ 1863 թվականին Ռոսսետտին կրկին սկսել է աշխատել նկարի վրա[3]։

1860 թվականի նկարը

Նկարի կենտրոնական կերպարը դարձել է անձնավորված սերը[4]։ Կենտրոնական պատին պիտի պատկերվեր Բեատրիչեն մահվան պահին։ Նկարը անկյունագծով բաժանված է երկու մասի՝ վերևի ձախ անկյունում պատկերված է Հիսուսի, իսկ ներքևի աջ անկյունում՝ Բեատրիչեի դեմքը․ այդպես է այստեղ տեղի ունենում Դանթեյի սիրեցյալի տեղափոխումը երկրից դեպի երկինք (և միմյանց է կապում եռածալիկ նկարի կողային պատկերները)[2]։ Չնայած մարմինների ռեալիստիկ պատկերմանը, հետնաշերտը պատկերված է բավականին սխեմատիկ և ոճավորված․ որոշ մասեր անկատար են մնացել[2]։ Ենթադրվում է, որ նկարի վերջնական ստեղծման փուլում նրա վրա աշխատել է ոչ թե Ռոսսետտին, այլ նրա օգնականները։

1865 թվականին նկարիչը կրկին սկսել է աշխատել նկարի վրա։ Աշխատանքը վաճառվել է Էռնեստ Գեմբարտին։ 1920 թվականին նկարը նվիրել են Թեյթ բրիտանական պատկերասրահին, որտեղ այն գտնվում է հիմա[4]։

Չնայած կտավը չի ավարտվել, գոյություն ունի միևնույն սյուժեով ամբողջությամբ ավարտին հասցված թանաքային նկար, որը ստեղծվել է մոտավորապես 1860-ական թվականներին[5]։ Նրա վրա Սերը ձեռքերում պահում է արևային ժամացույց, որը ցույց է տալիս Բեատրիչեյի մահվան ժամն ու ամսաթիվը։ Նկարի վրա գրված են նաև մեջբերումներ Դանթեյի «Նոր կյանք» բանաստեղծությոնից և «Աստվածային կատակերգություն»ից [2]։ Նկարը պահվում է Բիրմինգհեմի գեղարվեստի թանգարանում։ Այնտեղ է պահվում նաև այդ նկարի ևս մեկ մատիտային էսքիզ, որը գտնվում է «Հիշողության դարպասներ» ստեղծագործության հետևի մասում (ստեղծվել է մոտավորապես 1871 թվականին)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-dantis-amor-n03532
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Tate Collection. Dantis Amor. Exhibition Catalogue» (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09 
  3. 3,0 3,1 «Dantis Amor. Rossetti Archive.» (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09 
  4. 4,0 4,1 «Danits Amor. Image. Rossetti Archive.» (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09 
  5. «Rossetti Archive. Dantis Amor. Circa 1860» (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09 
  6. «Drawing for Dantis Amor (անգլերեն)։ Վերցված է 2016-05-09